Փետրվարի վերջին գործարար Ռոման Աբրամովիչը հիմնադրել է «Կինոպրայմ» ժամանակակից կինեմատոգրաֆի զարգացման հիմնադրամը, որի գործադիր տնօրենն է դարձել Անտոն Մալիշեւը, որն ավելի վաղ համանման պաշտոն էր զբաղեցնում «Ֆոնդ Կինո» հիմնադրամում:
Հիմնադրամը գրանցված է Ռոման Աբրամովիչի եւ Եվգենի Շվիդլերի Millhouse ընկերությանը պատկանող White Gardens բիզնես կենտրոնի հասցեով: Աբրամովիչը հիմնադրամի միակ հիմնադիրն է
Ժամանակակից կինեմատոգրաֆի զարգացման «Կինոպրայմ» հիմնադրամում ներդրումները երեք տարվա ընթացքում կկազմեն 6 մլրդ ռուբլի: Հիմնադրամը նախատեսում է ամեն տարի աջակցել 10-15 նախագծերի, երեքշաբթի օրը Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է հիմնադրամի գործադիր տնօրեն Անտոն Մալիշևը:
«2019 թվականին կներգրավվի 1 մլրդ ռուբլի ներդրում, 2020 թվականին ՝ 2 մլրդ ռուբլի, 2021 թվականին ՝ 3 մլրդ ռուբլի, – ասել է նա: Հիմնադրամը շահույթ չհետապնդող է, այն կաջակցի միայն որակյալ նախագծերին»:
Ավելի վաղ հիմնադրամի ստեղծմանը աջակցել էին ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին եւ ՌԴ նախագահի մշակույթի հարցերով խորհրդական Վլադիմիր Տոլստոյը, որը գլխավորում է Ֆոնդ կինոի խորհուրդը: