Ռուսական ՌԲԿ-ն կազմել է խորհրդային շրջանի մոդեռնիզմի 10 ամենատպավորիչ շենքերի ցանկը, որոնք «պետք է տեսնել»: Ցուցակում է ընդգրկվել նաև երևանյան «Ռոսիա» («Այրարատ») կինոթատրոնը:
«1980-ականներին «Ռոսիան» Հայաստանի ամենամեծ կինոթատրոնն էր: Բացի այդ, այստեղ գործում էին ցուցասրահներ, պարահրապարակ և սրճարաններ: Շենքի երկու հատվածների կորությունը կատարում էր ձայնի բնական ուժեղացման ֆունկցիա: Կինոթատրոնի 2 կորպուսների կցման տեղում ճարտարապետները թափանցիկ առաստաղ էին նախագծել, որից երեկոյան սեանսներից հետո երևում էր աստղազարդ երկինքը», – գրում է պարբերականը:
Նշվում է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո շենքը հայտնվեց բարձիթողի վիճակում՝ 90-ականներին այնտեղ առևտրականներն էին տեղավորվել, հետո այն ուզում էին քանդել: Սակայն 2010-ին շենքի մի մասը վերածվեց առևտրի կենտրոնի: