Դեկտեմբերի 1-ին Պոկրովկայում Թվային գործարար տարածքում բացվել է Ռուսական կինոբիզնես առաջին միջազգային համաժողովը: Մասնակիցների աշխարհագրությունը լայն է՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Ղրղզստան, Ղազախստան, Լիտվա, Լատվիա, Ուկրաինա, Ուզբեկստան, Թուրքմենստան, ինչպես նաեւ Չինաստան և Շվեդիա:
Համաժողովի տնօրեն Եկատերինա Բորոդաչովայի և Ֆոնդ Կինոյի տնօրեն Վյաչեսլավ Տելնովի ողջույնի խոսքից հետո բոլոր հավաքվածներին ողջունել է «Ten Letters» դիստրիբյուտորը:
Չնայած այն բանին, որ դիստրիբյուտորը հանդիսատեսի համար կունենա բազմաթիվ ընտանեկան կոնտենտ, գլխավոր նախագիծը, որի հետ նրանք հույսեր են կապում Եվա Գրինի եւ Մեթ Դիլոնի մասնակցությամբ «Պրոքսիմա» պատմությունը տիեզերագնացների եւ նրանց մասին, ովքեր սպասում են նրանց երկրի վրա:
Ինչպես շատ ընկերություններ, որոնք ներկայացրել են իրենց փաթեթները, «Պարադիզ»-ը նույնպես ունի ինչպես փառատոնային հիթեր, այնպես էլ տարբեր ժանրային նախագծեր, իսկ ամենահետաքրքիրն այն է, որ դիստրիբյուտորը այժմ նույնպես կթողարկի կոմիքսների էկրանավորում, ինչի մասին անմիջապես հայտարարվեց:
Sony ընկերությունը հավաքվածներին ուրախացրել է հիշեցնելով այն մասին, որ շուտով մեզ սպասում է «Վենոմ 2»-ը եւ Օսկարի հավակնորդուհիներ «Փոքրիկ կանայք», դիստրիբյուտորը մեծ ակնկալիքներ ունի իր ռուսական նախագծերից, հատկապես այդ ցուցակում ինտրիգային է նայում Վիկտոր Պելեւինի «ԱմպիրV» էկրանավորումը:
Disney-ի եւ Fox-ի համատեղ շնորհանդեսը մեծ ասելիք ունեցավ: Բացի վաղուց իրենց դրսեւորած հիթերից, ինչպիսիք են «Աստղային պատերազմները» եւ Pixar ընկերության մուլտֆիլմերը, ընկերությունը զարմացրեց «Վերջին դյուցազունը» ֆիլմի շարունակությունով, «Մուլան» խաղարկային ֆիլմով, «Ջրի տակ» հետաքրքիր պատմություը Քրիստեն Ստյուարտի և Վենսան Կասելի մասնակցությամբ:
Համաժողովի ծանրորդ է դարձել «Վոլգա» ընկերությունը, որի ռելիզների քանակը չի տրվում պարզ հաշվարկի: Գայ Ռիչիի «Ջենտելմենները», «Դեւիդ Կոպերֆիլդի արկածները»՝ Դև Պատելի հետ եւ հեքիաթային «Ջրահարսը Փարիզում»:
Universal-ը բացվել է մի ամբողջ բլոկով՝ նոր «Բոնդի» մոտիվներով, ցուցադրել են «Տրոլների» վերաբերյալ մեծ քանակությամբ նյութեր եւ հիշեցրել մոտեցող «Սեւ Սուրբ Ծնունդը», «Փարոսը», «Էմման» եւ «Դայակը» ռելիզների մասին:
«Կարոպրոկատը» շնորհակալություն են հայտնել կինոթատրոններին «Ջոկերի» ռեկորդային հավաքների համար ռեժիսորի հատուկ ուղերձով եւ ցուցադրել են Աննա Մելիքյանի «Փերիները» ֆիլմի 40 րոպեն, մի նախագիծի, որն ամենից շատ հիշեցնում է Netflix հարթակում հեռարձակվող սերիալներն ու ֆիլմերը:
«Megogo Distribution»-ի գլխավոր պոտենցիալ հիթը պետք է դառնա «Մարդասպանի թիկնապահը 2» ֆիլմը:
Համաժողովի եզրափակիչ օրը նվիրված էր Ցենտրալ Փարթներշիփ ընկերության ֆիլմերին և շնորհանդեսին:
Ստուդիական մեծ սպասումները կապվում են «Սպունգ Բոբ» եւ «Սոնիկ» նախագծերի եւ «Ոսկե գլոբուս»-ի հավակնորդ աստղային կատակերգական «Սկանդալ» դրամայի հետ: Իսկ Նոր Տարին մենք դիմավորելու են տարվա վերջին թողարկումով՝ «Ճորտը» ամանորյա հիթով: