«Սիրուհիները» («Содержанки») սերիալի պրեմիերան կայացել է 2019 թվականի մարտին: Մայրաքաղաքի աշխարհիկ կյանքի գաղտնիքների մասին էրոտիկ թրիլերը ինչպես դրական, այնպես էլ բացասական հույզերի փոթորիկ է առաջացրել: Բայց մի բան ակնհայտ է` թատերական ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի դեբյուտային նախագիծը ոչ ոք չի անտարբեր թողել: «Սիրուհիների» երկրորդ եթերաշրջանը հանել է Դարյա Ժուկը և այն նույնպես ռեզոնանսային է դարձել:
Սերիալի երրորդ եթերաշրջանի մասին երկար ժամանակ լռում էին: Եվ սա, չնայած երկրորդ եթերաշրջանի բաց ավարտին: Վերջապես այսօր հայտնի դարձավ, որ պատմության շարունակությունը կլինի և կնկարահանի այն Յուրի Մորոզը՝ գլխավոր դերակատար Դարյա Մորոզի հայրը:
START հարթակը խոստանում է մոտ ապագայում տրամադրել ավելի շատ տեղեկություն: