2024 թ. հունվարի 9-ին Սերգեյ Փարաջանովը կդառնար100 տարեկան։ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկում են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները:
Կինոյի տանը կկայանա Փարաջանովի արձանի և Դավիթ Գալստյանի «Ջոկոնդա. կերպափոխումներ» ցուցահանդեսի բացումը, ինչպես նաև Կինոյի տան Փոքր դահլիճում (Հենրիկ Մալյանի անվան թատրոն), ողջ օրը կցուցադրվեն Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը, ինչպես նաև նրան նվիրված ֆիլմեր: Փարաջանովի թանգարանում կկայանա համերգ փարաջանովյան մոտիվներով՝ «Գուրջիև» և «Բարեկամություն» անսամբլների մենակատարների մասնակցությամբ:
Միջոցառումների ժամանակացույց
11:00-ին՝ այցելություն Կոմիտասի անվան պանթեոն, ծաղիկների խոնարհման արարողություն,
12:00-12։30՝ Փարաջանովի արձանի բացում Կինոյի տան հարակից հատվածում (քանդակագործ՝ Արա Ալեքյան),
12։30-13։30՝ Դավիթ Գալստյանի «Դրվագներ Ջոկոնդայի կյանքից» ցուցադրություն՝ Կինոյի տանը,
18:00-20։00՝ «Գյուրջիև» և «Բարեկամություն» համույթների ելույթներ Փարաջանովի թանգարանում:
Ֆիլմերի ցուցադրության ժամանակացույց
12:00 – «Նռան գույնը»
13:30 – «Աշուղ Ղարիբը»
15:00 – «Կիևյան որմնանկարներ», «Հակոբ Հովնաթանյան», «Արաբեսկներ Փիրոսմանի թեմաներով»:
16:00 – «Փարաջանով» (ռեժիսորներ՝ Սերժ Ավետիքյան, Ալյոնա Ֆետիսովա):
18:00 – «Մոռացված նախնիների ստվերները»
20:00 – «Սուրամի ամրոցի լեգենդը»
Միջոցառումների մուտքն ազատ է:
Փարաջանովի հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր անձանց հոբելյանների ցանկում: Հոբելյանական միջոցառումների անցկացման համար ստեղծվել է Կառավարական հոբելյանական հանձնաժողով: