Հայաստանի ազգային կինոկենտրոնում սկսվել են 2019 թվականի պետական աջակցության համար հայտ ներկայացված ֆիլմերի նախագծերի բաց լսումները։ Լսումներն անցկացվում են «Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգի համաձայն։
Առաջին բաց լսումները, այն է՝ անհատական հանդիպում-զրույցները, տեղի ունցան ապրիլի 23-ին․ ներկայացվեցին 12 կարճամետրաժ խաղարկային, այդ թվում՝ դեբյուտային նախագծեր։ Լսումներին ներկա են եղել կաճամետրաժ նախագծերը գնահատող հանձնախումբը և նախագծերի հեղինակները։
Երկրորդ բաց լսումները անցկացվեցին ապրիլի 25-ին և 26-ին, տեղի ունեցավ 13 լիամետրաժ խաղարկային և խաղարկային վավերագրական, այդ թվում՝ դեբյուտային ֆիլմերի նախագծերի անհատական հանդիպում-զրույցները։ Լսումներին ներկա են եղել լիամետրաժ խաղարկային նախագծերը գնահատող հանձնախումբը և նախագծերի հեղինակները։
Կինոնկարների նախագծերի մրցույթի 2-րդ փուլ անցած լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի նախագծերի ցանկերը։
Ստորև ներկայացնում ենք՝
1․ Գնահատման 2-րդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի ցանկը
2․ Գնահատման 2-րդ փուլ անցած կարճամետրաժ նախագծերի ցանկը