«Կողք կողքի» ԼԳԲՏ կինոփառատոնի ժամանակ ցուցադրեցին «Սանդենս-2018»-ի հաղթողին՝ «Քեմերոն Փոստի սխալ դաստիարակությունը» Քլոյե Գրեյս Մորեցի մասնակցուցթյամբ:
Քեմերոն Փոստը (Քլոյե Գրեյս Մորեց) հարդարում են, զարդարում են դպրոցական ավարտական պարահանդեսի համար: Չէ որ աղջիկը արքայադուստր է: Բարձր հարդարանքի տակ գտնվող պաշտոնական լուսանկարի համար նա անվստահ ժպտում է, նրա աջ կողմում լավագույն ընկերուհին է, լուսանկարչի կարգադրությամբ նրան գրկել է իր ընկերը: Հետո նրանք պարում են: Այնուհետեւ տղան փնտրում է Քեմերոնին դպրոցի բակում մթության մեջ եւ գտնում է մեքենայի հետեւի նստարանին լավագույն ընկերուհու ընկերակցությմբ: Նա նույնպես արքայադուստր է: Միայն հիմա նրանք առանց կիսավարտիքի են: Եվ համբուրվում են: Քեմերոնի ծնողները մահացել են և նրան պահում է իր մորաքույրը: Մորաքույրը որոշում է աղջկան հանձնել քրիստոնեական ուղղիչ ճամբար, որը սեռական ցանկության շեղումով դեռահասների համար է:
Ծագումով իրանցի բոստոնաբնակ Դեզիրե Աքհավանի ֆիլմն անցած տարվա «Սանդենս» կինոփառատոնում ստացել է գլխավոր մրցանակը: Էմիլի Մ. Դենֆորթի 2012 թվականի համանուն հաջող, բայց Հայերեն չհրատարակված գրքի 470 էջերից, որը հետևում է աշակերտուհու կայացմանը ութ տարի շարունակ, նրա 12-ամյա տարիքից, ծնողների մահվանից և սեքսուալության առաջին զարթոնքից, Աքհավանը խլել է այն 200-ը, որը Քեմերոնի կյանքը նկարագրում է ուղղիչ ճամբարում և վերածել սցենարի:
Ես արդեն գրել էի ռեպարատիվ թերապիաի մասին՝ «Ջնջված ինքնություն» ֆիլմի համատեքստում: «Քեմերոն Փոստի սխալ դաստիարակությունը» ներկայացնում է այդ կազմակերպությունների էությունը ավելի սարկաստիկ կողմից, ծաղրում է: Եթե «Ջնջված ինքնությունը» ավելի լուրջ է ներկայացնում խնդիրը, ապա Քեմերոնի պատմությունը ընկալվում է որպես դեռահասների համար նախատեսված դրամա:
Աքհավանն այստեղ չի զբաղվում ուղղիչ ճամբարի սարսափների ուսումնասիրությամբ, չափազանց պարզ եւ հասկանալի ցույց տալով, որ նման վայրում մարդուն «նորմալ» դարձնելու ցանկությունը խիստ գերազանցում է նրա ամբողջական ոչնչացման ռիսկի վրա որպես անհատականություն, նկատի ունենալով, որ սեքսուալության խաղերը կարող են ապագայում չափազանց ծանր հետեւանքներ ունենալ դեռահասի համար: Այդ մարդիկ նույնիսկ չեն նկատել, որ առանց ծնողական խնամքի մնացած աղջիկն ամենևին էլ ընկերուհի չէր փնտրում, ում ոտքերի արանքը կցանկանար մտնել, այլ ցանկանում էր գտնել զգացմունքի պատասխանը և մտերիմ ընկերներ ունենալ՝ պատահական չէ, որ անտառում ընկերների հետ հավաքները նրա համար ջերմության և համերաշխության մթնոլոտում ավելի կարևոր էին, քան սենյակակից ընկերուհու ոտնձգությունները:
Քեմերոնի պատմությունը կանխատեսելի է եւ հազիվ թե նոր խնդիրներ է ներկայացնում եւ պատասխնում հին հարցերին: Այնուամենայնիվ, զարմանալիորեն կոկիկ աշխատանք է, չի վնասում ոչ ոքի զգացմունքները եւ խուսափում է զրպարտությունից:
Ցավոք, ֆիլմը չի ցուցադրվելու Հայաստանում: