Connect with us

Նորություններ

Հունվարի 6 նոր ֆիլմ, որը առժե պահել ուշադրության կենտրոնում

Նոր տարվա առաջին ամիսը բավականին հագեցած է: Փառատոնային պրեմիերաներից բացի մեզ սպասվում է փլոթ-թվիստերի արքա Նայթ Շյամալանի աշխատանքը և Մերի Փոփինսի վերադարձը:

Հրապարակվել է

Մերի Փոփինսը վերադառնում է / Mary Poppins Returns

2019 թ., Հունվարի 3-ից

Ի՞նչ անել այս տոնական օրերին: Իհարկե այցելել կինոթատրոն, բարիության, երգերի և կախարդության հերթական չափաբաժին ստանալու համար: Նոր «Մերի Փոփինսը» արդեն ցուցադրվում է: Ֆիլմում դեպքերը ծավալվում են 1964 թվականի հայտնի դեպքերից 20 տարի անց, երբ դայակը վերադառնում է Բենքս ընտանիքի մյուս սերնդի հետ հանդիպելու:

Ֆիլմում նկարահանվել են նաև Մերիլ Սթրիփը, Քոլին Ֆյորթը, Ջուլի Ուոլթերսը և այլք: Ռեժիսորը Ռոբ Մարշալն է, որը հայտնի է ավելի շատ «Չիկագո» և «Գեյշայի հուշեր» ֆիլմերով:

Կրիդ 2 / Creed II

2019 թ., Հունվարի 10-ից

Ադոնիս Կրիդի մասին պատմող «Ռոկկի» ֆիլմի հաջողված սփին-օֆի շարունակութունը իրեն չսպասեցրեց: Սիքվելը կարծես առաջին ֆիլմի դեբիլ եղբայր ձևանա, բայց մարտերի բեմադրությունը կարծես թե ոտ է կատարելությանը: Ադոնիս Կրիդի կյանքը վերածվել է փոխզիջումների շարանի։ Մինչ նա կտոր-կտոր է լինում իր պարտքի և հաջորդ մարտի համար մարզումների միջև, ճակատագիրը նրա համար պատրաստում է նոր անիրագործելի առաքելություն։ Ապագա հակառակորդը սերտ կապված է իր ընտանիքի պատմության հետ, որը միայն բարձրացնում է գալիք մարտի խաղադրույքները։ Ռոքի Բալբոան միշտ կլինի Կրիդի կողմից, և միասին նրանք կկռվեն իրենց ընդհանուր անցյալի ուրվականների դեմ, կպարզեն, թե ինչի համար իրականում արժե պայքարել և կհասկանան, որ ընտանիքից թանկ ուրիշ ոչ մի բան չկա։

Ապակի / Glass

2019 թ., Հունվարի 17-ից

Արագորեն վերանայում ենք «Անխոցելին» (Unbreakable) և «Պառակտում» (Split) ֆիլմերը, որովհետև փլոթ-թվիստի արքայի Նեյթ Շյամալանի հաջորդ «Ապակի» ֆիլմը այդ երկուսի տրամաբանական շարունակությունն է:

Սփլիթի ավարտից հետո Դեվիդ Դանը հետապնդում է Քեվին Վենդել Կրամբսին այն ժամանակ, երբ Էլիա Փրայսի մշուշոտ կերպարը գնում է «պարոն Գլասի» ետևից, հանդես գալով որպես նվագախմբի դիրիժոր, ով պահում է երկու տղամարդկանց գաղտնիքը:

Երկու թագուհիներ / Mary Queen of Scots

2019թ. Հոնվարի 17-ից

Պատմական դրաման պատմում է ընտանեկան մրցակցության հայտնի պատմությունը: Սառնասիրտ Եղիսաբեթ 1–ինն ու համարձակ Մարի Ստուրատը միշտ հակառակորդներ են եղել ինչպես քաղաքականության մեջ, այնպես էլ սիրո ասպարեզում։ Այնպես է ստացվել, որ տղամարդկանց իշխանության ծաղկման փուլում, այս երկու կանայք սկսեցին պայքարել Անգլիայի գահի համար։

Կանաչ գիրք / Green Book

2019 թ., Հունվարի 24-ից

Առաջին հայացքից չես ասի, բայց «կանաչ գիրքը» կարգին ամանօրյա ֆիլմ է: Ֆիլմի սյուժեն հիմնված է իրական փաստերի վրա: Կինոնկարը պատմում Է ջազային դաշնակահար Դոն Շիռլի եւ նրա վարորդ ու թիկնապահ Թոնի Լիպի ճանապարհորդության մասին, որը նրանք 1962 թվականին կատարել են ԱՄՆ-ի հարավում: Ճանապարհին նրանք օգտվում են ուղեցույցից, որտեղ նշված են աֆրոամերիկացիների համար անվտանգ վայրերը:

Ֆավորիտուհին / The Favourite

2019 թ., Հունվարի 31-ից

Ահա և ամսվա գլխավոր ֆիլմերից մեկը՝ Վենետիկյան կինոփառատոնի հաղթահերոսը, որ ստացել է «Ժյուրիի մեծ պարգևը» և «Արծաթե առյուծ» լավագույն դերասանուհու համար: Յորղոս Լանտիմոսի ֆիլմը իսկական մագնիս է պարգևների համար: Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են 18-րդ դարում, Ստյուարտների արքայական պալատում: Պալատական այրերն ու տիկնայք դավեր են նյութում միմյանց դեմ՝ արժանանալու համար Ստյուարտների տոհմի վերջին ժառանգի բարեհաճությանը, իսկ նրա ֆավորիտուհին դառնալու  համար դիմում են ամենաանհավանական քայլերի:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Նորություններ

Գործակալները ձայնի իրավունք են ստացել Ամերիկյան կինոակադեմիայում

Ավելի վաղ Ակադեմիայում կինեմատոգրաֆիստների ընդգրկված ներկայացուցիչները ձայնի իրավունք չունեին:

Հրապարակվել է

Հունիսի 29-ին հայտնի է դարձել, որ Կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիաի / The Academy of Motion Picture Arts and Sciences Board of Governors տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել փոխել կազմակերպության կազմում ընդգրկված գործակալների՝ դերասանների, ռեժիսորների եւ ստեղծագործական մասնագիտությունների այլ կինեմատոգրաֆիստների ներկայացուցիչների կարգավիճակը: Այժմ գործակալները կարող են քվեարկել, ինչպես Ակադեմիայի մնացած այլ ակտիվ անդամները:

Ավելի վաղ Ակադեմիայում կինեմատոգրաֆիստների ընդգրկված ներկայացուցիչները ձայնի իրավունք չունեին: Նրանք այժմ համարվում են կազմակերպության քվեարկող անդամ, որոնք չեն վերաբերում որեւէ գիլդիայի:

Գործակալների համայնքը տասնամյակներով պայքարել է ձայնի իրավունքի համար, սակայն բախվում էր որոշ անդամների դիմադրությանը: Կինեմատոգրաֆիստների շրջանում կարծիք կար, որ գործակալը կինոարտադրության գործընթացում ներգրավված անձ չէ: Կինեմատոգրաֆիստների ներկայացուցիչներն իրենց հերթին պաշտպանում էին այն դիրքորոշումը, որ հենց նրանք են կարեւոր դեր խաղում նախագծի արտադրության վաղ փուլերում: Արդյունքում նրանց տեսակետն ընդունվեց:

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

Վավերագրական ֆիլմի պատրաստման մրցույթ

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հայտարարում է վավերագրական ֆիլմերի մրցույթ:

Հրապարակվել է

Ֆիլմի ստեղծման նպատակն է ամփոփել Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ստեղծման և տասնամյա գործունեության պատմությունը՝ հանրությանը ներկայացնելով 2010-2020 թթ․ ընթացքում Կոալիցիայի ջանքերի շնորհիվ արձանագրված փոփոխություններն ու ձեռքբերումները` գենդերային բռնության կանխարգելման և կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում։

Վավերագրական ֆիլմը կընդգրկի կադրեր Կոալիցիայի հանրային միջոցառումներից, ցույցերից և ակցիաներից, կներառի հարցազրույցներ Կոալիցիայի անդամների, համակիրների և շահառուների հետ, կտեղադրվի կազմակերպության YouTube-յան էջում և կցուցադրվի տարբեր հարթակներում։

Պահանջվող որակավորումը և փորձը

  • Ֆիլմարտադրության կամ թվային արտադրության աշխատանքային փորձ
  • Սցենար գրելու հմտություններ
  • Վիդեո մոնտաժի հմտություններ
  • Մուլտիմեդիա ժուռնալիստիկայի, ռեժիսուրայի  կամ հարակից ոլորտում բարձրագույն կրթություն
  • Գենդերազգայունություն և կանանց հիմնահարցերի առանձնահատկություններին տիրապետելու համապատասխան փորձ։

Տևողությունը

Աշխատանքի տևողությունը երեք ամիս է։ Այն պետք է կատարվի 2020թ․ հուլիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։

Ֆիլմի պահանջները

  1. Տևողությունը՝ մինչև 50 րոպե
  2. Լեզուն՝ հայերեն՝ անգլերեն ենթագրերով
  3. Թեման՝ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի տասնամյա գործունեության ամփոփումը

Հայտի/դիմումի պահանջները
Հայտը պետք է ներառի՝

  1. Դիմողի կամ կազմակերպության անունը և հասցեն
  2. Դիմողի/կազմակերպության ինքնակենսագրությունը
  3. Դիմողի/կազմակերպության պորտֆոլիոն
  4. Երկու երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ
  5. Առաջարկվող բյուջե։

Դիմելու կարգը

Խնդրում ենք ձեր հայտն ուղարկել info@coalitionagainstviolence.org էլեկտրոնային հասցերին՝ նամակի վերնագրում նշելով «Վավերագրական ֆիլմի մրցույթի հայտ»։ Դիմումների վերջնաժամկետը՝ հուլիսի 8, 2020թ.։

Շարունակել ընթերցումը

Կինովարձույթ

«Մուլանի» թողարկումը հետաձգվել է մինչև օգոստոս

Այժմ ամերիկյան կինոթատրոնների գրաֆիկում առաջին խոշոր թողարկումը կրկին Քրիստոֆեր Նոլանի «Սկզբունքն» է դարձել:

Հրապարակվել է

Հունիսի 26-ին հայտնի է դարձել, որ Disney-ի «Մուլան» բլոկբաստերի թողարկումը կրկին հետաձգվել է՝ հուլիսի 25-ից մինչեւ օգոստոսի 21-ը, հաղորդում է Deadline-ը: Այժմ ամերիկյան կինոթատրոնների գրաֆիկում առաջին խոշոր թողարկումը կրկին Քրիստոֆեր Նոլանի «Սկզբունքն» է դարձել: Անցած հինգշաբթի ժապավենի վարձույթի պլանավորված մեկնարկը հուլիսի 31-ից տեղափոխվել է օգոստոսի 12-ին: Հին ամսաթիվը Warner Bros. տեղափոխել են նույն ռեժիսորի «Սկզբի» կրկնակի վարձույթի գործարկումը: Ավելի վաղ այդ թողարկումը նախատեսված էր հուլիսի 17-ին:

Հիշեցնենք, որ ռելիզների ժամանակացույցում վերադասավորումների հերթական փուլը սկսվել է անցյալ շաբաթվա վերջին, երբ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել էր, որ կինոթատրոնները չեն բացվի սահմանափակումների վերացման չորրորդ փուլի ընթացքում:

Դրանից քիչ առաջ ամերիկյան կինոթատրոնները խստացրել են այցելուների պահանջները, իսկ ավելի ուշ սկսել են ճշգրտել սրահների բացման ժամանակացույցը՝ վերադառնալով բնականոն աշխատանքին օգոստոսի կեսին: Այսպես, Deadline-ի տվյալների համաձայն՝ AMC ցանցը կսկսի աշխատանքի վերականգնման առաջին փուլը ոչ թե հուլիսի կեսերին, ինչպես պլանավորվել էր ավելի վաղ, այլ հուլիսի 31-ին՝ օգոստոսի 7-ին եւ 12-ին բացման հետագա փուլերով:

Շարունակել ընթերցումը

Միացեք մեզ

Գովազդ

ԿինոՊրես Telegram

Գովազդ

Հարցում

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: