Connect with us

Կինոիրադարձություններ

32 մուլտֆիլմեր հավակնում են «Օսկարի»

Հրապարակվել է

Չորեքշաբթի առավոտյան (Երեւանի ժամանակով երեկոյան) ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկարի» հավակնորդների երկար ցուցակը լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում:

Նշենք, որ ոչ բոլոր մուլտֆիլմերն են Լոս Անջելեսում մեկշաբաթյա կինովարձույթի պարտադիր պայմանը կատարել: Այդ իսկ պատճառով, վերջնական թիվը հայցորդների հեղինակավոր մրցանակի կարող է լինել մի փոքր ավելի քիչ:

Թեկնածուների հնգյակը որոշելիս ձայնի իրավունք են ստանում կարճամետրաժ եւ լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի ստորաբաժանման անդամները: Քվեարկությանը կարող են մասնակցել նաեւ կինոակադեմիայի այլ ստորաբաժանումների ներկայացուցիչներ, սակայն դրա համար նրանց անհրաժեշտ է դիտել անիմացիոն ֆիլմերի հայտարարված նվազագույն քանակից ոչ պակաս:

Ներկայացնում ենք «Օսկար» մրցանակի հավակնող մուլտֆիլմերի ամբողջական ցանկը:

«Էվերեստ» / Abominable (ԱՄՆ-Չինաստան)

«Ադամսների ընտանիքը» / The Addams Family (ԱՄՆ-Կանադա-Մեծ Բրիտանիա)

«Angry Birds 2 կինոյում» / The Angry Birds Movie 2 (ԱՄՆ-Ֆինլանդիա)

«Կյանքի ևս մեկ օր» / Another Day of Life (Լեհաստան-Իսպանիա-Գերմանիա-Բելգիա-Հունգարիա-Ֆրանսիա)

«Հեռու» / Away (Լատվիա)

«Բունյուելը կրիաների լաբիրինթոսում» / Buñuel in the Labyrinth of the Turtles (Իսպանիա-Հոլանդիա-Գերմանիա)

«Ծովի զավակները» / Children of the Sea (Ճապոնիա)

«Դիլիլին Փարիզում» / Dilili in Paris (Ֆրանսիա)

«Սառցե սիրտը 2» / Frozen II (ԱՄՆ)

«Ֆունան» / Funan (Ֆրանսիա-Բելգիա-Լյուքսեմբուրգ-Կամբոջա)

«Նախնադարյան» / Genndy Tartakovsky’s ‘Primal’ – Tales of Savagery (ԱՄՆ)

«Ինչպես ընտելացնել վիշապին 3» / How to Train Your Dragon: The Hidden World (ԱՄՆ)

«Ես կորցրել եմ իմ մարմինը» / I Lost My Body (Ֆրանսիա)

«Կլաուս» / Klaus (Իսպանիա)

«Վերջին հորինվածքը» / The Last Fiction (Իրան)

«Լեգո Ֆիլմ 2» / The Lego Movie 2: The Second Part (Դանիա-Ավստրալիա-Նորվեգիա-ԱՄՆ)

«Մարոնայի ֆանտաստիկ պատմությունը» / Marona’s Fantastic Tale (Ֆրանսիա-Ռումինիա-Բելգիա)

«Կորած օղակ» / Missing Link (ԱՄՆ)

«Նեջա» / Ne Zha (Չինաստան)

«Հյուրանոց Օկկո» / Okko’s Inn (Ճապոնիա)

«Պաչամամա» / Pachamama (Ֆրանսիա-Կանադա-Լյուքսեմբուրգ)

«Պրոմար» / Promare (Ճապոնիա)

«Մայրիկ, գիտե՞ս որտեղ էի» / Знаешь, мама, где я был? (Ռուսաստան)

«Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը 2» / The Secret Life of Pets 2 (ԱՄՆ)

Spies in Disguise (ԱՄՆ)

«Քաբուլի ծիծեռնակները» / The Swallows of Kabul (Ֆրանսիա-Լյուքսեմբուրգ-Շվեյցարիա)

«Այս համեղ կարկանդակը!» / This Magnificent Cake! (Բելգիա-Ֆրանսիա-Նիդեռլանդներ)

«Աշտարակ» / The Tower (Ֆրանսիա-Շվեդիա-Նորվեգիա)

«Խաղալիքների պատմություն 4» / Toy Story 4 (ԱՄՆ)

«Ուփին և Իպին» / Upin & Ipin: The Lone Gibbon Kris (Մալայզիա)

«Եղանակի զավակները» / Weathering with You (Ճապոնիա)

«Սպիտակ օձ» / White Snake (Չինաստան)

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Կինոիրադարձություններ

Հայտնի է «Ոսկե Գլոբուս» մրցանակի հանձնման արարողության նոր ամսաթիվը

Հրապարակվել է

2021 թվականի փետրվարի 28-ին տեղի կունենա Ոսկե Գլոբուս մրցանակի հանձնման 78-րդ արարողությունը / Golden Globe Awards: Այս մասին իր կայքում հայտնել է Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիան (HFPA): Ի սկզբանե Ոսկե գլոբուսները ծրագրում էին բաժանել 2021 թվականի հունվարին: NBC հեռուստաալիքի ուղիղ եթերում արարողությունը վարելու են Թինա Ֆեյը եւ Էմի Փոլերը:

«Հայտերի ընդունման պահանջների, քվեարկության ժամանակահատվածի եւ անվանակարգերի հայտարարության վերանայված ժամկետների վերաբերյալ հետագա առաջարկությունները կհրապարակվեն առաջիկա շաբաթներին», — նշվում է կազմակերպության պաշտոնական հաղորդագրության մեջ:

«Ոսկե Գլոբուս» մրցանակի հանձնման արարողությունը սովորաբար անցկացվում է օրացուցային տարվա առաջին կիրակի օրը եւ տալիս է հոլիվուդյան մրցանակների տարեշրջանի մեկնարկը, այժմ շտկումներ են կատարվել կորոնավիրուսի համաճարակի կապակցությամբ: HFPA-ում մանրամասն չեն նկարագրել այս տարվա միջոցառման ձեւաչափը, սակայն նշել են, որ արարողությունը կհեռարձակվի Beverly Hilton հյուրանոցից, Կալիֆոռնիայի Բեվերլի Հիլզում:

Ավելի վաղ 2021 թվականի փետրվարի 28-ին պլանավորված էր Օսկար մրցանակի հանձնման 93-րդ արարողությունը, սակայն մեկ շաբաթ առաջ Ամերիկյան կինոակադեմիան եւ ABC հեռուստաալիքը այն տեղափոխեցին ապրիլի 25-ին:

Ոսկե գլոբուսի արարողության անցկացման նոր ամսաթիվը նշանակում է, որ մրցանակաբաշխության արդյունքները կարող են ազդել Օսկարի անվանակարգի քվեարկության վրա, քանի որ գործընթացը կսկսվի միայն մեկ շաբաթից՝ մարտի 5-ին:

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

Հայկական կինոնախագծն մասնակցելու է Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնի արդյունաբերական հարթակում

Հրապարակվել է

Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնն այս տարի չի կայանա. կազմակերպիչները որոշել են ռիսկի չդիմել եւ 55-րդ ստուգատեսը տեղափոխել են 2021 թվականի հուլիսի 2-10-ը: Բայց դա չի նշանակում, որ կինոտոնը չեղյալ է հայտարարվել. հուլիսի 6-8-ը առցանց ձեւաչափով տեղի կունենա KVIFF Eastern Promises ֆորումի արդյունաբերական մասը:

Հունիսի 18-ին ֆորումը հրապարակեց մասնակցության համար ընտրված աշխատանքների ցանկը. ընտրություն անցած 41 նախագծերից մեկ նախագիծը հայկական է:

Արեն Մալաքյանի և Վահագն Խաչատրյանի «5 Երազողները և Ձին» վավերագրական ֆիլմը Հայաստանի և Գերմանիաի համատեղ արտադրություն է: Նախկինում կրում էր «Հայ երազողները» անվանումը: Կինոնկարը ստացել է 21 մլն. դրամ ֆինանսական աջակցություն Հայաստանի ազգային կինոկենտրոնից 2018 և 2019 թվականներին: Ֆիլմը մարդկանց երազանքների մասին է: Չորս հիմնական կերպարները փորձում են իրականացնել իրենց երազանքները:

Eurimages Lab Project բաժնում ութ նախագիծ մեկը հայկական է: Eurimages Lab Project Award մրցանակը տրվում է արտադրական կամ հետպրոդակշենում գտնվող նախագծերին, որոնցից յուրաքանչյուրը ավանդական կինեմատոգրաֆի շրջանակներից դուրս է: Առավել հեռանկարային նախագիծը կընտրեն Eurimages-ի գերմանական ներկայացուցիչ Էլս Հենդրիքսը, ռումինացի ռեժիսոր Ադինա Պինտիլիեն եւ ծրագրավորող Բեռլինալե Մարկ Պերանսոնը: Լավագույն նախագիծը ստանալու է 50,000 եվրո:

Ոլորտի մասնագետներին նախագծի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 6-ից 8-ը առցանց: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 165.000 եվրո:

Works in Progress

Absence Ali Mosaffa (Iran/Czech Republic/Slovakia)
Producers: Ali Mosaffa, Jordi Niubo, Filip Remunda, Silvia Panáková,Eric Panák

The Alleys – Bassel Ghandour (Jordan/Qatar/France/Saudi Arabia)
Producer: Rula Nasser

Black Medusa ismaël (Tunisia/Luxembourg)
Producer: ismaël

Field Lasha Tskvitinidze (Georgia)
Producers: Nodar Nozadze, Giorgi Kobalia, Nato Sikharulidze

Snow White Dies at the EndKristijan Risteski (North Macedonia)
Producer: Darko Popov

Stop-ZemliaKataryna Gornostai (Ukraine)
Producers: Vitaliy Sheremetiev, Viktoriia Khomenko, Olga Beskhmelnytsina, Natalia Libet

Troubled Minds Raitis Ābele, Lauris Ābele (Latvia/Norway)Producers: Roberts Vinovskis, Raitis Ābele, Kristele Pudane

Wiarołom Piotr Złotorowicz (Poland)
Producers: Jerzy Kapuściński, Ewa Jastrzębska

First Cut+

Broad PeakLeszek Dawid (Poland/Italy)
Producers: Maciej Rzączyński, Dawid Janicki, Krzysztof Rzączyński, Paweł Rymarz, Pola Łangowska

DeskmateFerit Karahan (Turkey/Romania)
Producer: Kanat Dogramaci

I Am Fine, ThanksErnestas Jankauskas (Lithuania)
Producer: Gabija Siurbytė

ImaculatMonica Stan, George Chiper Lillemark (Romania)
Producer: Marcian Lazar

JanuaryAndrey Paounov (Bulgaria/Portugal/Luxembourg)
Producer: Vanya Rainova

RunnerAndrius Blaževičius (Lithuania/Czech Republic)
Producer: Marija Razgutė

The UsersIvan Ikić (Serbia/Slovenia/Netherlands/Bosnia and Herzegovina/France)
Producers: Milan Stojanović, Marija Stojanović

Wild RootsHajni Kis (Hungary/Slovakia)
Producers: Julie Berkes, Balázs Zachar

Docs in Progress

Every Single MinuteErika Hníková (Czech Republic/Slovakia)
Producer: Jiří Konečný

HomesLaila Pakalniņa (Latvia)
Producer: Laila Pakalniņa

Indoor – TehranAzadi Moghadam (Iran)
Producer: Afsaneh Salari

Intensive Life UnitAdéla Komrzý (Czech Republic)
Producer: Pavla Janoušková Kubečková

The LinesBarbora Sliepková (Slovakia)
Producer: Barbara Janišová Feglová

The PawnshopŁukasz Kowalski (Poland)
Producers: Anna Mazerant, Łukasz Kowalski

Roma and the Camel ManIrakli Metreveli (Georgia)
Producer: Nodar Nozadze

Until the WeddingDaniel Stopa (Poland)
Producer: Małgorzata Staroń

Eurimages Lab Project Award

AtlantideYuri Ancarani (Italy/France)
Producer: Marco Alessi

BulaBoris Baum (Belgium/Brazil)
Producers: Boris Baum, Alexis Schmitz

BurialEmilija Škarnulytė (Lithuania/Norway)
Producer: Dagnė Vildžiūnaitė

Five Dreamers and a HorseVahagn Khachatryan, Aren Malakyan (Armenia/Germany)
Producers: Vahagn Khachatryan, Eva Blondiau

Hello My FriendBettina Blümner (Germany/Cuba)
Producer: Jamila Wenske

RootsTea Lukač (Serbia/Croatia)
Producer: Andrijana Sofranić Šućur

StepneMaryna Vroda (Ukraine/Germany/Poland)
Producer: Maryna Vroda

UtopiaJuri Rechinsky (Ukraine/Austria/Netherlands)
Producers: Thomas Herberth, Maxim Asadchiy, Kirsi Saivosalmy

Works in Development — Feature Launch

CRISSEA IVVladimir Dembinski (Romania)
Producer: Bogdan Crăciun

The Fragile Beauty of MasculinityAndrea Culková (Czech Republic/Slovakia)
Producers: Miroslav Novák, Katarína Krnáčová

Kyuka — Journeying to the Moon Through the Endless SeaKostis Charamountanis (Greece)
Producer: Danae Spathara

Neither VoiceEster Ivakič (Slovenia)
Producer: Andraž Jerič

The SanctuaryKaterina Borisova (Bulgaria)
Producer: Eleni Dekidis

Sara’s BungalowJulia Rogowska (Poland)
Producer: Krystyna Kantor

Two Times OneVladimir Petev (Bulgaria)
Producer: Vanya Rainova

UsudStefan Malešević (Serbia)
Producer: Andrijana Sofranić Šućur

VacuumYelizaveta Smith (Ukraine)
Producer: Aleksandra Kostina

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

Օսկարից հետո հետաձգվում է BAFTA մրցանակի հանձնման արարողությունը

Հրապարակվել է

Բրիտանական կինո եւ հեռուստատեսային արվեստների ակադեմիան (BAFTA) հայտարարել է իր մրցանակների հանձնման արարողությունը 2021 թվականի ապրիլի 11-ին տեղափոխելու մասին, — այս մասին հաղորդում է Deadline-ը: Ի սկզբանե BAFTA-ն նախատեսված էր փետրվարի 14-ին: Ավանդաբար այս կինոմրցանակի հանձնումը տեղի է ունենում Օսկարից երկու շաբաթ առաջ, սակայն Ամերիկյան կինոակադեմիան փոխել է իր միջոցառման ամսաթիվը:

Արարողության հետաձգման եւս մեկ պատճառ է դարձել պանդեմիայի պատճառով բրիտանական կինոթատրոնների փակման ֆոնին ռելիզների պակասը: 2021 թվականին բրիտանական կինոակադեմիայի մրցանակի որակավորում կանցնեն այն նկարները, որոնց թողարկումը կայացել է հոսքային հարթակներում՝ ըստ հարցման (VOD), ավելի վաղ պլանավորված կինոթատրոնային ցուցադրության փոխարեն:

«Մենք երկու ամսով հետաձգեցինք ժամկետները, որպեսզի բոլոր նկարներն հնարավորություն ունենան ավելի հաջող դուրս գալ եւ գնահատվել ըստ արժանվույն: Մենք գիտենք, որ կինոթատրոնների բացումից հետո էկրաններին առաջին հերթին գերիշխելու են խոշոր թողարկումները: Հետեւաբար, մենք իջեցնում ենք մրցանակի որակավորման համար անհրաժեշտ շեմը, որոշ դեպքերում ընդունում ենք VOD պլատֆորմների վրա հայտնված նկարները եւ տեղափոխում արարողության ամսաթիվը: Այսպիսով, մենք ցանկանում ենք օգնել փոքր անկախ ընկերություններին, փաստավավերագրական եւ արտասահմանյան ժապավեններին, եւ, իհարկե, բրիտանական նկարներին՝ նրանց թույլ տալով հաջող ժամանակ դուրս գալ», — հայտնել է BAFTA հանձնաժողովի ղեկավար Մարկ Սամուելսոնը:

Շարունակել ընթերցումը

Միացեք մեզ

Գովազդ

ԿինոՊրես Telegram

Գովազդ

Հարցում

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: