Connect with us

Նորություններ

5 դրամատիկ ֆիլմ հայկական վշտի մասին

Ձեզ ենք ներկայացնում հայերիս համար այդքան ցավալի՝ Հայոց Ցեղասպանության և դրա հետևանքների մասին 5 ֆիլմ:

Հրապարակվել է

Մայրիկ, 1991

ռեժ.՝ Անրի Վեռնոյ
դերերում՝ Կլաուդիա Կարդինալե, Օմար Շարիֆ, Իզաբել Սադոյան ևն

«Մայրիկը» մայրական սիրո, ջերմության, ընտանիքի, վաղվա օրվա նկատմամբ հույսի, ցավի և կորստի մասին է: Մայրիկը մի ողջ ազգի բնաջնջման և դրա հետևանքով պանդխտության ուղին բռնած մի ընտանիքի օրինակով ամբողջ ազգի ճակատագրի վառ ներկայացումն է, որի կողքով անտարբեր չի անցնում անգամ անսիրտ մարդը:

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1921 թ. Մարսելում: Կենտրոնում Զաքարյանների գաղթական ընտանիքն է, որը փորձում է, մոռանալով ահասարսուռ անցյալը, ապրել ոչ այնքան գունեղ ներկայով:Ֆիլմն էկրանավորվել է համանուն գրքի հիման վրա. դրա հիմքում փոքրիկ Անրիի հիշողություններն են:

Արտույտների ագարակը, 2007

ռեժ.՝ Տավիանի եղբայրներ
դերերում՝Պաս Վեգա, Մորից Բլյայբտրոյ ևն

Ֆիլմը հանդիսատեսին տեղափոխում է ահասարսուռ 1915 թ., որն այդքան մեծ ցավ պատճառեց հայերիս: Եղբայրներ Ասատուրն ու Արամը չեն տեսնվել 20 տարի: Ասատուրն ապրում է Վենետիկում, իսկ Արամը Անատոլիայում մի փոքրիկ հողակտորի ունի: Եղբայրները երկար ժամանակ են երազել հանդիպման մասին և շուտով Ասատուրը որոշում է Վենետիկից ուղևորվել Անատոլիա: Կարոտը և սպասումը տանջում են եղբայրներին և նրանք սրտատրոփ սպասում են հանդիպման, բայց մեկնարկում է Առաջին Համաշխարհային պատերազմը, Իտալիայի սահմանները փակվում են, իսկ վայրագ թուրքերը հայկական ընտանիքները ոչնչացնելու հրաման են ստանում:

Սպի, 2014

ռեժ.՝Ֆատիխ Ակին
դերերում՝ Տախար Ռախիմ ևն

Գլխավոր հերոսը՝ Նազարեթ Մանուկյանը (Մանուգիան) 1915 թ. կորցրել է իր ընտանիքը: Տարիներ են անցնում, սակայն անցյալի վերքերը հանգիստ չեն տալիս Նազարեթին: Օրերից մի օր նա իմանում է, որ գուցե նրա երկվորյակ աղջիկները ողջ են: Ինչեր ասես, որ չի անի հուսահատ հայրը, որ գտնի իր զավակներին: Նազարեթն ուղևորվում է Մադրիդ, այնուհետև՝ Հավանա և Հյուսիսային Դակոտա, որ գտնի երեխաներին…

2014 թ. ֆիլմը Վենետիկի կինոփառատոնում արժանացավ մրցանակի:

1915, 2015

ռեժ.՝ Կարին Հովհաննեսյան, Ալեք Մուխիբյան
դերերում՝ Անժելա Սարաֆյան, Սեմյուել Փեջ, Սիմոն Աբգարյան ևն

Ֆիլմի դեպքերը տեղի են ունենում 2015 թ. Հայոց Ցեղասպանությունից 100 տարի անց: Թեպետ շատ ժամանակ է անցել, ոչ ոք, բացարձակապես ոչ ոք չի մոռացել այդ ոճրագործությունը: Լոս Անջելեսի հին թատրոններից մեկի ռեժիսոր Սիմոնը որոշում է 1915 թ. ահասարսուռ դեպքերի մասին պատմող ներկայացում բեմադրի և կյանքի է կոչում այս մտահղացումը: Սիմոնի կինը՝ դերասանուհի Անժելան խաղում է այդ ներկայացման մեջ:

Ներկայացումը մեծ աղմուկ է բարձրացնում, մարդիկ պատրաստ չէին նման անկեղծության, նրանք ապշած են, բոլորը խոսում են Ցեղասպանությունից, բոլորը մեղադրում են ոճրագործին: Թատրոնում անբացատրելի և սարսափելի իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ահաբեկում են բոլոր նրանց, որոնք ինչ-որ կերպ առնչվել են ներկայացման հետ:

Խոստում, 2016

ռեժ.՝Թերի Ջոնս
դերերում՝ Օսկար Այզեք, Քրիստիան Բեյլ ևն

Ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը՝ Միքայել Պողոսյանը Կոստանդնուպոլսի բժշկական համալսարանում է սովորում և երազանք ունի. Միքայելը ցանկանում է հմուտ բժիշկ դառնալ և օգտնել բոլոր կարիքավորներին: Պոլսում ստացած գիտելիքները նա նպատակ ունի զարգացնել և կիրառել իր ծննդավայրում՝ Թուրքիայի հարավի գյուղերից մեկում:

Ֆիլմի մյուս հերոսը ֆոտոլրագրող Քրիս Մայերսն է, որն ուղևորվում է Պոլիս իր սիրած աղջկան՝ հայուհի Աննային տեսնելու համար: Միքայելը ևս տարված է Աննայով: Հերոսները խճճվել են սիրային եռանկյունում և սա էլ հերիք չէ Օսմանյան կայսրությունը սկսում է հետապնդել և կտտանքների ենթարկել ազգային փոքրամասնություններին, այդ թվում և հայերին: Սկսվում է քաոս, հերոսները բաժանվում են: Նրանցից ոչ մեկ չգիտի, թե վաղվա օրն ինչ անակնկալ է պատրաստել նրանց համար, սակայն նրանք խոստացել են միմյանց ողջ մնալ և նորից հանդիպել: Նանք պարտավոր են պահել խոստումը…

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Ինտերնետ

Ուիլ Ֆերելը եւ Ռեյչել ՄաքԱդամսը «Եվրատեսիլի» հայտ են ներկայացրել

Հրապարակվել է

Netfix-ը շարունակում է իր մտադրությունների լրջությունը ցուցադրել առաջիկա «Եվրատեսիլ» կատակերգության՝ երգի միակ մրցույթի նկատմամբ, որը տեղի կունենա այս տարի: Նախօրեին հայտնվել է սանուդտրեքի առաջին ստեղծագործությունը, որը ձայնագրել է Ռեյչել ՄաքԱդամսի և Ուիլ Ֆերելի դուետը, ում իր ձայնն է նվիրել շվեդ երգչուհի Մոլլի Սանդենը:

Եվ ահա պաշտոնական տեսանյութ, որից հետո դուք չեք կարող հրաժարվել այս ֆիլմի դիտումից: Ֆիլմը հնարավոր կլինի դիտել հոսքային ծառայությունում արդեն հունիսի 26-ին:

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

Կաննի փառատոնը չեղյալ է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով

Հրապարակվել է

Կաննի միջազգային կինոփառատոնը կորոնավիրուսի պատճառով չի անցկացվի 2020 թվականին: Այս մասին հայտնում են փառատոնի կազմակերպիչները:

Կազմակերպիչները հունիսի սկզբին ցանկանում են ներկայացնել այն ֆիլմերի ցանկը, որոնք պետք է հայտնվեին ստուգատեսում: Ցուցակը կկոչվի «Կանն-2020»: Ֆիլմերն աշնանը կցուցադրվեն Տորոնտոյի, Սան Սեբաստիանի, Անգուլեմի, Վենետիկի, Նյու Յորքի, Դովիլի, Պուսանի եւ Լիոնի կինոփառատոններում:

Variety պարբերականը հավելելում է, որ Վենետիկի կինոփառատոնն այս տարի անցկացնելու մասին որոշումը կկայացվի մայիսի վերջին:

Կաննի 74-րդ կինոփառատոնին ֆիլմերի ընտրությանը կարող են մասնակցել այն ֆիլմերը, որոնք մտել են նախորդ ստուգատեսի ծրագիրը, սակայն հետաձգվել են 2021 թվականին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կաննի կինոփառատոնը չի կայանա մայիսին Ֆրանսիայում կորոնավիրուսի տարածման պատճառով:

Շարունակել ընթերցումը

Կինովարձույթ

«Ջոն Ուիք 4» պրեմիերան հետաձգվել է մեկ տարով

Հրապարակվել է

Պանդեմիայի պատճառով Lionsgate ստուդիան ճշգրտել է իր նախագծերի թողարկման ժամանակացույցը: Այսպես «Ջոն Ուիք» մարտաֆիլմի չորրորդ մասը՝ Կիանու Ռիվզի մասնակցությամբ, մեծ էկրաններին կհայտնվի 2022 թվականի մայիսին:

Ի սկզբանե ֆիլմը պետք է թողարկվեր 2021 թվականի մայիսի 21-ին, մեկ շաբաթում՝ չորրորդ «Մատրիցա»-ի հետ (որտեղ նույնպես զբաղված է Ռիվզը): Այժմ այդ օրը զբաղեցրել է «Սղոցի» վերագործարկումը Քրիս Ռոքի մասնակցությամբ: Բացի այդ, Lionsgate-ը «Մարդասպանի թիկնապահի» սիքվելն հետաձգել է մինչեւ 2021 թվականի օգոստոսի 28-ը:

Ստուդիայի պատրաստվող նախագծերը նույնպես ստացել են այս տարվա թողարկման ամսաթիվը` «Անտեբելում» sci-fi թրիլլեր՝ 2020 թվականի օգոստոսի 21, «Fatale» թրիլլեր՝ հոկտեմբերի 30-ին, «Ճանապարհորդներ» Քոլին Ֆարելի եւ Լիլի Ռոուզ-Դեփի մասնակցությամբ՝ նոյեմբերի 25-ին:

«Մարդասպան» մարտաֆիլմը Մայքլ Քիթոնի հետ, «Բարբ եւ Սթար գնում են Վիստա Դել Մար» կատակերգությունը պլանավորված է 2021 թվականի ապրիլ եւ հուլիս ամիսներին համապատասխանաբար:

Շարունակել ընթերցումը

Միացեք մեզ

Գովազդ
Գովազդ

Հարցում

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: