ամն

Amazon-ը պատասխանել Է Վուդի Ալենի հայցին

NEW YORK, NY - NOVEMBER 14: Woody Allen attends the "Wonder Wheel" screening at Museum of Modern Art on November 14, 2017 in New York City. (Photo by Dimitrios Kambouris/Getty Images)

Amazon ընկերությունը վիճարկել է Վուդի Ալենի հայցը, որում նա փոխհատուցում է պահանջում պայմանագրի պայմանները խախտելու համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռեժիսորը դատի է տվել Amazon-ին՝ պահանջելով վճարել 68 մլն դոլար: Նման գումարը նվազագույն երաշխիք էր Ալենի չորս ֆիլմերի թողարկման համար, որոնցով պետք է զբաղվեր ընկերությունը: Ի պատասխան՝ Amazon-ի իրավաբանները պահանջել են հայցը կրճատել չորս կետով և հայտարարել են, որ ծանրակշիռ հիմքեր են ունեցել ռեժիսորի հետ հետագա համագործակցությունից հրաժարվելու համար:

Հիշեցնենք, որ 2017 թվականին Հարվի Վայնշտեյնի հետ կապված սկանդալի ֆոնին Ալենը հրապարակավ արտահայտվել էր այն մասին, որ ինքը ցավում է այդ պատմությանը մասնակից բոլոր մարդկանց համար: Amazon ընկերությունը նման մեկնաբանությունն անտեղի է համարել: Իրավիճակը բարդացրեց բռնաբարության մեղադրանքները, որը ռեժիսորի դեմ առաջադրել է նրա խորթ դուստրը՝ Դիլան Ֆերոուն:

Արդյունքում Amazon-ը հրաժարվել է թողարկել Ալենի նկարահանած «Անձրևոտ օր Նյու Յորքում» ֆիլմը և նրա ապագա նախագծերը: Ընկերությունը նաև մտադիր չէ փոխհատուցում վճարել:

Թե ինչպես կզարգանա իրավիճակը հետագայում, ցույց կտա ժամանակը:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

ԱՄՆ արդարադատության նախարարությունը խորհուրդ չի տալիս «Օսկարին» պայքարել Netflix-ի դեմ

Ամերիկացիները պատրաստ են 10 հազար դոլար վճարել «Վրիժառուների» ավարտը դիտելու համար