ամն ,

Berlinale Classics՝ վեց վերականգնված ֆիլմ Դանիայից, Հունգարիայից, Գերմանիայից, ԱՄՆից, Հարավ Կորեայից և Նորվեգիայից:

Գերմանիայում փետրվարի 7-ից 17-ը կանցնի Բեռլինի 69-րդ Միջազգային կինոփառատոն-ը / Berlin International Film Festival. Ավանդական ծրագրերից մեկում — Բեռլինալեի դասականը / Berlinale Classics — այս տարի կցուցադրվի վեց վերականգնված ֆիլմ Դանիայից, Հունգարիայից, Գերմանիայից, ԱՄՆից, Հարավ Կորեայից և Նորվեգիայից:

Առաջին անգամ Berlinale Classics-ի շրջանակում կցուցադրվի ֆիլմ Նորվեգիայից: «Աղջկա փախուստը» ֆիլմի հիմքում Նիլս Յոհան Ռուդի գիրքն է: Այս ֆիլմը դարձել էր դեբյուտային թաթերական դերասանուհի Լիվ Ուլմանի համար:

Berlinale Classics-ի ծրագրում է ընդգրկվել նաև Մարտա Մեսարոշի «Որդեգրում» ֆիլմը: Մարտան առաջին կին ռեժիսորն էր, ով ստացավ փառատոնի Ոսկե արջին:

«Մարտա Մեսարոշը հեղինակային կինեմատոգրաֆի ռահվիրա էր և նրա աշխատանքը ոգեշնչում էր կին ռեժիսորներին», — ասում է հետահայաց ցուցադրությունների բաժնի ղեկավար Ռայնր Ռոթերը:

Berlinale Classics ծրագրի ֆիլմերը՝

«Խոսքը», Դանիա, 1955
Ռեժիսոր՝ Կարլ Թեոդոր Դրեյեր

«Որդեգրում», Հունգարիա, 1975
Ռեժիսոր՝ Մարտա Միսարոշ

«Հաղթողները», Գերմանիա, 1994
Ռեժիսոր՝ Դոմինիկ Գրաֆ

«Դեսթրին կրկին թամբին նստեց», ԱՄՆ, 1939
Ռեժիսոր՝ Ջորդ Մարշալ

«Մահը հետապնդելիս», Հարավ Կորեա, 1980
Ռեժիսոր՝ Իմ Կվոն Տղեք

«Աղջկա փախուստը», Նորվեգիա, 1959
Ռեժիսոր՝ Էդիտ Քարլմար

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Ռուսաստանի «Գլավկինո»-յին տխուր ավարտ է սպասվում

Ռիվերդեյլ. Գողտրիկ քաղաքի մութ ինտրիգները՝ թինեյջերների աչքերով