Connect with us

Կինոիրադարձություններ

D23 Expo 2019. Marvel Studios նոր շոուներ Disney+ համար

Հրապարակվել է

Այսօր D23 Expo ցուցահանդեսում, բոլոր տարիքի երկրպագուները հավաքվել էին D23 դահլիճում, որպեսզի պատկերացում ունենան, թե ինչ պետք է տեղի ունենար, երբ Disney+, Walt Disney-ի նոր հոսքային ծառայությունը մեկնարկի նոյեմբերի 12-ին: Marvel-ի երկրպագուները ստացան լրացուցիչ հատուկ հաճույք, երբ Քևին Ֆայգին բեմ դուրս եկավ ոչ միայն երկրպագուներին առաջիկա հայտնի շոուները ներկայացնելու համար, ինչպիսիք են «What If»-ը եւ «WandaVision»-ը: Ֆայգին երկրպագուներին ներկայացրեց Disney+ նոր շոուները:

Առաջինն էր երկրպագուների լայն լսարան հավաքած Միսս Մարվելը

Կոմիքսների էջերից Կամալա Կխանը նույն ինքը Միսս Մարվելը կհայտնվի Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքում իր սեփական սերիալով, որը կցուցադրվի բացառապես Disney+ հոսքային ծառայությունում:

Հաջորդը սերիալ կստանա ոչ այդքան հայտնի Լուսնային ասպետը:

Տարիներ շարունակ Marvel Comics-ի էջերում, պայքարելով բազմաթիվ անհատների եւ անբարոյական հակումների դեմ, Մարկ Սպեկտորը պայքարում է բոլոր շանսերին հակառակ, որպես թիկնոցավոր վրիժառու Լուսնային ասպետ:

Եվ վերջին և կարելի է ասել անսպասելի հայտարարությունը՝ Կին-Հալք

Կոմիքսներում փաստաբան Ջենիֆեր Ուոլթերսը վերածվում է գամմա-սուպերհերոսի իր զարմիկ Բրյուս Բանների շնորհիվ եւ օգտագործելով իր սենսացիոն ուժը հանդես է գալիս որպես Կին-Հալք:

Disney+ հոսքային ծառայությունը մեկնարկելու է նոյեմբերի 12-ին: Ծառայությունում կներկայացվեն Disney, Pixar, Marvel Studios, Star Wars, National Geographic արտադրանքը:

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները
Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Կինոիրադարձություններ

ԱՄՆ պրոդյուսերների գիլդիան պարգեւատրել է «1917»

Հրապարակվել է

«Օսկարի» գլխավոր կանխատեսողներից մեկը՝ պրոդյուսերների գիլդիան (PGA) հայտնել է ամենամյա մրցանակի դափնեկիրներին: Գեղարվեստական ֆիլմի պրոդյուսերական նվաճումների համար հաղթող է դարձել «1917» ռազմական դրաման:

Մրցանակներն ստացել են ֆիլմի ռեժիսոր (եւ միաժամանակ պրոդյուսեր) Սեմ Մենդեսը, Պիպա Հարիսը, Ջեյն էն-Թեգգրենը եւ Քալում ՄըքԴուգալը: «1917»-ի մրցակիցներն էին «Մակաբույծները», «Իռլանդացին», «Մի անգամ Հոլիվուդում», «Փոքրիկ կանայք», «Ջոկերը», «Ջոջո Ճագարը», «Ամուսնական պատմություն», «Ford ընդդեմ Ferrari» և «Դանակները դուրս»:

Հաղթողի օգտին քվեարկելիս պրոդյուսերների գիլդիայի անդամներն օգտագործում են այսպես կոչված նախապատվությունների համակարգը՝ ձայների մշակման մեթոդը, որում լավագույնը դառնում է այն ֆիլմը, որը հավաքել է նախապատվությունների ավելի քան 50 տոկոսը: Իսկ եթե ոչ մի թեկնածու չի կարողանում հասնել այդ շեմին, ապա ձայները բաշխվում են մյուսների միջեւ, քանի դեռ հաղթողը 50 տոկոս + մեկ ձայն չի ունեցել:

Նույն համակարգն օգտագործվում է «Օսկարի» «Լավագույն ֆիլմ» անվանակարգի համար: Անցյալ տարի գիլդիան տվեց «Կանաչ գրքին» գլխավոր մրցանակը, որը հետագայում նվաճեց նաեւ ոսկե արձանիկը: PGA մրցանակի գոյության 31 տարիների ընթացքում 21 համընկնում է եղել:

Ավելի վաղ «1917»-ը ստացել էր «Ոսկե Գլոբուս» մրցանակը՝ որպես լավագույն դրամա եւ «Օսկարի» տասը անվանակարգ: Ֆիլմը հայկական վարձույթում կհայտնվի հունվարի 30-ին:

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

Սփայք Լին կգլխավորի Կաննի 73-րդ կինոփառատոնի ժյուրին

Հրապարակվել է

Մայիսի 12-23-ը Ֆրանսիայում տեղի կունենա Կաննի 73-րդ կինոփառատոնը, որի ժյուրիի նախագահ կդառնա ամերիկացի կինոռեժիսոր Սփայք Լին: Այս մասին հայտնում է փառատոնի պաշտոնական կայքը։ Սփայք Լին նաեւ կպարգեւատրվի Ոսկե արմավենու ճյուղով՝ կինոփառատոնի փակման ժամանակ կյանքի նվաճումների համար:

«Իմ կյանքի բոլոր ամենաերջանիկ և օրհնված պահերը անսպասելի էին: Երբ ինձ զանգահարեցին եւ առաջարկեցին 2020 թվականին Կաննի փառատոնի ժյուրիի նախագահ դառնալ, ես ցնցված էի, երջանիկ, զարմացած եւ հպարտ միաժամանակ», — ասում է Լին:

62-ամյա կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, խմբագիր, պրոդյուսեր Սփայք Լին նկարահանել է բազմաթիվ ֆիլմեր, որոնք դարձել են հանրության համար սիրելի ու պաշտելի։ Սփայք Լին կարողացավ ժամանկակից խնդիրներն ու հարցերը բերել կինոթատրոն։ Կաննում տարբեր ժամանակներում, սկսած 1986-ից, ներկայացվել են նրա յոթ աշխատանքները. 1986-ին «Նրան դա անհրաժեշտ է» դեբյուտային կինոնկարը ստացել է երիտասարդական ժյուրիի մրցանակը, այնուհետեւ հիմնական մրցույթում հայտնվել են նրա մի շարք այլ ֆիլմեր:

«Ինձ համար Կաննի փառատոնը (բացի նրանից, որ աշխարհի ամենակարեւոր կինոփառատոնն է, չեմ ցանկանում ոչ ոքի նեղացնել, բայց այպես է) մեծ ազդեցություն է ունեցել ռեժիսորի իմ կարիերայի վրա։ Կարելի է ասել, որ Կանն ինձ դարձրել է այնպիսի, ինչպիսին եմ ես այսօր կինոարտադրության ոլորտում»,- հայտարարել է կինեմատոգրաֆիստը։

Փառատոնի ժյուրիի ամբողջական կազմը կհայտարարվի ապրիլի կեսերին։ Նախորդ Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահն էր մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն:

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

Քեյթ Բլանշետը կգլխավորի Վենետիկի 77-րդ կինոփառատոնի ժյուրին

Հրապարակվել է

Սեպտեմբերի 2-12-ը Իտալիայում տեղի կունենա Վենետիկի 77-րդ կինոփառատոնը, որի միջազգային ժյուրին կգլխավորի ավստրալացի դերասանուհի եւ պրոդյուսեր Քեյթ Բլանշետը, հաղորդվում է փառատոնի կայքում: Նա կդառնա չորս տարվա ընթացքում երրորդ կինը, որը գլխավորում է ստուգատեսի հիմնական մրցույթի մրցանակների բաշխումը: Ժյուրիի նախագահն անցյալ տարի եղել է արգենտինացի ռեժիսոր եւ պրոդյուսեր Լուկրեսիա Մարտելը, իսկ 2017-ին՝ ամերիկացի դերասանուհի Աննեթ Բենինգը:

«Քեյթ Բլանշետը ոչ միայն ժամանակակից կինոյի վառ աստղ է, որն աշխատում է վերջին քսան տարիների մեծագույն ռեժիսորների հետ, եւ որին պաշտում են ամբողջ աշխարհում: Նրա նվիրվածությունը արվեստին, բարեգործությանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը եւ կինեմատոգրաֆիայում կանանց ազատմանը նպաստելը, որը դեռեւս չի կարող ազատվել տղամարդկանց նախապաշարմունքներից, Բլանշետին ոգեշնչման աղբյուր են դարձրել ընդհանուր հասարակության համար», — նշել է փառատոնի տնօրեն Ալբերտո Բարբերան:

Բլանշետը «Օսկարի» երկակի մրցանակակիր է՝ «Ավիատորը» և «Ժասմին» ֆիլմերի համար; «Ոսկե գլոբուսի» եռակի հաղթող, երեք անգամ արժանացել է Բրիտանական կինո ու հեռուստաակադեմիայի (BAFTA): Նրան մեծ հաջողություն են բերել «Եղիսաբեթ», «Մատանիների տիրակալը», «Ոսկե դար», «Քերոլ» եւ այլ ֆիլմեր։ 2018 թվականին Բլանշետը գլխավորել է Կաննի փառատոնի ժյուրին:

«Ամեն տարի ես ուշադիր ուսումնասիրում եմ Վենետիկի կինոփառատոնի ծրագիրը, եւ ամեն անգամ այն ինձ զարմացնում է իր ինքնատիպությամբ ու բազմազանությամբ: Սա աշխարհի ամենասադրիչ եւ ոգեշնչող փառատոնն է, որը ամբողջովին ներկայացնում է կինոյի էությունը: Ինձ համար մեծ պատիվ և հաճույք է այս տարի լինել ժյուրիի նախագահ», — մեկնաբանել է Բլանշետը:

Շարունակել ընթերցումը
Գովազդ

Թրենդային

Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային

Copyright © 2019 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: