ամն ,

Disney ընկերությունը Hulu-ի լիակատար վերահսկողություն է ստացել

Մայիսի 14-ին հայտնի է դարձել, որ Disney ընկերությունը լիակատար օպերատիվ վերահսկողություն է ստացել Hulu սթրիմինգային ծառայության նկատմամբ: Disney-ին պատկանում է Hulu-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, Comcast հեռահաղորդակցային ընկերությանը 33%: Այսօր հրապարակված համաձայնագրի համաձայն՝ 2024 թվականի հունվարից հետո Disney-ը Comcast-ից կգնի դրա բաժինը, եթե ընկերություններից մեկը համապատասխան ցանկություն հայտնի: Ընդ որում, գործարքը հնարավոր է շուկայական գնով, որը կորոշեն անկախ փորձագետները:

Բացի այդ, Comcast-ը եւ Hulu-ն պայմանավորվել են NBC Universal կոնտենտի ցուցադրման եւ Xfinity X1 պլատֆորմի վրա Hulu հեռարձակման լիցենզիայի երկարաձգման մասին:

Ավելի վաղ մենք գրել էինք այն մասին, որ 2018 թվականի վերջին Hulu-ի հեռուստադիտողների թիվը հասել է 25 մլն-ի, այդ թվում՝ 23 մլն-ի՝ ծառայության բաժանորդներ եւ 2 մլն-ի՝ Hulu-ի մալուխային ալիքի հեռուստադիտողներ: Մեկ տարվա ընթացքում Hulu-ի լսարանը աճել է 48%-ով: Սակայն, չնայած լսարանի տպավորիչ աճին, ընկերության ապագան մնում է անորոշ:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Metrocinemas-ը վերազինում է Կենտրոնական Ամերիկայի մուլտիպլեքսը առաջին pure laser Christie պրոյեկտորներով

Խավարի տիրուհին. թողարկվել է «Մալեֆիսենտա 2» ֆիլմի առաջին թիզեր-թրեյլերը