ամն

Disney-ը գնել է AT&T հոլդինգի մասնաբաժինը Hulu OTT-ծառայությունում

Disney-ը Hulu վիդեոծառայությունում իր մասնաբաժինն ավելացրել է մինչեւ 70%: Ապրիլի 16-ին կորպորացիան փակել է այդ ընկերության բաժնետոմսերի 9,5% ձեռք բերելու գործարքը, որը պատկանում է AT&T տելեքոմ-հսկային, իսկ ավելի ճիշտ՝ նրա WarnerMedia մեդիահոլդինգին: Այն, դեռ լինելով Time Warner 2016-ին գնել է Hulu-ի բաժնետոմսերը 583 մլն դոլարով: Այսօր այս փաթեթը Disney-ին վաճառվել է 1,43 մլրդ դոլարով: Այսպիսով, ամբողջ Hulu-ն գնահատվում է 15 մլրդ դոլար:

AT&T-ն հաղորդում է, որ գործարքը իշխանությունների հետ համաձայնեցում չի պահանջել, ուստի անմիջապես ստորագրվել եւ փակվել է: Տելեքոմ-հսկան վաճառքը գնահատում է որպես գործողություն, որը կատարվել է ոչ հիմնական ակտիվներից ազատվելու շրջանակներում: Hulu-ի բաժնետոմսերի վաճառքից ստացված եկամուտը կգնա Werner Media-ի պարտքերի մի մասը ծածկելու համար:

Այսպիսով, Hulu ծառայության միակ համասեփականատերը, բացի Disney-ից, այժմ մնում է Comcast մեդիահոլդինգը՝ 30% բաժնեմասով:

Hulu հիմնադրվել է 2006 թ., որպես միասնական առցանց ցուցարության հարթակ ամերիկյան հեռուստատեսության համար: Ծառայության առաջին սեփականատերերը NBC և Fox ալիքներն էին (News Corp կորպորացիայի միջոցով): Disney ընկերությանը միացել է 2009 թվականին՝ գնելով նրա բաժնեմասի 30%: Այժմ Hulu-ն բուռն աճ է ապրում. նրա բաժանորդային բազան 2018 թվականին ավելացել է 8 մլն մարդով՝ հասնելով 25 մլն բաժանորդի: Ծառայությունը դադարել է լինել միայն առցանց հարթակ, այն ունի նաեւ օրիգինալ բովանդակություն, մասնավորապես, այստեղ է դուրս գալիս «Սպասուհու պատմությունը» (The Handmaid’s Tale) հայտնի սերիալը:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Թողարկվել է «Աստղային պատերազմների» նոր դրվագի առաջին թրեյլերը

«Անահիտ» երկրորդ մրցանակաբաշխության հաղթողները