Walt Disney Animation Studios
Այսօր Walt Disney Animation Studios մի քանի նախագծի մասին է խոսել: Ներկայացվել է առաջիկա լիամետրաժ «Էնկանտո» անիմացիոն ֆիլմը, որը ներառում է «Էմմի», «Գրեմմի» և «Թոնի» մրցանակների դափնեկիր Լին Մանուել Միրանդայի նոր երգերը և պետք է կինոթատրոններ դուրս գա 2021 թվականի նոյեմբերին:
«Ռայան և վերջին վիշապը» անիմացիոն ֆիլմը կթողարկվի մարտի 5-ին միաժամանակ կինոթատրոններում և Disney+ հոսքային ծառայությունում: Սակայն հետևելով «Մուլանի» օրինակին այս ֆիլմի համար նույնպես անհրաժեշտ է լինելու հավելյալ վճարել: Ընկերության բոլոր խոշոր ռելիզները ունենալու են հիբրիդային վարձույթի մոդել: ԱՊՀ երկրներում ֆիլմերը թողարկվելու են կինոթատրոններում որոշ ուշացումով:
Բացի այդ WDAS-ի կողմից թողարկվելու են անիմացիոն սերիալներ Disney+ համար, ներառյալ «Բեյմաքս», «Կենդանապոլիս+», «Թիանա» և «Մոանա: Սերիալ», ինչպես նաև «Iwájú», որը կթողարկվեն Kugali կոմիքսների արտադրության պանաֆրիկյան ընկերության հետ համագործակցությամբ:
Թերթիր Marvel, Lucasfilm և այլ բաժանմունքների նորություններին ծանոթանալու համար: