ՌեԱ Փառատոնի և France TV-ի համագործակցության շրջանակներում, ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Ֆրանսիական համալսարանի աջակցությամբ, Հայաստան կժամանի France TV-ի երիտասարդական և կրթական բաժնի տնօրեն Պյեռ Սիրակուզան:
Այս կարևոր իրադարձությունը մեծ հնարավորություն է հայ կինոարտադրողների և անիմատորների համար՝ ծանոթանալու France TV-ի աշխատանքի առանձնահատկություններին, միջազգային համագործակցության հնարավորություններին և համարտադրության պայմաններին:
Հանդիպման ընթացքում Պյեռ Սիրակուզան կներկայացնի՝
- France TV-ի համագործակցության սկզբունքները
- Անիմացիոն ֆիլմերի արտադրության բյուջետավորման գործընթացը
- Համարտադրության և անիմացիոն հեռուստաշարերի ֆինանսավորման առանձնահատկությունները
- France TV-ի հետաքրքրող նոր նախագծերը
- Ֆիլմերը ներկայացնելու և աջակցություն ստանալու պայմանները
- Ժանրային և ձևաչափային պահանջները միջազգային շուկայում
Հանդիպման ավարտին ներկաները հնարավորություն կունենան ուղղելու իրենց հարցերը հատուկ հյուրին։
Անցկացման օր՝ 2025 թվականի ապրիլի 9
Ժամը՝ 11:00
Վայրը՝ Հայաստանի կինոյի հիմնադրամ (ք. Երևան, Տերյան 3ա)
Միջոցառումը բաց է բոլորի համար, ովքեր հետաքրքրված են միջազգային համագործակցությամբ կինոյի և անիմացիայի ոլորտում: