GAIFF Pro-ն հայտարարում է նախագծերի ընդունելություն ֆինանսավորման և համատեղ արտադրության համար
Հայաստանի ամենամեծ կինոփառատոնի՝ «Ոսկե Ծիրան»-ի շրջանակներում կայանալիք GAIFF Pro արդյունաբերական հարթակը հայտարարում է 17 նախագծերի ընտրության մեկնարկը: Այն կտրամադրի եզակի հնարավորություն ռեժիսորներին, պրոդյուսերներին և կինոարտադրության այլ մասնագետներին ներկայացնելու իրենց աշխատանքները միջազգային ֆինանսավորողների, դիստրիբյուտորների և համատեղ արտադրողների առջև:
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 2025թ. ապրիլի 30, 23:59 (Երևանի ժամանակով)
GAIFF Pro արդյունաբերական հարթակ՝ 2025թ. հուլիսի 14-18
Վայրը՝ Երևան, Հայաստան
GAIFF Pro-ն ստեղծված է աջակցելու Արևմտյան Ասիայի տարածաշրջանի խաղարկային, վավերագրական, հիբրիդային և անիմացիոն ֆիլմերին, որոնք ունեն միջազգային լսարանին հետաքրքրելու ներուժ: Հարթակի նպատակն է աջակցել կինեմատոգրաֆիստներին իրենց առաջին կամ երկրորդ լիամետրաժ ֆիլմերի զարգացման և ավարտի գործընթացում:
Ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու հատուկ մշակված վարպետության դասերին և անհատական հանդիպումներին՝ խթանելու իրենց նախագծերի առաջընթացը:
Ծանոթացեք դիմելու ընթացակարգին և լրացրեք հայտադիմումը: