ամն ,

IMAX Հայաստանում. Կլինի, թե՞ չի լինի. այս է խնդիրը

Երկար տարիներ հայ հանդիսատեսը սպասում է IMAX կինոթատրոնի բացմանը: 2013 թվականին Հայաստան մուտք գործաց Սինեմա Սթար կինոթատրոնների ցանցը առաջին ցանցն էր, որ ներդրեց Հայաստանում ժամանակակից ստանդարտների համապատասխան կինոդահլիճ: Սինեմացի հետո բացվեցի «ԿինոՊարկը», «Հայաստաը» և երկրորդ Սինեմա Սթարը:

Նոր կինոթատրոնի մասին լուրի հետ շրջանառվում է IMAX ունենալու հանդիսատեսի ցանկությունը: Ցանկությունը մնում է ցանկություն, հադիսատեսը ոչ մի կերպ չի համակերպվում իրականության հետ:

2019 թվականին Երևանի գալիք «ՄեգաՄոլ» առևտրի կենտրոնում հոկտեմբերի 17-ից իր դռները կբացի երրորդ Սինեմա Սթարը, որը հագեցած կլինի Dolby Atmos ձայնային համակարգով, կինոթատրոնը կունենա չորս դահլիճ:

2007 թվականին IMAX կորպորացիայի կառավարիչ տնօրեն Ռիչարդ Գելֆոնդին հարցրեցին «Ինչպիսի՞ն է IMAX կինոթատրոնի հուսալիության ժամկետը Ռուսաստանում եւ այլ երկրներում:»

«- IMAX կինոթատրոնի հուսալիության ժամկետը 3 մլն դոլար ծախսելու դեպքում. միջինը մոտ երեք տարի: Մոսկվայի կինոթատրոնում տոմսի միջին գինը մոտ 11 դոլար է (2007 թ., $13 — 2015 թ.): IMAX տոմսերը 30-40%-ով ավելի թանկ են, քան սովորական կինոթատրոններում, բայց, բնականաբար, ամեն ինչ կախված է կոնկրետ երկրից` Անգլիայում ՝ 20 դոլար։, Հնդկաստանում` 3,5 դոլար, հետեւաբար, IMAX տոմսերի գները Ռուսաստանի այլ քաղաքներում տարբերվում են Մոսկվայի եւ Պետերբուրգի գներից»

Գալիք կինոթատրոնի բացմանը ընդառաջ հանդիսատեսը կրկին վարձրացրել էր բաղձածի երազանքի պատմությունը և, ի զարմանս, ստացել է դրական պատասխան ՄեգաՄոլի ֆեյսբուքյան պաշտոնական էջի կողմից՝ «IMAX լինելու է:»: Վաղ մի ուրախացեք, ԿինոՊրեսը փորձել է հասկանալ իրավիճակը:

ՄեգաՄոլի պատասխանը հանդիսատեսներից մեկին

Սկսենք նրանից, որ «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցը չունի իր ցանցում որևէ IMAX կինոթատրոն: Ֆինանսական առումով տրամաբանական կլիներ IMAX կինոթատրոնով մուտք կատարել իրենց գրանցման վայրում՝ Ռուսաստանում: Թողնենք տեսությունը մի կողմում. ԿինոՊրեսը դիմեց IMAX ընկերությանը պարզաբանման համար և ստացավ «IMAX Հայաստանում. Կլինի, թե՞ չի լինի» հարցի պատասխանը

IMAX ընկերության պատասխանը

«Մենք չենք պլանավորում բացել IMAX Հայաստանում»

Որքան էլ «ՄեգաՄոլի» SMM անձնակազմը ցանկանա հանդիսատեսի «ցանկությունը ի կատար ածել» իրականությունը այսպիսին է՝ Հայաստանը դեռ սպասողների ցուցակում է:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Անահիտ Աբադի հայ-իրանական «Եվա» ֆիլմը կմտնի ամերիկյան վարձույթ

«Ջուդի». կյանքի համը չտեսած մարդու պատմություն