Connect with us

Նորություններ

Թողարկվել է Մեթյու Վոնի «King’s man. Սկիզբ» ֆիլմի դեբյուտային թրեյլերը

Նկարի գործողությունը ծավալվելու է Առաջին աշխարհամարտի տարիներին

Published

on

20th Century Fox-ը հրապարակել է Kingsman պրիքվելի առաջին թրեյլերը, որը ստացել է «King’s man. Սկիզբ» անվանումը: Ֆիլմը կպատմի անկախ գաղտնի ծառայության կայացման պատմությունը:

Դատելով թրեյլերից՝ ֆիլմի գործողությունը ծավալվելու է Առաջին աշխարհամարտի տարիներին: Հոլովակի նկարագրությունը նշում է, որ պատմության մեջ ամենասարսափելի բռնակալները եւ քրեական հանճարները հավաքվում են միասին պատերազմ սանձազերծելու եւ միլիոնավոր մարդկանց ոչնչացնելու համար: Սակայն կա մեկ մարդ, ով իր որդու, զինակիցների եւ անձնական ոճի օգնությամբ պատրաստ է ընդունել մարտահրավերը եւ կանգնեցնել ոճրագործներին:

Ֆիլմի գլխավոր դերերը կատարել են Աարոն Թեյլոր Ջոնսոնը, Մեթյու Հուդը եւ Ռեյֆ Ֆայնսը: Ռեժիսորական աթոռը կրկին զբաղեցրել է Մեթյու Վոնը, որը նկարահանել է Kingsman-ի նախորդ երկու ֆիլմերը, որոնք թողարկվել են 2015 եւ 2017 թվականներին:

«King’s man. Սկիզբը» վարձույթ դուրս կգա 2020 թվականի փետրվարի 27-ին:

Continue Reading
Advertisement
Comments

Կրթություն

10 ծրագիր սցենարիստների համար

Ծրագրերի ընտրացանկ ենք կազմել, որոնք կհեշտացնեն տեքստի հետ աշխատանքը եւ կօգնեն գրել ձեր լավագույն սցենարը

Published

on

Կա ծրագրերի առանձին կատեգորիա «Screenwriting software»՝ մասնագիտացված ծրագրեր, որոնք հեշտացնում են սցենարների խմբագրման և ֆորմատավորման գործընթացը: Դրանք չեն սովորեցնի ձեզ լավ գրել, ձեզ հանճարեղ սցենարիստ չեն անի, բայց ինչպես ցանկացած մասնագիտացված ծրագիր կարող են խնայել ձեր ժամանակը:

Դասակարգումը ըստ տեսակների

  • Templates՝ կաղապարներ տեքստային պրոցեսորների համար, ինչպիսիք են Microsoft Word-ը եւ Apple Pages-ը, հեշտացննում են ֆորմատավորումը:
  • Script formatting tools՝ ծրագրեր, որոնք հեշտացնում են ֆորմատավորումը, բայց չեն հանդիսանում տեքստային պրոցեսորների հավելում: Կարող են լինել ինչպես standalone-հավելվածներ, այնպես էլ web-based (բրաուզերում աշխատող):
  • Story-development/dramatic development՝ տվյալների համակարգման և սցենարների կառուցվածքի, կերպարների, փլոթ-լայնի և սկրին-լայնի վրա աշխատանքի ծրագրեր: Նման ծրագրերում հաճախ օգտագործվում են կառուցվածքի կաղապարներ (ըստ Քեմփբելի, Սնայդերի, Վոգլերի, եւ ուրիշների:):

Ամենատարածված ձեւաչափերը

  • .fountain,.txt,.spmd-ն օգտագործում են «Fountain»-ի գծանշման կանոնները:
  • .fdx (Final Draft)
  • .trelby-ն օգտագործվում է Trelby խմբագրի կողմից, հայտնի է *nix ծրագրերում
  • .html CeltX ձեւաչափում

«Հոլիվուդյան» ստանդարտով տեքստի ֆորմատավորման համար այժմ հսկայական քանակությամբ անվճար եւ վճարովի լուծումներ կան: Սցենարի նկարագրվող ձեւաչափը բնորոշ է Հոլիվուդին, Հայաստանում հստակ չափանիշներ չկան, եւ յուրաքանչյուր ալիք/ստուդիա ներկայացնում է ձևավորման իր պահանջները:

01. Final Draft

Հոլիվուդում կինեմատոգրաֆիստների համար ամենահայտնի ծրագրերից մեկը: Ջեյ Ջեյ Աբրամսը, Ռոբերտ Զեմեկիսը, Ջեյմս Քեմերոնը եւ Սոֆիա Կոպոլան կհաստատեն: Ծրագիրը ավտոմատ կերպով ֆորմատավորում է սցենարը, այն կարող է կարդալ ձեզ բարձրաձայն եւ օգնել առցանց համահեղինակների հետ աշխատելու համար: Այն նույնիսկ ունի ներկառուցված կաղապարներ այնպիսի հայտնի հեռուսսերիալների, ինչպիսիք են «Գահերի խաղը» և «Սիմփսոնները»:

02. Fade In

Վերջերս շուկայում հայտնվելով, այս ծրագիրը հասցրել է գրավել սցենարիստների ուշադրությունը: Դրանով օգտվում են Ռայան Ջոնսոնը, Գարի Ուիթտան, Քեն Լեւինը, Քրեյգ Մազինը: Եթե դուք սցենարիստ եք, որը աշխատում է Linux օպերացիոն համակարգի վրա, ապա սա մի քանի ծրագրերից մեկն է, որը հարմար է ձեր համակարգչի համար:

03. Movie Magic Screenwriter

Թեեւ Movie Magic Screenwriter ծրագիրը աշխատում է Windows օպերացիոն համակարգի վրա, այն հաստատ ստեղծվել է Mac-ի երկրպագուների համար: Սա ամենաթանկ ծրագրերից մեկն է ($250): Այն ունի ավելի քան 100 կաղապարներ եւ PDF ֆայլերի ներմուծման հնարավորություն, ինչպես նաեւ դրանց ձեւաչափումը:

04. Celtx

Celtx-ը գրեթե անվճար ծրագիր է: Եթե ձեր նպատակն է պարզապես գրել սցենար, ապա դուք կարող եք օգտվել Celtx անվճար: Սակայն, եթե ձեզ անհրաժեշտ է մասնագիտական առանձնահատկությունների ամբողջական շարքը, ինչպիսիք են սերիական սցենարներ գրել, ստեղծել storyboard եւ ծախսերի հաշվետվությունները, ապա ծրագրի համար պետք է վճարել:

05. Amazon storywriter

Պարզապես անհրաժեշտ է ունենալ Amazon հաշիվ: Հավելվածում դուք կարող եք միանգամից զբաղվել մի քանի նախագծերով: Ծրագիրը ավտոմատ կերպով ֆորմատավորելու տեսարանները եւ նիշերը:

06. Page 2 Stage

Սա ազատ ծրագրիր է լիովին բաց կոդով, ինչը նշանակում է, որ, եթե ցանկանում եք, դուք կարող եք փորձել կրկին ծրագրավորել այն ինքներդ: Page 2 Stage աջակցվում է 30 լեզուներով:

07. Montage

Montage-ը ստեշծված է Mac օպերացիոն համակարգի համար: Ծրագիրը հարմար է ֆիլմերի, սերիալների, տեսախաղերի կամ գրաֆիկական վեպերի համար սցենարներ գրելու համար: Այն թույլ է տալիս ձեզ արտահանել ձեր սցենարը PDF ֆայլով կամ Final Draft:

08. Scrivener

Scrivener-ը ստեղծվել է ոչ միայն սցենարներ գրելու համար: Սա շատ հեշտ ծրագիր է՝ պարունակում է կաղապարներ սցենարի համար, ավտոմատ ֆորմատավորում է, օգտակար ստեղնաշարի դյուրանցումներ ունի, ինչպես նաեւ հատուկ քարտերի համակարգ, որը կօգնի վերահսկել տեսարանների հերթականությունը:

09. КИТ Сценарист

Ռուս ծրագրավորողի կողմից ստեղծված ցրագիրը հասանելի ինչպես անվճար, այդպես էլ վճարովի տարբերակով: Կան ավտոմատ գծանշման գործառույթներ, տեքստի բաժինների միջեւ անցում, նախկինում մուտքագրված տվյալների ավտոմատ տեղադրում (կերպարների անուններ, վայրեր եւ այլն): Կարելի է վերահսկել սցենարի տևողությունը ժամանակաչափերի միջոցով, ընդ որում՝ հնարավոր է օգտագործել հաշվառման տարբեր համակարգեր՝ հաշվել ըստ էջերի, ըստ սիմվոլների կամ օգտագործելով ճկուն հաշվարկ:

10. WriterDuet

Վճարովի սցենարային ծրագրերի մեծ մասը նախատեսված է համատեղ աշխատանքի համար, եւ WriterDuet-ը ներառում է այս գործընթացը բոլոր փուլերում: Ծրագիրը պահպանում է փաստաթուղթը ամեն անգամ, երբ սցենարիստը կատարում է խմբագրումները, թույլ է տալիս զտել նյութը ըստ հեղինակի: Մինչ ծրագրի հիմնական տարբերակը անվճար է, համահեղինակների հետ աշխատելու առանձնահատկությունները կարժենան մոտ $150:

Continue Reading

Թրեյլեր

Թողարկվել է «Նոր պապը» սերիալի թրեյլերը

Published

on

Համացանցում հայտնվել է HBO հեռուստաընկերության «Նոր պապը» սերիալի թրեյլերը:

Պաոլո Սորենտինոն վերադառնում է «Երիտասարդ Պապը» սերիալի շարունակությունով: «Նոր Պապը» սերիալի առաջին սերիան կհեռարձակվի 2020թ. հունվարի 10-ին «Ամեդիաթեկա» հարթակում, որը հանդիսանում է HBO ընկերության պաշտոնական ներկայացուցիչը ԱՊՀ երկրներում:

Պրեմիերան HBO-ի հարթակում կկայանա 2020թ. հունվարի 13-ին:

Continue Reading

Նորություններ

Մահացել է ֆրանսիացի դերասանուհի Աննա Կարինան

Published

on

Փարիզում կյանքից հեռացել է նոր ալիքի ֆիլմերի դերասանուհի Աննա Կարինան: Նա համաշխարհային ճանաչում է ստացել Ժան Լյուկ Գոդարի ֆիլմերի շնորհիվ: Կարինան մահացել է քաղցկեղից 79 տարեկան հասակում:

Դերասանուհու գործակալը հայտնել է, որ նա մահացել է հիվանդանոցում: Նրա կողքին եղել է նախկին ամուսինը՝ ամերիկացի ռեժիսոր Դենի Բերին:

Աննա Կարինան (Հաննե Կարին Բայեր) ծնվել է 1940 թվականին Կոպենհագենում, որտեղ էլ սկսել է դերասանական կարիերան: Սկզբում նա աշխատել է որպես մանեկենուհի եւ երգել կաբարեում, իսկ 1958 թվականին տեղափոխվել է Ֆրանսիա, կեղծանուն է վերցրել եւ ամուսնացել Ժան Լյուկ Գոդարի հետ 1961 թվականին նրանց «Կինը մնում է կին» ֆիլմի թողարկումից հետո: Այդ դերի համար նա «Արծաթե արջ» է ստացել Բեռլինի կինոփառատոնում:

Կարինան նկարահանվել է Լուկինո Վիսկոնտիի, Ռայներ Վերներ Ֆասբինդերի, Անյես Վարդայի, Մարթա Մեսարոշի, Ժան Կլոդ Բրիալի կինոնկարներում: Բայց նրան փառավորեցին հենց Գոդարի ֆիլմերը: Միասին նրանք յոթ նկար են արել՝ «Փոքրիկ զինվորը», «Կինը մնում է կին», «Ապրել իր կյանքով», «Կողմնակի անձանց խումբը», «Խենթ Պիերոն», «Ալֆավիլ», «Արտարդված է ԱՄՆ-ում»:

Գոդարի հետ ամուսնությունը տեւել է վեց տարի: Այնուհետեւ Կարինան ամուսնացել է եւս երեք անգամ՝ ռեժիսորներ Պիեռ Ֆաբրայի, Դանիել Դյուվալի եւ Դենի Բերիի հետ: Բացի դերասանական կարիերայից, նա գրել է վեպեր եւ զբաղվել երաժշտությամբ: 1967 թվականին նա մեծ հաջողություն է ունեցել Սերժ Գենսբուրի «Sous le Soleil Exactement» երգով՝ Պիեռ Կորալնիկի «Աննա» ֆիլմից:

Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիտտերը, տեղեկանալով Կարինայի մահվան մասին, իր ցավակցությունն է հայտնել Twitter-ում: «Այսօր ֆրանսիական կինոն որբացել է: Այն կորցրել է իր լեգենդներից մեկին», — գրել է նա:

Continue Reading
Գովազդ

Թրենդային

Գովազդ

Թրենդային

Copyright © 2019 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: