ամն

Marvel-ը հայտարարել է հինգ նոր ֆիլմերի թողարկման մասին

Marvel կինոստուդիան թարմացրել է իր վարձույթի գրաֆիկները: Ինչպես հաղորդում է Deadline պարբերականը, նախկինում արդեն հայտարարված թողարկումներին ավելացել են եւս հինգ դեռեւս անանուն նախագծեր: Դրանք հանդիսատեսին կներկայացվեն 2022 թվականի հոկտեմբերի 7-ին, 2023 թվականի փետրվարի 17-ին, 2023 թվականի մայիսի 5-ին, 2023 թվականի հուլիսի 28-ին եւ 2023 թվականի նոյեմբերի 3-ին:

Այսպիսով, սկսած 2021 թվականից ստուդիան մտադիր է թողարկել տարեկան չորս լիամետրաժ ֆիլմ: Նրանք կմտնեն արդեն գոյություն ունեցող կինոտիեզերքի զարգացման հաջորդ փուլ, որը համաշխարհային կինեմատոգրաֆի պատմության մեջ ամենահաս դրամարկղային ֆրանշիզան է:

Հիշեցնենք, որ 2020 թվականին հանդիսատեսին կներկայացվի «Սեւ Այրի» մենաֆիլմը՝ նվիրված Նատաշա Ռոմանոֆի արկածներին՝ Սքարլեթ Յոհանսոնի կատարմամբ: Այն կթողարկվի ապրիլի 30-ին: Նոյեմբերին վարձույթում կհայտնվի «Հավերժականները» կոմիքսների էկրանավորումը:

Աշնանը նաեւ Disney+ հոսքային ծառայությունը կթողարկի «Բազեն եւ Ձմեռային զինվորը» հեռուստատեսային սերիալի առաջին եթերաշրջանը, որը նվիրված է Վրիժառուների մասին լիամետրաժ ֆիլմերի երկրորդական կերպարներին:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Թեյլոր Սվիֆթը երգ է ձայնագրել «Կատուները» ֆիլմի համար

Նավուր գյուղում մեկնարկել են «Զուլալի» ֆիլմի նկարահանումները