ամն ,

Marvel-ի «Սեւ հովազ 2» ֆիլմի թողարկման ամսաթիվը բացահայտված է

Չնայած անցյալ ամիս Սան Դիեգոյի Comic-Con-ի Marvel-ի բոլոր էպիկական հայտարարություններին, երկրպագուները մի փոքր հիասթափված էին, որ, մասնավորապես, «Սեւ Հովազ 2»-ի թողարկման ամսաթիվը չի հայտարարվել:

Շաբաթ օրը D23 Expo-ում Marvel ստուդիան մեծ անակնկալ է պատրաստել երկրպագուների համար՝ հայտնելով ֆիլմի թողարկման ամսաթիվը՝ 2022 թվականի մայիսի 6-ը: Ֆիլմի ռեժիսորական աթոռը կրկին կզբաղեցնի Ռայան Կուգլերը:

«Սեւ Հովազ» ֆիլմը թողարկվել է 2018 թվականի փետրվարին, Marvel-ի տիեզերքի ամենահասութաբեր ֆիլմերից մեկն է: Ֆիլմի հավաքները կազմել են ավելի քան 700 մլն դոլար ԱՄՆ-ի տարածքում, իսկ ընդհանուր հասույթը գերազանցել է 1,3 մլրդ դոլարը: «Սև Հովազը» պատմության մեջ միակ սուպերհերոսական ֆիլմն է, որը առաջադրվել է Օսկարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Դիսնեյը ներկայացրել է Կրուելա դե Վիլի առաջին պրոմո նկարը

TIFF 2019. Filmmaker Lab և Talent Accelerator մասնակիցները