ամն

Marvel-ը ռեժիսոր է գտել «Շանգ-Չի» կինոկոմիքսի համար

Ինչպես հաղորդում Է Deadline-ը, Marvel Studios-ը նշանակել է «Շանգ‒Չի» կինոկոմիքսի ռեժիսորին՝ ասիական քունգֆու-սուպերհերոսի մասին ֆիլմի բեմադրությամբ կզբաղվի Դեստին Դենիել Քրեթոնը («Ապակե ամրոց», «Կարճ ժամանակահատված 12»):

Շանգ-Չին մարտարվեստների վարպետ է Չինաստանից, որը տիրապետում է Կունգ ֆուին և ունակ է ստեղծել ինքն իր անսահման քանակությամբ պատճեններ: Կոմիքսների էջերում հայտնվել է 1973 թվականին: Կերպարն ստեղծվել է Բրյուս Լիի հետ «Վիշապի ելք» ֆիլմի և Դևիդ Քերադայնի հետ «Կունգ-ֆու» սերիալի ժողովրդականության ալիքի ժամանակ:

Սցենարի ստեղծումը ստուդիան հանձնարարել է չին-ամերիկյան հեղինակ Դեյվ Քալահամին («Անզուսպ», «Գոձիլա», «Doom»): Հաղորդվում է, որ Marvel-ը ցանկանում է կրկնել «Սև հովազի» հաջողությունը և այս պահին փնտրում են ասիական ծագում ունեցող դերասաններին:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

«Հ3» հեռուստաալիքի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ

«Վրիժառուները. Եզրափակիչ խաղ» ֆիլմի առաջին պաստառը և նոր թրեյլերը