Connect with us

Կինոիրադարձություններ

MIPTV 2020-ը չեղյալ է հայտարարվել

Հրապարակվել է

Մարտի 4-ին Փարիզում Reed MIDEM-ը՝ միջազգային կոնտենտ մարկետների կազմակերպիչը, հայտարարել է, որ MIPTV 2020-ը, որը պետք է տեղի ունենար մարտի 30-ից ապրիլի 2-ը Կաննում, չեղյալ է հայտարարվել կորոնավիրուսի (COVID-19) հետ կապված մտավախությունների պատճառով: Մարտի 28-ին եւ 29-ին նախատեսված MIPDoc-ը եւ MIPFormats-ը նույնպես չեն կայանա:

Կաննի սերիալների CANNESERIES Season 3 միջազգային փառատոնը, որն ի սկզբանե նախատեսվում էր անցկացնել MIPTV-ին զուգահեռ, հետաձգվել է մինչեւ հոկտեմբերի 9-14-ը եւ տեղի կունենա MIPCOM-ի հետ միասին:

Հաջորդ MIPTV-ն տեղի կունենա 2021 թվականի ապրիլի 12-15-ը Կաննում, իսկ MIPDoc-ը եւ MIPFormats-ը նախատեսված են 2021 թվականի ապրիլի 10-11-ը: Season 4 of CANNESERIES-ը տեղի կունենա 2021 թվականի ապրիլին MIPTV-ի հետ միաժամանակ:

«Ներկա պայմաններում մեր հաճախորդներից շատերը մտահոգություն են հայտնել այս պահին ուղեւորությունների կապակցությամբ: MIPTV-ի տեղափոխումն առաջիկա ամիսներին անիրագործելի է, ուստի ամենահարմար լուծումը 2020 թվականի MIPTV-ի չեղարկումն է», — մեկնաբանել Փոլ Ցիլքը, Reed MIDEM գործադիր տնօրենը:

«Մեր հաճախորդների, գործընկերների եւ աշխատակիցների բարեկեցությունը մեր առաջնահերթությունն է: Մենք շնորհակալ ենք հաճախորդներին իրենց աջակցության եւ կառուցողական առաջարկների այս դժվարին ժամանակահատվածում: Անհամբեր սպասում ենք բոլորին MIPCOM-ում հոկտեմբերի 12-ից մինչեւ 15-ը, եւ ուրախ ենք, որ CANESERIES-ը կրկին մեզ հետ կլինի հաջորդ տարի», — ավելացրել է Փոլ Ցիլքը:

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները

Կինոիրադարձություններ

Ոսկե Գլոբուսը փոխում է ֆիլմերի ընտրության կանոնները

Մարտի 26-ին Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիան (HFPA) հայտարարել է, որ Ոսկե գլոբուսի ֆիլմերի ընտրության կանոնները կփոխվեն:

Հրապարակվել է

Ժամանակավորապես կասեցվում է այն կանոնի գործողությունը, որի համաձայն՝ HFPA-ի բոլոր անդամները, որոնք ձայնի իրավունք ունեն, պետք է Լոս Անջելեսում պաշտոնական ցուցադրությանը հրավիրվեն ոչ ուշ, քան վարձույթի մեջ ֆիլմի թողարկումից մեկ շաբաթ անց: Այժմ դիստրիբյուտորները պետք է կապվեն HFPA-ի հետ Լոս Անջելեսում թողարկման մեկ շաբաթվա ընթացքում, որպեսզի պայմանավորվեն ցուցադրման ամսաթվի մասին: Այդ պահին HFPA-ի բոլոր անդամներին պետք է ուղարկվեն ֆիլմի փակ հղումը կամ դրա DVD պատճենը, որպեսզի փորձագետները կարողանան դիտել այն տանը: Այդ կանոնները գործում են 2020 թվականի մարտի 15-ից ապրիլի 30-ը, այդ մասին տեղեկացվում ենք Ոսկե Գլոբուսի կայքից:

Բացի այդ, այս տարի առաջին անգամ անվանակարգորդներ կարող են դառնալ այն ֆիլմերը, որոնք թողարկվել են հեռուստատեսությամբ, մալուխային ալիքներում կամ հոսքային ծառայություններում: Դրա համար պրոդյուսերները եւ ստուդիաները պետք է ապացուցեն, որ «իրական կինոթատրոնային թողարկումն», այնուամենայնիվ պլանավորվում էր 2020 թվականի մարտի 15-ից մինչեւ ապրիլի 30-ը:

«Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիան կշարունակի հետևել COVID-19 համաճարակի ազդեցությանը կինո — և հեռուստատեսային ֆիլմերի տարածման վրա և կարող է երկարաձգել Ոսկե Գլոբուս մրցանակի շնորհման փոփոխված կանոնների գործելու ժամկետը և/կամ այլ ժամանակավոր փոփոխություններ կատարել այդ կանոններում, եթե դա նպատակահարմար համարի», — ասվում է HFPA-ի հաղորդագրության մեջ:

Սպասվում է, որ մյուս կինոմրցանակներն, օրինակ, Օսկարը, նույնպես կարձագանքեն արդյունաբերության փոփոխություններին՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ, եւ բացառություններ կանեն նաեւ իրենց կանոններում:

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

CineEurope ֆորումը տեղափոխվել է ամռան վերջ:

Եվրոպական համաժողովը նախատեսված է անցկացնել Բարսելոնայում

Հրապարակվել է

Մարտի 24-ին հայտարարվել էր, որ CineEurope ֆորումը տեղափոխվել է և կայանալու է օգոստոս ամսին կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Ամենամյա միջոցառումը, որտեղ հոլիվուդյան ստուդիաները ներկայացնում են եվրոպական դիստրիբյուտորներին նոր նախագծերը, նախապես պլանավորված Էր հունիսի 22-25-ին Բարսելոնայում:

Քանի որ Իսպանիան ամենաշատ տուժած երկրներից մեկն է եւ շարունակում է պայքարել համաճարակի դեմ, միջոցառման կազմակերպիչները համաժողովը տեղափոխել են 2020 թվականի օգոստոսի 3-6-ը: Դրանք նախնական ամսաթվերն են, ամեն ինչ կհստակեցվի հունիսի 19-ից ոչ ուշ:

«Իհարկե, մենք կհրաժարվենք CineEurope 2020-ի անցկացումից, եթե վստահ չլինենք մեր հյուրերի անվտանգության եւ այն մասին, որ համաժողովը հաջողությամբ կանցնի: Եթե այս ընթացքում իրավիճակը չկարգավորվի, եւ արտասահմանյան ուղեւորությունների սահմանափակումները չեն վերացվի, մենք միջոցառումը կտեղափոխենք հաջորդ տարի», — նշվում է կազմակերպիչների հայտարարության մեջ:

Իսպանիան դարձել է պանդեմիայից առավել տուժած եվրոպական երկրներից մեկը: Մարտի 14-ին երկրում արտակարգ դրություն Է հայտարարվել:

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

MIPTV մեդիա շուկան օնլայն ծառայություն է գործարկում

Հրապարակվել է

Մարտի 30-ին կգործարկվի MIPTV Online+ անվճար օնլայն ծառայությունը: Նրանով կկարողանան օգտվել MIPTV-ի, MIPDoc-ի եւ MIPFormats 2020-ի բոլոր գրանցված մասնակիցները:

Նոր ծառայությունը առաջարկում է հեռավար մուտք դեպի բացառիկ բովանդակություն, որն ի սկզբանե պատրաստվել է 57 MIPTV-ի համար, որը MIPDoc-ի եւ MIPFormats-ի հետ միասին պետք է անցներ մարտի 28-ից մինչեւ ապրիլի 2-ը Կաննում, իսկ հետո չեղյալ հայտարարվեց կորոնավիրուսի պատճառով:

MIPTV Online+ գնորդներին թույլ կտա դիտել MIPTV Drama Buyers Summit-ի եւ MIPDoc Screenings Library-ի համար հավաքված դիստրիբյուտորների ծրագրերը: Բացի այդ, առցանց ծառայությունը կհեռարձակվի In Development-ի, MIPDoc-ի եւ MIPFormats-ի համար ստեղծված նախագծերի շնորհանդեսները, ինչպես նաեւ MIPTV-ի բացառիկ նյութերը, որոնք նվիրված են շուկայի վերլուծությանը, Fresh TV-ին, նորություններ եւ մանկական բովանդակություն:

«Մեր հաճախորդները չեն կարող այցելել MIPTV Կաննում, այնպես որ MIPTV-ն կգա նրանց մոտ: Մարտի 30-ից սկսած 94 երկրների պատվիրակները կկարողանան միմյանց հետ շփվել առցանց եւ տեսնել MIP-ի պլանավորված ծրագրերը առանց տնից կամ գրասենյակից դուրս գալու: Ոչինչ չի փոխարինի անձնական հանդիպումներին, սակայն MIPTV Online+ բովանդակությունը եւ ժամանցի ոլորտի միջազգային գործարար համայնքի հետ շփվելու հնարավորությունը բացարձակապես եզակի է», — ասել է Reed MIDEM հեռուստատեսության բաժնի փոխտնօրեն Լյուսի Սմիթը:

Բացի այդ, MIPTV-ի տվյալների բազան, որը գտնվում է MIPTV-ի պաշտոնական կայքում, հասանելի կլինի առաջիկա ամիսներին, ինչը թույլ կտա օգտվողներին միանալ եւ համագործակցել MIPTV համայնքի հետ:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: