ամն

Netflix-ը գնել է Կաննի կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը

Մայիսի 28-ին հայտնի է դարձել, որ Netflix ընկերությունը ձեռք է բերել Կաննի 72-րդ կինոփառատոնի մրցանակակիրներ դարձած երկու ֆիլմերի իրավունքները: Մաթի Դիոպի «Ատլանտիկան» (հիմնական մրցույթի Գրան պրին) եւ Ժերեմի Կլապենի «Ես կորցրել եմ իմ մարմինը» անիմացիոն ժապավենը («Քննադատության շաբաթ» Nespresso-ի մրցանակ):

«Ատլանտիկայի» սյուժեի կենտրոնում 17-ամյա Ադայի պատմությունն է, որը սիրահարված է Սուլեյմանին, բայց պետք է ամուսնանա հարուստին, իսկ նրա սիրելին ստիպված է լքել Դակարը ավելի լավ ապագա գտնելու համար: Ֆիլմը հանդիսատեսը կտեսնի ամբողջ աշխարհում, բացի Չինաստանից, Բենիլյուքսից, Շվեյցարիայից, Ռուսաստանից եւ Ֆրանսիայից:

«Ես կորցրել եմ իմ մարմինը» պատմում է կտրված ձեռքի պատմությունը, որը փախչում է լաբորատորիայից՝ իր մարմինը գտնելու համար: Բախվելով այն վտանգներին, որոնք նրան պատրաստում են Փարիզի փողոցները, ձեռքը հիշում է իր կյանքը մի երիտասարդի հետ ում հետ կապված էր մինչեւ նրանք հանդիպեցին Գաբրիել անունով մի աղջկա: Ֆիլմը հասանելի կլինի ամենուր, բացի Չինաստանից, Բենիլյուքսից, Թուրքիայից եւ Ֆրանսիայից:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պարը» ընդգրկվել է Շանհայի կինոփառատոնի մրցույթում

«Չեռնոբիլը» դարձել է IMDB-ի ամենաբարձր գնահատված սերիալը