Connect with us

Հեռուստատեսություն

Netflix-ը կորոնավիրուսի պատճառով Եվրոպայում կնվազեցնի ֆիլմերի հեռարձակման որակը

Հրապարակվել է

Ամերիկյան Netflix ընկերությունը հաջորդ ամսվա ընթացքում կնվազեցնի ֆիլմերի եւ սերիալների հեռարձակման որակը, ինչը թույլ կտա ցանցերը ազատել COVID-19 կորոնավիրուսի համաճարակի պատճառով բարձր ծանրաբեռնվածությունից: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։

«Netflix-ը որոշել է նվազեցնել տվյալների փոխանցման արագությունը Եվրոպայում մեր բոլոր հոսքերում: Մեր գնահատականներով, դա Եվրոպական ցանցերում Netflix-ի տրաֆիկը կկրճատի մոտ 25 տոկոսով, ինչպես նաեւ որակյալ ծառայություն կապահովի մեր մասնակիցների համար», — ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Մարտի 19-ին ֆիլմերի եւ սերիալների հեռարձակումն անջատելու խնդրանքով Netflix-ին դիմել էր ներքին շուկայի հարցերով Եվրահանձնակատար Թիերի Բրետոնը: Իր Twitter-ում նա հայտնել է, որ բանակցություններ է վարել սթրիմինգային ծառայությունների եւ տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Բրետոնը նշել է, որ կորոնավիրուսի պանդեմիային հաղթելու համար բնակչությունը պետք է մնա տանը, ինչը կարող է ենթակառուցվածքի ծանրաբեռնվածություն առաջացնել:

«Բոլորի համար ինտերնետ հասանելիությունը պահպանելու համար եկեք անցնենք ստանդարտ թույլատվության, երբ HD-ի կարիք չկա», — նշել է Եվրահանձնակատարը:

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները
Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Հեռուստատեսություն

Հայտնի է դարձել՝ երբ լույս կտեսնի «Գահերի խաղի» պրիքվելը

Հրապարակվել է

«Գահերի խաղը» սերիալի House of the Dragon անվանումով պրիքվելը հայտարարվեց նախորդ տարվա ավարտին: Վերջին անգամ այս նախագծի մասին խոսվել է 2020 թվականի հունվարին: Television Critics Association-ի մամլո շրջագայության ժամանակ HBO ծրագրավորման նախագահ Քեյսի Բլոյսը Deadline պարբերականին տված հարցազրույցում ասել է, թե երբ երկրպագուները կարող են սպասել սերիալը:

Քոնդալի կողմից Մարտինի «Կրակ եւ արյուն» գրքի մոտիվներով գրված «Վիշապի տունը» ծավալվում է «Գահերի խաղի» իրադարձություններից 300 տարի առաջ եւ պատմում է Թարգարիենների տան՝ Դեյեներիսի նախնիների պատմությունը:

«Ակնհայտ է, որ սա մեծ, բարդ շոու է», — ասել է Բլոյսը, հավելելով, որ դերասանական կազմի մասին նորություններ դեռեւս չկան:

«Վիշապի տունը» HBO-ի աշխատանքի չորս սփին-օֆներից մեկն էր: Մյուսները սպասման ռեժիմում են, որը կարող է անորոշ լինել կամ ժամանակավոր:

«Ես կարծում եմ, որ 2022-ին», — ասաց նա սերիալի պրեմիերայի մասին՝ ընդգծելով, որ դեռ շատ վաղ է խոսել ավելի կոնկրետ: «Նրանք արդեն սկսում են գրել», — նշեց Բլոյզը Ջորջ Ռ. Ռ. Մարտինի եւ Ռայան Կոնդալի նախագծի մասին:

Քանի որ սերիալը գտնվում է նախնական փուլում՝ դրա աշխատանքները անխափան շարունակվում են և կա հույս, որ սերիալը կտեսնենք մոտակա երկու տարվա ընթացքում:

Շարունակել ընթերցումը

Հեռուստատեսություն

HBO սերիալների նկարահանումները հետաձգվել են կորոնավիրուսի պատճառով

Հրապարակվել է

«Ժառանգները» եւ «Բարրի» սերիալները տուժել են համաճարակից: HBO հեռուստաալիքի ղեկավարությունը ժամանակավորապես սառեցրել է նախագծերը: Հաջորդ եթերաշրջանների պրեմիերաների ամսաթվերը դեռ հարցականի տակ են:

Թե «Ջառանգները, թե «Բարրին» իրենց երրորդ եթերաշրջանների նախնական փուլում էին: Ավելի վաղ դադարեցվել էր «Էյֆորիա» երիտասարդական հիթի շարունակության աշխատանքը:

Կորոնավիրուսը ճշգրտումներ է մտցրել ԱՄՆ-ի տարածքում գրեթե յուրաքանչյուր նախագծի, ֆիլմի եւ սերիալի մեջ: Չեղյալ հայտարարվածների ցուցակում են հայտնվել նույնիսկ նրանք, որոնց պրեմիերան պետք է տեղի ունենային արդեն ապրիլին, օրինակ՝ «Ֆարգոն», «Քայլող մեռյալների» սփին-օֆֆը եւ այլն:

Շարունակել ընթերցումը

Հեռուստատեսություն

2-ից մինչեւ 13 սերիանոց եթերաշրջանի ձեւաչափը դարձել է առավել տարածված Եվրոպայում:

Հրապարակվել է

Մարտի 25-ին, Series Mania օնլայն ֆորումի մեկնարկին զուգահեռ, Եվրոպական աուդիովիզուալ օբսերվատորիան (European Audiovisual Observatory) հրապարակել է Եվրոպայում հեռուստատեսային եւ հոսքային ծառայությունների համար սերիալների եւ բազմասերիանոց ֆիլմերի արտադրության մասին տվյալներ: 2015-ից մինչեւ 2018 թվականը արտադրողները ավելացրել են սերիալների մասնաբաժինը, որոնց յուրաքանչյուր սեզոնը բաղկացած է 2-13 սերիայից, մեկ քառորդով, եւ նշված ժամանակաշրջանի ավարտին նրանք զբաղեցրել են մեդիա շուկայի այդ հատվածի կեսը:

2018 թվականին Եվրոպական միությունում արտադրվել է ավելի քան 1000 անուն կամ 13 000 ժամ սերիալներ և բազմասերիանոց ֆիլմեր:

Սերիալների մասնաբաժինը, որոնց յուրաքանչյուր եթերաշրջանը բաղկացած է 2-13 սերիայից, ավելացել է, իսկ հեռուստատեսային ֆիլմերի քանակը նվազել է:

2-ից մինչեւ 13 սերիա եթերաշրջանում. լավագույն 10 արտադրողները՝

Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները, Իտալիան եւ Իսպանիան դարձել են սեզոնում 2-ից մինչեւ 13 սերիայի խոշորագույն արտադրողները: Իսկ Գերմանիան, անշուշտ, մնում է բազմասերիանոց ֆիլմերի խոշորագույն արտադրողը:

2-ից մինչեւ 13 սերիանոց հեռուստասերիալների քանակը մեդիա ընկերությունների հեռարձակման ցանցերում՝

Մասնավոր հեռարձակող ընկերությունները հեռուստատեսային կոնտենտ են պատվիրում բոլոր ձեւաչափերով՝ նախընտրելով, սակայն, ավելի տեւական հեռուստասերիալներ: Հանրային հեռարձակողները, իրենց հերթին, ավելի շատ եթերաշրջանում 2-ից մինչեւ 13 սերիայից բաղկացծ սերիալներ են հեռարձակում:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: