Connect with us

Ինտերնետ

Netflix-ը կպատրաստի «Պայթյունավտանգ շիկահերը» ֆիլմի շարունակությունը

Հրապարակվել է

Netflix սթրիմինգային հարթակը մշակում է ««Պայթյունավտանգ շիկահերը»» մարտաֆիլմի շարունակությունը: Սպասվում է, որ գլխավոր դերին կվերադառնա Շարլիզ Թերոնը:

Օրիգինալ ֆիլմը թողարկվել է 2017 թվականի օգոստոսին: Սյուժեի համաձայն, բրիտանական հետախուզության գործակալ Լորեյն Բրոտոնը մեկնում է Բեռլին, որպեսզի կարողանա ձեռք բերել գաղտնի փաստաթղթեր: Նա ստիպված է վտանգավոր լրտեսական խաղի մեջ մտնել, որպեսզի հաջողության հասնի եւ պարզապես գոյատեւի: Ֆիլմում նկարահանվել են նաև Ջեյմս Մակեվոյը, Ջոն Գուդմանը, Սոֆիա Բուտելան, Բիլ Սքարսգարդը և Էդդի Մարսանը:

Երկրորդ «Շիկահերը» դեռ սցենարիստ չունի: Հայտնի չէ, թե արդյոք առաջին մասի բեմադրիչ Դեվիդ Լիտչը կվերադառնա ռեժիսորի պաշտոնին, թե ոչ: 2019-ին նա պատմել է, որ նախագծի նկատմամբ հետաքրքրություն է զգում ինչ-որ սթրիմինգային ծառայություն, սակայն կոնկրետ իր մասնակցության մասին չի հիշատակել. «Ինձ ընդամենը վարձեցին որպես աշխատող: Ի վերջո, կինս եւ պրոդյուսեր Քելլի Մաքքորմիկը այս կամ այն կերպ ներգրավված կլինեն ֆիլմում: Կտեսնենք», — ամփոփել է Լիտչը:

30 մլն դոլարի բյուջեի դեպքում «Շիկահերը» համաշխարհային վարձույթում վաստակել է ավելի քան 100 մլն դոլար եւ ստացել քննադատների բարենպաստ արձագանքներ: Ֆիլմը հիմնված է 2012 թվականի «Ամենացուրտ քաղաքը» գրաֆիկական վեպի վրա: Պրոդյուսերներից մեկը նաեւ Շարլիզ Թերոնն է:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Ինտերնետ

Ուիլ Ֆերելը եւ Ռեյչել ՄաքԱդամսը «Եվրատեսիլի» հայտ են ներկայացրել

Հրապարակվել է

Netfix-ը շարունակում է իր մտադրությունների լրջությունը ցուցադրել առաջիկա «Եվրատեսիլ» կատակերգության՝ երգի միակ մրցույթի նկատմամբ, որը տեղի կունենա այս տարի: Նախօրեին հայտնվել է սանուդտրեքի առաջին ստեղծագործությունը, որը ձայնագրել է Ռեյչել ՄաքԱդամսի և Ուիլ Ֆերելի դուետը, ում իր ձայնն է նվիրել շվեդ երգչուհի Մոլլի Սանդենը:

Եվ ահա պաշտոնական տեսանյութ, որից հետո դուք չեք կարող հրաժարվել այս ֆիլմի դիտումից: Ֆիլմը հնարավոր կլինի դիտել հոսքային ծառայությունում արդեն հունիսի 26-ին:

Շարունակել ընթերցումը

Ինտերնետ

«Գնացք դեպի Բուսան» ֆիլմի ռեժիսորը ֆանտաստիկ սերիալ կնկարահանի Netflix-ի համար

Հրապարակվել է

Յոնգ Սանգ Հոն, որը հայտնի է «Գնացք դեպի Բուսան» զոմբի-հորորով, Netflix-ի հետ կաշխատի նոր սերիալի վրա, որը ստացել է Hellbound անվանումը: Որպես հիմք կընկնի կորեական «Դժոխք» վեբտունը: Դեռեւս հայտնի չէ, թե արդյոք նախագիծը կթողարկվի անիմացիոն կամ խաղային ձեւաչափով:

«Դժոխքը» պատմում է սոցիալական քաոսի մասին, որում մարդկությունն հայտնվել է այն բանից հետո, երբ գերբնական էակների մի խումբ մարդկանց դատաստան է կազմակերպում եւ սկսում նրանց ուղարկել դժոխք:

Ռեժիսորը ծրագրում է աշխատանքի ներգրավել նկարազարդող Չվե Գյու Սոկին, որն ավելի վաղ էկրանին կոմիքսներ է ադապտացրել: Արտադրության համար պատասխանատու է կորեական Lezhin ստուդիան, որը հայտնի է վեբտունների էկրանավորմամբ:

Շարունակել ընթերցումը

Ինտերնետ

Թողարկվել է «Սիրով, Սայմոն» գեյ-մելոդրամայի սփին-օֆֆի առաջին թիզերը

Հրապարակվել է

Hulu-ն կիսվել է «Սիրով, Վիկտոր» սերիալի դեբյուտային թիզերով, որը «Սիրով, Սայմոն» գեյ-մելոդրամայի սպին-օֆֆն է: Ավելի վաղ շոուն պատկանում էր Disney+-ին, սակայն ընկերությունը վաճառել էր սերիալի ցուցադրելու իրավունքը չափահաս հանդիսատեսի համար նախատեսված բովանդակության պատճառով:

Սյուժեի կենտրոնում կլինի Վիկտոր անունով դեռահասը, ով առերեսվում է մարտահրավերների հետ՝ բնակության վայրը փոխելու և իր սեռական կողմնորոշման ընդունման պատճառով: Այդ ժամանակ նա օգնության համար դիմում է Սայմոնին, որը հայտնի է օրիգինալ ֆիլմով: Սայմոնը հանդես կգա որպես պատմող:

Hulu հոսքային ծառայության հարթակում սերիալի պրեմիերան նշանակված է հունիսի 19-ին:

Շարունակել ընթերցումը

Միացեք մեզ

Գովազդ
Գովազդ

Հարցում

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: