ամն

Netflix-ը պատասխանեց Սփիլբերգի կոչին

Մարտի 3-ին Netflix ընկերությունը իր թվիթեր հաշիվում պատասխան է հղել Սթիվեն Սփիլբերգին:

«Մենք սիրում ենք կինոն: Ահա մի քանի բան, որ մենք ևս սիրում ենք՝

— Հնարավորություն տալ մարդկանց, ով հնարավորություն չունի այցելել կինոթատրոն:
— Դիտել ֆիլմեր ամենուր և միաժամանակ:
— Կինոարտադրողնրին իրենց արվեստով կիսվելու նոր ուղիներ գծել:

Այս բաները իրարամերժ չեն:»

Հիշեցնենք, որ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը ասել էր, որ Netflix-ի ֆիլմերը չպետք է մասնակցեն Օսկարի մրցավազքին: Ռեժիսորին դուր չի գալիս ծառայության ֆիլմերի առաջխաղացման եղանակները: Նա պնդում է, որ փոփոխվի Ամերիկյան կինոակադեմիայի կանոնները, որոնք քննարկվելու են ապրիլին ակադեմիայի տնօրենների հանդիպման շրջանակներում:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Ռոտերդամի կինոփառատոնը շնչում է Փարաջանովի բացակա ներկայության գոյությունը

Մարզային հեռուստաընկերությունների եթերներում բովանդակության մեծ մասը ռուսերեն է