Netflix սթրիմինգային ծառայությունը թողարկել է առաջին լիամետրաժ ֆիլմը՝ միանգամից ուկրաիներեն կրկնօրինակումով և ենթագրերով: Խոսքը «Outside the Wire» ամերիկյան մարտաֆիլմի մասին է, որի իրադարձությունները տեղի են ունենում մասամբ Ուկրաինայում: Այս մասին հայտնել է Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն:
«Netflix-ում թողարկվել է «Outside the Wire» առաջին լիամետրաժ ֆիլմը՝ ուկրաիներեն կրկնօրինակմամբ և ենթագրերով միաժամանակ: Եվ նույնիսկ ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում մեր երկրում… Վստահ եմ, որ դինամիկան գնում է մեր միջև համագործակցության ավելացմանը, ուստի սպասում ենք Netflix գրադարանի ուկրաիներենի համալրմանը: Եվ Ուկրաինայում նկարահանումների ավելացմանը: Հատկապես Ուկրաինայում Ուկրաինայի մասին ժապավենների», – գրել է նախարարը իր Տելեգրամում:
Ձայնավորումով զբաղվել է ուկրաինական Postmodern Production-ը, որն ավելի վաղ Netflix-ի հետ գործընկերության մասին պայմանագիր է կնքել: Տկաչենկոն նշել է, որ ուկրաինական “Tak Treba Production” ընկերությունը նույնպես դարձել է ծառայության գործընկեր:
Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Բուդապեշտում, սակայն ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Ուկրաինայում: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել հունվարի 15-ին:
Իսկ ահա ուկրաիներեն կրկնօրինակմամբ առաջին անիմացիոն ֆիլմ է Netflix-ում դարձել «Սպունգ Բոբը», որը թողարկվել է 2020 թվականի նոյեմբերին: Բայց այդ ժամանակ կրկնօրինակումը ստեղծվել էր կինոթատրոններում ցուցադրելու համար, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ժապավենը ներկայացվել է սթրիմինգային հարթակում:
Netflix Ուկրաինայում
Ուկրաինայում ծառայությունը հասանելի է դարձել 2016 թվականի սկզբից: 2019-ի վերջին Netflix-ը սկսել է ուկրաինական ենթագրեր ավելացնել առանձին ֆիլմերի և սերիալների համար, ինչպիսիք են «Թղթե տունը», «Հարավային այգին», «Վիկինգները» և այլն: Ուկրաիներեն ձանավորումը կամ կրկնօրինակը և պլատֆորմի ուկրաինալեզու ինտերֆեյսը բացակայում էին: