Pixar ընկերության գալիք «Հոգին» անիմացիոն ժապավենը թողարկվելու է Disney+ հոսքային ծառայությունում: Հոլիվուդում լուրեր էին պտտվում ֆիլմի առցանց թողարկման շուրջ և այսօր Դիսնեյ ընկերությունը հաստատեց դրանք:
Ապրիլին կինոնկարը տեղափոխվել էր նոյեմբեր, իսկ այժմ այն թողարկվելու է առցանց դեկտեմբերի 25-ին: Պատճառը, ինչպես և նախորդ բոլոր դեպքերում, կորոնավիրուսի պանդեմիան է և ԱՄՆ-ի հասութաբեր շրջանների փակ դահլիճները:
Ինչպես հաղորդում է Deadline պարբերականը, ամենայն հավանականությամբ Disney-ը իր ծառայության բաժանորդներից լրացուցիչ 29,99 դոլար չի գանձի «Հոգու» դիտման համար, ավելի շուտ ֆիլմը պարզապես հասանելի կլինի իր 60 միլիոն բաժանորդների համար, ինչպես ստուդիան դա արեց «Արտեմիս Ֆաուլի» և «Համիլթոնի» հետ ամռանը:
«Մահանալու ժամանակը չէ» կինոնկարի և Warner Bros. ընկերության տեղափոխումներից հետո այս նորությունը սպասելի էր: