Connect with us

«Ոսկե Ծիրան» Երևանի 17-րդ միջազգային կինոփառատոն

Հրապարակվել է

Կինոյի հանդեպ երկար տարիների ծարավի ու սիրո արդյունքը եղավ   2004-ին Երևանի  Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի  հիմնադրումը:  Դա մի երազ էր, գաղափար, որ ծնվեց երեք մարդու  մտքում. այդ մարդիկ են`  կինոռեժիսոր և  փառատոնի գլխավոր  տնօրեն Հարություն Խաչատրյանը, կինոքննադատ և փառատոնի  ծրագրի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը,  կինոքննադատ և  փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա  Հարությունյանը:

Փառատոնն անվանվեց այդպես, քանի որ  ծիրանը խորհրդանշում է Հայաստանը և նրանից անբաժան է: Ծիրանի լատիներեն անվանումը ` “prunus аrmeniaсa”, նշանակում է  հայկական սալոր, իսկ  ծիրանագույնի տաք երանգն առկա է հայկական պետական դրոշի վրա, բայցևայնպես, փառատոնի ծնունդը պատահականություն չէր:  1991-ից ի վեր,  անկախության շրջանի հայ կինոարվեստը, թեև վեհերոտ, սակայն  կարողացավ ճեղքել և ուղի հարթել դեպի  միջազգային փառատոներ:  Հայ կինոն մեծ արձագանք առաջացրեց փառատոների և հետահայաց ցուցադրությունների ժամանակ. Փարիզի Պոմպիդու կենտրոն(1993), Մոնրեալ (2000), Բոլոնյա (2003), և այլն:

Միջազգային հաջողություն ունեցան Հարություն Խաչատրյանի, Սուրեն Բաբայանի, Վիգեն Չալդրանյանի, Դավիթ Սաֆարյանի, Նարինե և Արսեն Մկրտչյանների, Էդգար Բաղդասարյանի և այլ հայ ռեժիսորների նոր ֆիլմերը:

2005-ից սկսած Ատոմ Էգոյանի  անունը սերտորեն կապված  է Ոսկե Ծիրան փառատոնի հետ, քանի որ   տասը տարուց ավելի  նա եղել է փառատոնի մշտական նախագահը:

Փառատոնի գլխավոր մրցանակակիրներից են. Ատոմ Էգոյանի ” Արարատ”-ը (2004), Ալեքսանդր Սոկուրովի ” Արևը” (2005),  Սյաո-սիեն Հոուի ” Երեք ժամանակը” (2006), Ուլրիխ ԶայդլիՆերմուծում/Արտահանում”- ը  (2007), Աննա Մելիքյանի ” Ջրահարսը” (2008), Գեորգի Օվաշվիլու ” Մյուս ափը”( 2009), Ռեhա Էրդեմի ” Կոսմոս”-ը( 2010),  Ասղար Ֆարհադիի ”Նադեր եվ Սիմին. Ամուսնալուծությունը” (Իրան, 2011), Սերգեյ Լոզնիցայի ” Մշուշում”-ը (Գերմանիա/ Բելոռուս, 2012), Սրջան Գոլուբովիչի ” Պարունակները” (Սերբիա/Գերմանիա/Ֆրանսիա/Խորվաթիա/Սլովենիա, 2013), Միրոսլավ Սլաբոշպիտսկու ” Ցեղը”(Ուկրաինա, 2014), Սիռո Գեռայի ”Օձի գրկում”-ը  (Կոլումբիա/Վենեսուելա/Արգենտինա, 2015), Բրանկո Շմիդտի ”Բալերի անունները” (Խորվաթիա, 2016):

2009-ին Երևանի Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնն արժանացավ Հոլիվուդի Արտասահմանյան մամուլի մրցանակին, ինչը փառատոնի արժանի գնահատանքն էր` կինոլրագրողների ու կինոքննադատների այդ հեղինակավոր կազմակերպության կողմից:  Այն  փաստում է  Ոսկե Ծիրան փառատոնի միջազգային հեղինակության ու  բարձր վարկանիշի  մասին:   (http://www.gaiff.am/en/kCXwFUV83eo8rl1PQ8EDHRH6M7).

Ոսկե Ծիրան 13-րդ  փառատոնը շուրջ  1000 հայտ ստացավ 91 երկրից:  Փառատոնի յոթ օրերի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտել  շուրջ  138 ֆիլմ: Միջազգային բազմազան ֆիլմերից բացի, փառատոնը նաև հյուրընկալում է  շարունակ ընդլայնվող մի կինոշուկա` մուտքի հարթակ  տրամադրելով ողջ    տարածաշրջանի կինոարտադրությանը:

Կինոփառատոնի ժամանակ ցուցադրվող ֆիլմերը ունեն հայերեն ենթագրեր:

Events

Փառատոն
12.07.2020
00:00
Կինոթատրոններ
Սպասվում է
Փառատոն
13.07.2020
00:01
Կինոթատրոններ
Սպասվում է
Փառատոն
14.07.2020
00:01
Կինոթատրոններ
Սպասվում է
Փառատոն
15.07.2020
00:01
Կինոթատրոններ
Սպասվում է
Փառատոն
16.07.2020
00:01
Կինոթատրոններ
Սպասվում է
Փառատոն
17.07.2020
00:01
Կինոթատրոններ
Սպասվում է
Փառատոն
18.07.2020
00:01
Կինոթատրոններ
Սպասվում է
Փառատոն
19.07.2020
00:01
Կինոթատրոններ
Սպասվում է
Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները
Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Նորություններ

Գործակալները ձայնի իրավունք են ստացել Ամերիկյան կինոակադեմիայում

Ավելի վաղ Ակադեմիայում կինեմատոգրաֆիստների ընդգրկված ներկայացուցիչները ձայնի իրավունք չունեին:

Հրապարակվել է

Հունիսի 29-ին հայտնի է դարձել, որ Կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիաի / The Academy of Motion Picture Arts and Sciences Board of Governors տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել փոխել կազմակերպության կազմում ընդգրկված գործակալների՝ դերասանների, ռեժիսորների եւ ստեղծագործական մասնագիտությունների այլ կինեմատոգրաֆիստների ներկայացուցիչների կարգավիճակը: Այժմ գործակալները կարող են քվեարկել, ինչպես Ակադեմիայի մնացած այլ ակտիվ անդամները:

Ավելի վաղ Ակադեմիայում կինեմատոգրաֆիստների ընդգրկված ներկայացուցիչները ձայնի իրավունք չունեին: Նրանք այժմ համարվում են կազմակերպության քվեարկող անդամ, որոնք չեն վերաբերում որեւէ գիլդիայի:

Գործակալների համայնքը տասնամյակներով պայքարել է ձայնի իրավունքի համար, սակայն բախվում էր որոշ անդամների դիմադրությանը: Կինեմատոգրաֆիստների շրջանում կարծիք կար, որ գործակալը կինոարտադրության գործընթացում ներգրավված անձ չէ: Կինեմատոգրաֆիստների ներկայացուցիչներն իրենց հերթին պաշտպանում էին այն դիրքորոշումը, որ հենց նրանք են կարեւոր դեր խաղում նախագծի արտադրության վաղ փուլերում: Արդյունքում նրանց տեսակետն ընդունվեց:

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

Վավերագրական ֆիլմի պատրաստման մրցույթ

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հայտարարում է վավերագրական ֆիլմերի մրցույթ:

Հրապարակվել է

Ֆիլմի ստեղծման նպատակն է ամփոփել Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ստեղծման և տասնամյա գործունեության պատմությունը՝ հանրությանը ներկայացնելով 2010-2020 թթ․ ընթացքում Կոալիցիայի ջանքերի շնորհիվ արձանագրված փոփոխություններն ու ձեռքբերումները` գենդերային բռնության կանխարգելման և կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում։

Վավերագրական ֆիլմը կընդգրկի կադրեր Կոալիցիայի հանրային միջոցառումներից, ցույցերից և ակցիաներից, կներառի հարցազրույցներ Կոալիցիայի անդամների, համակիրների և շահառուների հետ, կտեղադրվի կազմակերպության YouTube-յան էջում և կցուցադրվի տարբեր հարթակներում։

Պահանջվող որակավորումը և փորձը

  • Ֆիլմարտադրության կամ թվային արտադրության աշխատանքային փորձ
  • Սցենար գրելու հմտություններ
  • Վիդեո մոնտաժի հմտություններ
  • Մուլտիմեդիա ժուռնալիստիկայի, ռեժիսուրայի  կամ հարակից ոլորտում բարձրագույն կրթություն
  • Գենդերազգայունություն և կանանց հիմնահարցերի առանձնահատկություններին տիրապետելու համապատասխան փորձ։

Տևողությունը

Աշխատանքի տևողությունը երեք ամիս է։ Այն պետք է կատարվի 2020թ․ հուլիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։

Ֆիլմի պահանջները

  1. Տևողությունը՝ մինչև 50 րոպե
  2. Լեզուն՝ հայերեն՝ անգլերեն ենթագրերով
  3. Թեման՝ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի տասնամյա գործունեության ամփոփումը

Հայտի/դիմումի պահանջները
Հայտը պետք է ներառի՝

  1. Դիմողի կամ կազմակերպության անունը և հասցեն
  2. Դիմողի/կազմակերպության ինքնակենսագրությունը
  3. Դիմողի/կազմակերպության պորտֆոլիոն
  4. Երկու երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ
  5. Առաջարկվող բյուջե։

Դիմելու կարգը

Խնդրում ենք ձեր հայտն ուղարկել info@coalitionagainstviolence.org էլեկտրոնային հասցերին՝ նամակի վերնագրում նշելով «Վավերագրական ֆիլմի մրցույթի հայտ»։ Դիմումների վերջնաժամկետը՝ հուլիսի 8, 2020թ.։

Շարունակել ընթերցումը

Կինովարձույթ

«Մուլանի» թողարկումը հետաձգվել է մինչև օգոստոս

Այժմ ամերիկյան կինոթատրոնների գրաֆիկում առաջին խոշոր թողարկումը կրկին Քրիստոֆեր Նոլանի «Սկզբունքն» է դարձել:

Հրապարակվել է

Հունիսի 26-ին հայտնի է դարձել, որ Disney-ի «Մուլան» բլոկբաստերի թողարկումը կրկին հետաձգվել է՝ հուլիսի 25-ից մինչեւ օգոստոսի 21-ը, հաղորդում է Deadline-ը: Այժմ ամերիկյան կինոթատրոնների գրաֆիկում առաջին խոշոր թողարկումը կրկին Քրիստոֆեր Նոլանի «Սկզբունքն» է դարձել: Անցած հինգշաբթի ժապավենի վարձույթի պլանավորված մեկնարկը հուլիսի 31-ից տեղափոխվել է օգոստոսի 12-ին: Հին ամսաթիվը Warner Bros. տեղափոխել են նույն ռեժիսորի «Սկզբի» կրկնակի վարձույթի գործարկումը: Ավելի վաղ այդ թողարկումը նախատեսված էր հուլիսի 17-ին:

Հիշեցնենք, որ ռելիզների ժամանակացույցում վերադասավորումների հերթական փուլը սկսվել է անցյալ շաբաթվա վերջին, երբ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել էր, որ կինոթատրոնները չեն բացվի սահմանափակումների վերացման չորրորդ փուլի ընթացքում:

Դրանից քիչ առաջ ամերիկյան կինոթատրոնները խստացրել են այցելուների պահանջները, իսկ ավելի ուշ սկսել են ճշգրտել սրահների բացման ժամանակացույցը՝ վերադառնալով բնականոն աշխատանքին օգոստոսի կեսին: Այսպես, Deadline-ի տվյալների համաձայն՝ AMC ցանցը կսկսի աշխատանքի վերականգնման առաջին փուլը ոչ թե հուլիսի կեսերին, ինչպես պլանավորվել էր ավելի վաղ, այլ հուլիսի 31-ին՝ օգոստոսի 7-ին եւ 12-ին բացման հետագա փուլերով:

Շարունակել ընթերցումը

Միացեք մեզ

Գովազդ

ԿինոՊրես Telegram

Գովազդ

Հարցում

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: