Connect with us

Ջենթլմենները

Հրապարակվել է

Ֆիլմի մասին

մարտաֆիլմ / քրեական

  • Պրեմիերա՝ Փետրվարի 13
  • Ցուցադրման ավարտ՝ Փետրվարի 27
  • Տևողություն՝ 115 րոպե
  • Ռեժիսոր՝ Գայ Ռիչին
  • Դերերում՝ Մեթյու Մակքոնահի, Չարլի Հաննեմ, Միշել Դոքերի, Ջերեմի Սթրոնգ, Հյու Գրանտ, Քոլին Ֆարել
Նկարագրություն
Օքսֆորդի տաղանդավոր շրջանավարտը օգտագործելով իր յուրահատուկ միտքը եւ անտեսանելի հանդգնությունը, օգտագործելով աղքատացված անգլիական արիստոկրատիայի կալվածքը ստեղծել է ապօրինի հարստացման սխեմա: Սակայն երբ նա որոշում է իր բիզնեսը վաճառել ԱՄՆ-ից միլիարդատերերի ազդեցիկ կլանին, նրա ճանապարհին կանգնում են ոչ պակաս հմայիչ, բայց կոշտ ջենտլմեններ: Նախատեսվում է սիրալիրությունների փոխանակում, որը հաստատ չի անցնի առանց փոխհրաձգությունների եւ մի քանի դժբախտ պատահարների:

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները
Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Հայաստան

Կայացավ Մարինե Զաքարյանի «Փասիանի Որսորդը» ֆիլմի համացանցային պրեմիերան

Հրապարակվել է

Մարտի 28-ին Մարինե Զաքարյանը ներկայացրեց իր դեբյուտային՝ «Փասիանի Որսորդը» կարճամետրաժ ֆիլմը:

Ռեժիսորի խոսքերով իր ֆիլմը տարբերվում է Սարոյանի գործերի նախկինում արված էկրանավորումներից: Այն ունի խոցելի տեղեր, սակայն այնպիսին է, ինչպիսին ցանկացել է տեսնել ռեժիսորը: «Փասիանի որսորդը», որի բյուջեն կազմում է 2 մլն դրամ, նկարահանվել է 4 օրում: Այն արժանացել է «Հայակ» Ազգային կինոյի «Լավագույն դեբյուտ 2013» մրցանակին: Այժմ ռեժիսորը սպասում է նաև հանդիսատեսի գնահատականին:

Ֆիլմը պատմում է 14-ամյա Հովհաննեսի մասին, ով ցանկանում է փասիանի որս անել, և վերջապես հորից ստանում է հրացանը:

Ֆիլմն արտադրել է «Պարալլելս ֆիլմ» կինոընկերությունը: Պրեմիերան կայացել է 2012 թվականին: «Փասյանի Որսորդը» հանդիսանում է «Կիսալուսնի Ծովածոցը» լիամետրաժ ֆիլմի նովել:

Շարունակել ընթերցումը

Հայաստան

Մեկնարկել է «Ամեն ինչ մուլտի մասին» նախագիծը

Հրապարակվել է

Մեկնարկել է «Ամեն ինչ մուլտի մասին» նախագիծը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն, որի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Սիրելի՛ փոքրիկներ, ծնողներ, տատիկներ ու պապիկներ, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ webtv.am YouTube-յան մշակութային հեռուստաալիքում ստեղծվել է #ԱմենԻնչՄուլտիՄասին նախագիծը:

Արդեն իսկ 14 լավագույն հայկական մուլտեր եւ անիմացիոն ֆիլմեր կարող եք դիտել մեկ հարթակում: Ամեն օր մուլտերի ու անիմացիոն ֆիլմերի ցանկը կհամալրվի:

Ձեզ կմիանան նաեւ այդ ֆիլմերը ստեղծողները եւ այլ ստեղծագործողներ՝ ռեժիսորներ, օպերատորներ, կինոգետներ ու կպատմեն շատ հետաքրքիր պատմություններ:

Առաջինը մուլտարվեստի մասին ձեզ կպատմի հայկական անիմացիայի լավագույն անուններից մեկը՝ ռեժիսոր, նկարիչ, անիմատոր Նաիրա Մուրադյանը: Դուք շատ հետաքրքիր տեղեկություններ կիմանաք այդ զարմանահրաշ արվեստի մասին: Նաիրա Մուրադյանը ստեղծել է բազմաթիվ մուլտեր, անիմացիոն ֆիլմեր: Այս հարթակում կարող եք դիտել նրա վերջին աշխատանքներից՝ «Ամանոր» եւ «Կիկո» հրաշալի գործերը:

Եվ ուրեմն՝ մնում եք տանը ու դասերից հետո վայելում հայկական մուլտերն ու անիմացիոն ֆիլմերը՝ հարստացնելով ձեր գիտելիքներն ու իմացությունը»:

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

Ռուսական «14+» մելոդրաման YouTube-ում 100 մլն դիտում է հավաքել եւ սիքվել կստանա

Հրապարակվել է

2015 թվականին լույս տեսած ռուսական «14+» մելոդրաման առաջին սիրո մասին հանկարծակի շարունակություն կստանա: Այս մասին Facebook-ում հայտնել է ռեժիսոր Անդրեյ Զայցեւը, ով հավելել է, որ ֆիլմը մեծ պահանջարկ ունի ամբողջ աշխարհում: YouTube-ում դիտումների քանակը գերազանցել է 100 միլիոնը, իսկ ընդհանուր հասանելիության մեջ է գտնվում անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն ենթագրերով տարբերակը:

Ռեժիսորի խոսքով՝ սիքվելը կոչվելու է «18+», եւ այս պահին նա զբաղված է առցանց դերասանների ընտրությամբ, ինչը, նրա կարծիքով, չափազանց հարմար է:

«14+» ֆիլմը պատմում է միմյանց սիրահարներվազ Լյոշային եւ Վիկայի մասին, ովքեր ապրում են քաղաքամերձ թաղամասերից մեկում: Քանի որ նրանց դպրոցները ոխերիմ թշնամիներ են, սիրահարները պետք է շատ փորձությունների ենթարկվեն: Միեւնույն ժամանակ հերոսների ծնողները պատրաստ չեն ընդունել իրենց երեխաների նման արագ հասունացումը:

Наш фильм «14+» на ютюбе перевалил за 100 миллионов просмотров. Это очень здорово, потому что его смотрит не только…

Опубликовано Андреем Зайцевым Четверг, 26 марта 2020 г.

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: