Connect with us

Փոքրիկ կանայք

Հրապարակվել է

մելոդրամա

Ֆիլմի մասին

  • Պրեմիերա՝ Հունվարի 30
  • Ցուցադրման ավարտ՝ Փետրվարի 15
  • Տևողություն՝ 134 րոպե
  • Ռեժիսոր՝ Գրետա Գերվիգ
  • Դերերում՝ Սիրշա Ռոնան, Էմմա Ուոթսոն, Թիմոթի Շալամե, Ֆլորենս Պյու
Նկարագրություն

Ֆիլմը պատմում է իրարից տարբերվող չորս քույրերի հասունացման մասին: Գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում՝ Քաղաքացիական պատերազմի ժամանակ, սակայն, այն խնդիրները, որոնց բախվում են աղջիկները, միշտ էլ մնում են արդիական` առաջին սեր, դառը հիասթափություն, տագնապալի բաժանում և կյանքում իրենց եւ իրենց տեղի դժվարին որոնումներ:

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները
Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Կրթություն

«Ինչպես ես վաճառեցի իմ վեբ սերիալը Netflix-ին»: «Իստսայդերների» ռեժիսորի հինգ կանոնները

Սցենարիստ, ռեժիսոր եւ դերասան Կիտ Ուիլյամսոնը 4 տարի նկարահանել է «Իստսայդերներ» վեբ-սերիալը եւ տարբեր ալիքներ է փնտրել նրա առաջխաղացման համար, մինչեւ վերջապես նրան չի հաջողվել գործարք կնքել Netflix խոշորագույն հոսքային ծառայության հետ: Ուիլյամսոնը Indiewire պորտալի համար հոդված է գրել, որում պատմել է, թե ինչ սկզբունքներով է առաջնորդվել իր աշխատանքում:

Հրապարակվել է

2016 թվականի հուլիսի 1-ին իմ անկախ ԼԳԲՏ սերիալը՝ «Իստսայդերները» շուտք գորըց Netflix։ Իր գոյության չորս տարիների ընթացքում առաջին անգամ այն միջազգային մակարդակով հասանելի կդառնա ավելի քան տասը լեզուներով: Մենք երկար ճանապարհ ենք անցել YouTube-ից մինչեւ Netflix, եւ ես կարող եմ նշել մի քանի հիմնական լուծումներ, որոնք օգնեցին մեր շոուին առանձնանալ այնպիսի խիտ բնակեցված վեբ տարածքում:

Ես ուզում եմ ասել, որ այս ամենը կանխատեսվում էր ինձ համար, որ դա ինչ-որ պլանի մի մասն էր, բայց ճշմարտությունն այն է, որ ես նույնիսկ պատկերացում չունեի այն մասին, որ սերիալը կարող է այդքան կենդանի լինել: Ես ուզում էի գրել եւ հանել նախագիծ, ինչպես նաեւ խաղալ այն եւ այն ավարտին հասցնել, քանի որ մինչ այդ ես մասնակցել եմ բազմաթիվ միկրոբյուջեթային նախագծերում, որոնք այդպես էլ չեն իրականացվել: Ես նաև ուզում էի ԼԳԲՏ սերիալ ստեղծել, որի ստեղծումից հրաժարվում են հեռուստաալիքներ, սերիալ, որտեղ գլխավոր հերոսները կլինեն ոչ միայն միասեռական, այլև թերի, բարդ անհատներ, որոնք փորձում են իրենց անկանոն կյանքը կառավարել այնպես, ինչպես իրենց հետերոսեքսուալ ընկերները: Երբ ես մտածում եմ, թե ինչ մեծ ճանապարհ ենք անցել YouTube-ում առաջին երկու դրվագների թողարկումից հետո 2012 դեկտեմբերին, ես կարող եմ ազնվորեն ասել, որ այս շոուի ստեղծումը փոխեց իմ կարիերայի եւ իմ կյանքի հետագիծը:

Երբ առաջին երկու դրվագը հայտնի դարձան, մենք սկսեցինք Kickstarter-ի քարոզարշավը, որպեսզի գումար հավաքենք առաջին սեզոնի մնացած դրվագների ֆինանսավորման համար: Այնուհետեւ մեզ վրա դուրս եկավ Viacom Logo կաբելային ԼԳԲՏ ալիքը: Նա առաջարկել է նոր դրվագների պրեմիերան անցկացնել իր թվային հարթակում: Logo-ի դեբյուտից կարճ ժամանակ անց WolfeVideo անկախ ԼԳԲՏ ֆիլմերի դիստրիբյուտորը թողարկել է սերիալի DVD-ին եւ VOD տարբերակը, իսկ Logo-ն ամբողջ սեզոնը հեռարձակել է որպես հեռուստատեսային ֆիլմ: Մենք վերադարձանք Kickstarter, որպեսզի երկրորդ սեզոնի նկարահանումների համար հավաքենք ավելի քան 153 հազար ԱՄՆ դոլար։ Մենք կարողացանք գործարքներ կնքել TVOD-ի համար (Transactional Video On Demand) երկու եթերաշրջանների համար, ներառյալ բացառիկ Video On Demand-ի ցուցադրությունը եւ SVOD (Subscription Video On Demand) առաջին սեզոնի համար: Վերջապես, ես ուրախ եմ, որ երկրորդ սեզոնը բացառիկ հասանելի կլինի Netflix-ում, աշխարհի խոշորագույն SVOD ծառայության հարթակում:

Այս ընթացքում ես շատ բան սովորեցի սերիալների գնման գործընթացի մասին եւ պատրաստ եմ կիսել իմ խորհուրդները նրանց հետ, ովքեր ցանկանում են վաճառել իրենց նախագիծը այդ հարթակներին:

1. Գտեք ճկուն ձեւաչափ

Թեեւ շատերը կարող են հստակ կարծիք ունենալ այս հարցի վերաբերյալ, միեւնույն է, չկա միասնական աշխատող հեռուստասերիալային ձեւաչափ: Մի կրճատեք ձեր բովանդակությունը առանց հատուկ կարիքի, պարզապես այն պատճառով, որ պատրաստվում եք այն թողարկել YouTube-ում: Մտածեք, թե արդյոք դա հարմար է պատմության համար, ինչպես նաեւ, թե արդյոք դուք կարող եք գտնել տարբեր կառույցներ մեկ պատմության համար, միաժամանակ տարբեր ձեւերով տարածելու համար:

«Իստսայդերների» առաջին սեզոնը գրվել է ինչպես 10-ից մինչեւ 20 րոպե տեւողությամբ ինը սերիայի, այնպես էլ լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի ձևաչափով, եւ տարածվել է երկու ձեւաչափերով: Երկրորդ սեզոնի ստեղծման ժամանակ ես դեռ չունեի դիստրիբյուտոր, այնպես որ ես ուզում էի, որ շարքը հնարավորինս ճկուն լինի եւ գրեցի միանգամից վեց կես ժամանոց եւ 12 սերիա 10-15 րոպե ձևաչափով: Ես նաեւ հաշվի եմ առել, որ որոշ հեռուստադիտողներ դիտում են սերիալները միանգամից և ամբողջությամբ, այնպես որ ես նկարել եմ երկու կողմնակի սյուժետային գծեր, որոնք զարգացել են սերիայից սերիա: Ես կարող եմ կտրել նրանց, եթե մենք չկարողացանք վաճառել շոուն SVOD տարբերակով:

Նախքան երկրորդ եթերաղրջանի վրա աշխատեսլը ես նկատեցի, որ SVOD-ի գործընկերների մեծ մասը նախընտրում է ավելի երկար տեւողությամբ բովանդակություն, ինչպիսիք են ֆիլմերը եւ կես ժամանոց դրվագները, բայց դա այնքան էլ ճիշտ չէ յուրաքանչյուր կոնկրետ հարթակի դեպքում: Մեծամասնությունը, օրինակ, Fullscreen-ը եւ YouTube Red-ը, ընտրում են տարբեր տեւողության բովանդակություն:

2. Հետաքրքրեք նեղ շրջանակի սպառողներին

Կասկած չկա, որ «Իստսայդերների» հաջողությունը մեծամասամբ տեղի է ունեցել ԼԳԲՏ հանդիսատեսի ուշադրության շնորհիվ՝ քանի որ հեռուստատեսությունը չունի ԼԳԲՏ կերպարներով որակյալ բովանդակություն: «Իստսայդերները» հեռուստադիտողների շրջանում համացանցային սերիալի տեսքով հայտնի են դարձել հենց այն պատճառով, որ նրանք չէին կարող վաճառվել որպես հեռուստատեսային շոու:

Սկզբում շատերը շոուն դիտում էին Վեն Հանսիսի մասնակցության պատճառով, որը շատ հավատարիմ երկրպագուներ ունի «Ինչպես է պտտվում աշխարհը» սերիալի Լյուկ Սնայդերի կերպարի շնորհիվ: Մեր սերիալը հայտնի է դարձել մամուլում նրա հաջողության լուսաբանման, ինչպես նաեւ այն փաստի շնորհիվ, որ շատ կանայք հետաքրքրվում են ԼԳԲՏ պատմություններով: Իսկ երկրորդ սեզոնի համար մենք ներգրավեցինք այլ կարևոր ԼԳԲՏ անձանց, ինչպիսիք են դերասան Սթիվեն Գուարինոն, դրեգ սենսացիաներ Վիլլամ Բելլային և Մանիլա Լուզոնին և «Queer Eye»-ի աստղ Ջեյ Ռոդրիգեսը:

3. Ֆոլովերներ — մամուլ — ճանաչում

Սա, անկասկած, հաջող շարքի գործարկման ամենակարեւոր տարրն է: Ես խորհուրդ եմ տալիս բովանդակության բոլոր ստեղծողներին գրել մամլո հաղորդագրություն, նախքան արտադրության մեկնարկը: Եթե դուք չեք հորինել, թե ինչպես հետաքրքիր է ներկայացնել ձեր նախագիծը ԶԼՄ-ներում, լինի դա իր թեման կամ կենտրոնացվածությունը դերասանների եւ թիմի վրա, որոնց հետ աշխատում եք, ապա ռիսկ կա որոշ ժամանակ անց ամեն ինչ սկսել զրոյից:

YouTube-ի սերիալները կարող են հաջող լինել առանց լրատվամիջոցների, դրանց «վիրուսայնության» փաստը կարող է արժանի ինֆոառիթ լինել, բայց վեբ-սերիալների մեծ մասը, որոնք հասել են դիստրիբյուցիայի շրջան եւ հետո վերածվել են հեռուստանախագծերի, մամուլի ուշադրությունը գրավել են արդեն այն ժամանակ, երբ առաջին անգամ թողարկվել են: Բովանդակության գնորդները եւ հեռուստաբոսերը հեղինակներին գտնում են լրատվամիջոցների հրապարակումների շնորհիվ: Ես գիտեմ, որ Logo-ն դուրս է եկել մեզ վրա, շնորհիվ այն ուշադրության, որը մենք ստացել ենք ԼԳԲՏ մամուլից Kickstarter-ի քարոզարշավի ժամանակ: Մենք նաեւ փորձել ենք ստանալ մրցանակներ եւ փառատոնային փառք, որը կարող է լինել ծախսատար, բայց հաստատ կօգնի սերիալները առանձնանալ ամբոխից: Մենք առաջադրվել ենք Daytime Emmy Award, Satellite Award երկու կատեգորիաներում եւ փառատոնների ժամանակ շահել ենք մի քանի մրցանակ, The Indie Series Awards եւ LA Weekly Awards:

4. Պահպանեք բովանդակությունը, մինչեւ այն վաճառեք:

Այս կետը առավել բարդ է: Հանդիսատեսը կարող է բարկանալ ձեզ վրա, հատկապես այլ երկրների երկրպագուները: Logo Online-ը արգելափակվել է Միացյալ Նահանգներից դուրս, եւ միջազգային հոսքային գործընկերոջ որոնման համար ավելի շատ ժամանակ է պահանջվել, քան մենք ակնկալում էինք: Մենք նաեւ չկարողացանք շարունակել նկարահանել շոուն, քանի որ դեռեւս չենք ստացել DVD-ի թողարկման եւ VOD-ի վաճառքի եկամուտը: Երբ մեր լիցենզիոն համաձայնագրերի ժամկետը լրացել է, և մենք սպասում էինք SVOD-ի հետ բացառիկ պայմանագրի կնքմանը, շատերը չէին կարողանում հասկանալ, թե ինչու մենք ետ չվերադարձանք YouTube: Սակայն փաստն այն է, որ SVOD հարթակները պահանջում են, որ վաճառված բովանդակությունը լինի բացառիկ կամ գոնե մասամբ մատչելի անվճար առցանց դիտելու համար: Եթե մենք մի ամբողջ սեզոն տեղադրեինք YouTube-ում, ապա երբեք չէինք կարողանա վաճառել այն Netflix-ում:

5. Շարունակեք զարգացնել եւ վերակառուցել նախագիծը

Երկրորդ սեզոնում ես ուզում էի ընդլայնել աշխարհը եւ դերասանական կազմը, մասամբ այն պատճառով, որ ես նկատեցի, որ շատ անձնական ԼԳԲՏ սերիալներ սկսեցին հայտնվել հարաբերությունների թեմայով: Որպեսզի մեր նախագիծը առանձնանա մի շարք այլ նախագծերից, ես երկու անգամ ավելացրեցի դրվագների տեւողությունը եւ ընդգրկեցի երեք սյուժետային գիծ։ Ես նաեւ շեշտը դրելցի պատմության կատակերգական տարրերի մեջ: Սերիան միշտ սեւ կատակերգություն էր, բայց երկրորդ սեզոնում կլինեն սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ, դրեգ-հերոսներ եւ սեքս խաղալիքներ աղջիշնիկի ժամանակ:

Ես կազմին ավելացրեցի մի քանի հայտնի դերասաններ՝ Բրիաննա Բրաունին, Սաթյա Բաբաին, Լիթա Բերքին եւ Լենոն Պարհեմին, եւ համոզվեցի, որ նա բազմազան է ստացվել — որ կան հետերոսեքսուալ կերպարներ, եւ լեսբուհիներ, եւ տրանսգենդերներ, ինչպես նաեւ տարբեր ցեղերի ներկայացուցիչներ:

Վերջում կարեւոր է հիշեցնել, որ թվային տարածքը մշտապես փոխվում է: Ավելի ու ավելի շատ ընկերություններ գումար են ներդնում SVOD հարթակներում եւ հավելվածներում, ուստի կարեւոր է ամբողջ ժամանակ հետեւել այս ոլորտում հայտնվող նոր հնարավորություններին: Ամեն տարի ավելի ու ավելի շատ վեբ-սերիալների փառատոներ են սկսվում, եւ նրանցից ոմանք սկսում են գրավել արդյունաբերության ուշադրությունը:

2015 թվականին ես դարձա Brooklyn Web Fest-ի և Content Creator Conference-ի հիմնադիրներից մեկը, և առաջին տարում մենք կարողացանք կազմել նախագծերի հրաշալի ծրագիր։ Մեր կոլեգիան այժմ ներառում է IFC-ի, Maker Studios-ի, Fullscreen-Ի, Video-ի, Above Average-ի, Seriously.TV, Black & Sexy TV, Open TV, KollideTV, Tubi TV, Wolfe Video, Scalelab եւ շատ այլ ընկերությունների ղեկավարները, որոնք ցանկանում են գտնել անկախ բովանդակության ստեղծողներին: Ավանդական փառատոները նույնպես սկսել են վեբ-սերիալներ ցուցադրել։ Եթե դուք կարող եք ստիպել հանդիսատեսին եւ արդյունաբերությանը համակրել ձեր պատմությունը, դուք կունենաք ավելի շատ հնարավորություններ, քան երբեւէ վաճառել նախագիծը: Վերջապես, ամենակարեւոր խորհուրդը, որը ես կարող եմ տալ՝ մտածեք, թե ինչպես պետք է սկսել ձեր նախագիծը, որպեսզի այն դառնա ավելի քան մեկ անգամյա իրադարձություն, փնտրեք տարածման ուղիներ, եւ դուք կհասնեց նշանակետին:

Շարունակել ընթերցումը

Հեռուստատեսություն

It’s happening` «Ընկերները» սերիալի հատուկ թողարկումը պաշտոնապես կթողարկվի HBO Max-ում

Հրապարակվել է

«Ընկերներ» սերիալի օրիգինալ դերասանական կազմը հաստատել է նոր հատուկ դրվագի մասին տեղեկատվությունը: Սերիան HBO Max սթրիմինգային հարթակում կթողարկվի մայիսին (ճշգրիտ ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ):

Մայիսին ծառայությունում կհայտնվեն նաեւ սիթքոմի բոլոր տասը եթերաշրջանները, որոնք թողարկվել են 1994-ից մինչեւ 2004 թվականը: Շոուրաններների եւ սցենարիստների պարտականություններին կվերադառնան օրիգինալ «Ընկերների» ստեղծողներ Մարթա Կաուֆմանը եւ Դեւիդ Քրեյնը: Նախնական հաշվարկներով՝ Ջենիֆեր Էնիսթոնը, Լիզա Կուդրոուն, Քորթնի Քոքսը, Մեթյու Փերին, Դեւիդ Շվիմերը եւ Մեթ Լեբլանը դրվագի նկարահանման համար կստանան 2,5-ից մինչեւ 3 մլն դոլար:

Նկարահանումների համար գործի կդրվի հայտնի Warner Bros. ստուդիան Բերբանկում, որտեղ նկարահանվել են «Ընկերների» նախորդ բոլոր սերիաները: Առաջին անգամ 2019-ի հոկտեմբերին հնարավոր վերամիավորմանը ակնարկել է Էնիսթոնը. դրանից հետո նոյեմբերին The Hollywood Reporter-ը պաշտոնապես հաստատել է պատրաստվող թողարկման մասին տեղեկությունը։

Շարունակել ընթերցումը

Նորություններ

Հայտնի են «Օսկար-2021»-ի պոտենցիալ հավակնորդները

Հրապարակվել է

Չի հասցրել «Օսկար-2020»-ը մոռացվել, փորձագետներն արդեն սկսել են կանխատեսել, թե ինչ ֆիլմեր կարող են դառնալ հաջորդ տարվա անվանակարգորդ: Collider հրատարակությունը կազմել է տարվա գլխավոր մրցանակի պոտենցիալ հավակնորդների ցուցակը, որտեղ տեղ են գտել Ուես Անդերսոնի, Սթիվեն Սփիլբերգի, Դեւիդ Ֆինչերի եւ համաշխարհային հեղինակություն ունեցող այլ ռեժիսորների նոր կինոնկարները:

2014 թվականին Ուես Անդերսոնի ««Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցը» միանգամից չորս արձանիկ է վերցրել, ուստի միանգամայն հավանական է, որ նրա հաջորդ «ֆրանսիացի դիսպետչերը» ֆիլմն առանց անվանակարգերի չի մնա: Հատկապես, հաշվի առնելով դերասանական կազմը, որն այս անգամ նույնիսկ Անդերսոնի չափանիշներով չափազանց աստղային է:

Շատ հավանական է, որ «Օսկարի մրցավազքում» կընդգրկվեն նաեւ նախորդ տարիների մշտական եւ ինդուստրիայի գլխավոր հսկաների նոր կինոնկարները: Այստեղ կարելի է դասել Քրիստոֆեր Նոլանի «Սկզբունքը», Սթիվեն Սփիլբերգի «Վեստսայդյան պատմությունը», Դենի Վիլյնեւի «Դյունան», Դեւիդ Ֆինչերի «Մանկան» եւ Ռիդլի Սքոթի «Վերջին մենամարտ» ֆիլմերը:

Փորձագետները նաեւ կարծում են, որ անվանակարգեր ստանալու բարձր շանս ունեն «Մինարի» («Սանդենսի» տրիումֆատոր), Աարոն Սորկինի («Մոլիի խաղը» ֆիլմի սցենարիստ) եւ Թոմ Մաքքարթիի «Stillwater» ֆիլմերը, որոնց «Ուշադրության կենտրոնում» ժապավենն արդեն 2016 թվականին արձանիկ է ստացել:

Մուլտֆիլմերից առանձնացնում են Pixar ստուդիայի «Առաջ» եւ «Հոգի» անիմացիոն նախագծերը, իսկ ոչ այնքան ակնհայտ հավակնորդների թվում տեղ է գտել Ռեյնալդո Մարկուս Գրինի «Ռիչարդ արքա»-ի եւ Թոմ Հենքսի մասնկացությամբ «Նորություններ ամբողջ աշխարհից» ֆիլմի համար:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: