Connect with us

Կինոարտադրություն

Sony-ն գործարկել է «Վատ տղաների 4» զարգացումը

Հրապարակվել է

Sony ստուդիան աշխատում է «Վատ տղաների» չորրորդ մասի վրա: Նորությունը եկել է երրորդ ֆիլմի թողարկումից անմիջապես հետո, որը հաջողությամբ ցուցադրել է իրեն համաշխարհային վարձույթում:

Ուիլ Սմիթի եւ Մարտին Լոուրենսի հետ ֆրանշիզան մեծ էկրաններին մեկնարկել է 1995 թվականին, որից հետո 2003 թվականին հետեւել է սիքվելը: Երրորդ մասը երկրպագուները ստիպված էին եղել սպասել 17 տարի:

Սմիթն ու Լոուրենսը պետք է վերադառնան ոստիկանական ընկերների դերերին: Սցենարը կգրի երրորդ մասի հեղինակ Քրիս Բրեմները: Թողարկման ճշգրիտ ամսաթիվը դեռ որոշված չէ: Արդյոք Մայքլ Բեյը կրկին հանդես կգա որպես ֆիլմի պրոդյուսեր՝ չի հաղորդվում: «Ընդմիշտ վատ տղաները» Հայաստանում դուրս կգա հունվարի 23-ին:

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները
Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Կինոարտադրություն

Պարզ են 2020 թվականի պետական ֆինանսավորման առաջին մրցույթում հաստատված ֆիլմերի նախագծերը

Հրապարակվել է

Հայաստանի Ազգային Կինոկենտրոնը հրապարակել է 2020 թվականի պետական ֆինանսավորման առաջին մրցույթում հաստատված լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի ցանկը:

2020 թվականի առաջին մրցույթի Վերջնական գնահատման փուլի արդյունքում ֆինանսավորում հատկացվել է 10 լիամետրաժ նախագծի, այդ թվում՝ Զարգացման փուլի՝ 3, Արտադրական փուլի՝ 4 (որից համաձայնագիր՝ 4), Հետարտադրական փուլի՝ 2, Տարածման փուլի՝ 1:

Այսպիսով ակնկալվում է, որ 2020 թվականին հայկական վարձույթում կներկայացվի Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» խաղարկային ֆիլմը:

Կարճամետրաժ նախագծերից հաստատվել է 5 ֆիլմի նախագիծ, այդթվում՝ խաղարկային՝ 2, անիմացիոն՝ 3: Հարկ է նշել, որ 3D-ն տվյալ պարագայում ենթադրում է անիմացիոն տեխնոլոգիա, այլ ոչ թե ցուցադրման ձևաչափ:

Ընդհանուր հաշվով Կինոկենտրոնը հատկացրել է 72 074 000 դրամի պետական աջակցություն, որից 24 149 000 դրամ լիամետրաժ կինոյի համար և 47 925 000 դրամ կարճամետրաժ կինոյի համար:

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

Կինոկենտրոնը ներկայացրել է 2019-2020 թթ. ֆիլմերի շոուրիլը. բացառիկ կադրեր «Զուլալի» և «Չնչիկ» ֆիլմերից

Հրապարակվել է

Հայաստանի Ազգային Կինոկենտրոնը մասնակցում է Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակներում գործող Եվրոպական կինոշուկայում, որի համար պատրաստել է հատուկ շոուրիլ: Տեսանյութում կարող եք տեսնել արդադրության շրջանում գտնվող ֆիլմերի բացառիկ կադրեր:

Ինչպես տեղեկացրել է Կինոկենտրոնը՝ Եվրոպական կինոշուկայում կներկայացվի հայկական արտադրության 50 կինոնկար: Տեսահոլովակում ներկայացվում են Նարինե Աբգարյանի «Զուլալի» համանուն վեպի էկրանավորման, Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմի արտադրական կադրերը:

Հայաստանն առաջին անգամ իր առանձին տաղավարով փետրվարի 20-27-ը պաշտոնապես  կներկայանա Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակում գործող Եվրոպական կինոշուկայում (EFM – European Film Market):

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

Բրեդլի Քուփերը կխաղա Bee Gees խմբի մասին բայոպիկում

Հրապարակվել է

«Օսկար» մրցանակի թեկնածու Բրեդլի Քուփերը պատրաստվում է մարմնավորել Bee Gees խմբի մենակատար Բարրի Գիբբին: Կենսագրական ժապավենի պրոդյուսերական կազմում է նաև Սթիվեն Սփիլբերգը:

Նախագիծը ղեկավարում է «Օսկարի» դափնեկիր Գրեմ Քինգը («Բոհեմական ռապսոդիա»): Սցենարը կգրի Էնթոնի Մաքքարթենը:

Ֆիլմը կպատմի երեք եղբայրների՝ Բարիի, Մորիսի և Էնդի Գիբբերի պատմությունը, որոնք ձևավորել են Bee Gees խումբը: Միասին նրանք ձայնագրել են պատմության մեջ ամենավաճառվող ալբոմ-սաունդթրեքը՝ Saturday Night Fever-ը, և իրենց գլխավոր երգերից մեկը՝ Stayin Alive-ը:

Վերջերս Քուփերը խաղացել է «Աստղը ծնվել է» երաժշտական դրամայի ռիմեյքում: Զուգահեռաբար դերասանը պատրաստվում է կոմպոզիտոր Լեոնարդ Բերնշտեյնի դերին բայոպիկում, որը նա ինքն է բեմադրում:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: