Կիր. Օգս 18th, 2019

Ucom-ն ավելացնում է հեռուստաալիքների քանակը 12-ով

Օգոստոսի 1-ից Ucom TV-ի ալիքների ցանկը համալրվել է 12 նոր հեռուստաալիքներով, որոնցից 9-ը հեռարձակվում են HD որակով: Մինչև սեպտեմբերի 1-ը Ucom-ի uTV, TriplePlay, 4Play բաժանորդներն ի լրումն իրենց փաթեթներում արդեն ներառված հեռուստաալիքների հնարավորություն ունեն առանց հավելավճարի դիտելու ավելացված 12 ալիքները:

Ucom-ը ավելացրեցլ է TV 3, Bridge TV HITS, BRIDGE Classic, Amedia Hit HD, A1 HD, A2 HD, RT DOC HD, Viasat Nature HD, В мире животных HD, Animal Planet HD, TLC HD և Discovery Science HD հեռուստաալիքները:

«Ucom-ը մշտապես թարմացնում է իր ցանցում առկա հեռուստաալիքների ցանկը և այսօրվանից հնարավորություն է ընձեռում իր բաժանորդներին մեկ ամսվա ընթացքում առանց հավելավճարի փորձարկելու բոլորովին նոր հեռուստաբովանդակություն: Նաև որպես հաճախորդամետ ընկերություն մենք ջանում ենք հատկապես HD որակի հեռուստաարտադրանքն ավելի հասանելի ու մատչելի դարձնել մեր բաժանորդների համար», — նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Օգոստոսի 1-ից Ucom TV-ի HD հեռուստաալիքների գնացուցակում փոփոխություններ են տեղի ունեցել: Մասնավորապես, Discovery Channel HD, Nat Geo Wild HD, National Geographic HD, ViP Megahit, ViP Premiere հեռուստաալիքներն ընտրելիս uTV բաժանորդները յուրաքանչյուր ամիս կվճարեն 450 դրամ նախկին 600 դրամի փոխարեն։ Setanta Sport HD և Setanta Sport Plus HD սպորտային հեռուստաալիքների ամսավճարը կլինի 300 դրամ նախկին 280 դրամի փոխարեն։

«Վստահ եմ, որ Ucom-ի HD որակով հեռուստաալիքները նախընտրող բոլոր կինոսերների, երաժշտասերների և արկածային տեսաբովանդակության սիրահարների համար այս գնային փոփոխությունն ուրախալի լուր է:», — նշել է Հայկ Եսայանը:

Հատկանշական է նաև, որ օգոստոսի 1-ից հեռուստատեսային շրջագայությունների սիրահարները կդիտեն Russian Travel Guide HD հեռուստաալիքը գրեթե կրկնակի նվազած՝ 180 դրամ ամսավճարով նախկին 350 դրամի փոխարեն: Երաժշտասերները կվայելեն MTV Live HD-ն ամսական ընդամենը 220 դրամով նախկին 350 դրամի փոխարեն, իսկ ViP Comedy ալիքը նախընտրողները կդիտեն այն 220 դրամով նախկին 150 դրամի փոխարեն: 

X