Դեկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանյան Կարո ընկերությունը այլևս չի զբաղվելու Warner Bros. ֆիլմերի կինոթատրոնային դիստրիբյուցիայով: 2021 թվականի մարտից Ռուսաստանում Warner փաթեթի նախագծերի ծրագրավորմամբ կզբաղվի UPI (Universal Pictures International) ընկերությունը, – այս մասին գրում է ԲԿ-ն հղում անելով իրենց ինսայդերներին:
Ինչպես պնդում է պարբերականը, «Կարո Պրեմիերի» ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից: UPI-ում տեղեկությունը հաստատել են, սակայն մանրամասն մեկնաբանություններ չեն տվել:
Այս շաբաթ ԱՄՆ-ում իր ֆիլմերի թողարկման ձևաչափի մասին ամենանշանակալի լուրերից մեկը տված Warner Bros. ստուդիան անակնկալ է պատրաստել նաև ԱՊՀ որոշ երկրների կինոշուկայի համար:
«Կարո Պրեմիեր» ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին՝ որպես դիստրիբյուտորային կազմակերպություն, որը զբաղվում է ԱՊՀ մի շարք երկրներում Warner Bros. հոլիվուդյան խոշորագույն ստուդիայի, New Line Cinema կինոընկերության արտադրանքի բացառիկ տարածմամբ: Հենց այս ընկերությունն էր թողարկել «Մատրիցան» և «Հարրի Փոթերը» կինոնկարները: