Connect with us

Նորություններ

WDSSPR լուծարվեց. Disney-ը եւ Sony-ն առանձին կզբաղվեն ֆիլմերի վարձույթով

«Ուոլթ Դիսնեյ Քոմփընի ԱՊՀ»-ին են անցնում նաեւ Fox-ի թողարկումները։

Հրապարակվել է

2020 թվականի փետրվարի 1-ից The Walt Disney Company-ին պատկանող բոլոր ստուդիաների կինոֆիլմերի, ինչպես նաեւ ԱՊՀ-ի տարածքում ներգրավված նախագծերի վարձույթը կիրականացվի «Դիսնեյ Ստուդիոս» ՍՊԸ-ի կողմից։ Նախկինում Disney ընկերության ֆիլմերի վարձույթով իրականացվում են Disney-ի և Sony-ի համատեղ ջանքերով՝ Walt Disney Studios Sony Pictures Releasing (WDSSPR) ընկերության միջոցով։ Sony ընկերության ֆիլմերը թողարկվելու են «Սոնի Փիքչերս Փրոդաքշնս ընդ Ռելիզինգ» ՍՊԸ-ի կողմից։

Նաեւ հայտնի է դարձել, որ Disney-ի նոր կառույցը ԱՊՀ շուկայում կներկայացնի ոչ միայն The Walt Disney Studios-ը, The Walt Disney Animation-ը, Disney-ը, Pixar-ը, Marvel Studios-ը եւ Lucasfilm-ը, այլեւ 20th Century Studios-ի, Searchlight-ի եւ այլ ստուդիաների նախագծեր, որոնք Walt Disney Company-ի կազմի մեջ են մտել Fox ընկերության ակտիվների մի մասի գնման արդյունքում։ Վադիմ Սմիրնովը, որը ղեկավարել է «20-րդ դար Ֆոքս ԱՊՀ»-ն նոր ընկերությունում գլխավորել է դիստրիբյուցիայի բաժինը։

2020 թվականին «Դիսնեյ Ստուդիոս» ՍՊԸ-ն ԱՊՀ շուկայում կներկայացնի ավելի քան քսան ֆիլմ։ «Disney-ի ֆիլմերն ավանդաբար կինոթատրոններում գրավում են միլիոնավոր ընտանիքների, — ասում է «Ուոլթ Դիսնեյ Քոմփանի ԱՊՀ»-ի գլխավոր տնօրեն Կախաբեր Աբաշիձեն: — ԱՊՀ-ի տարածքում ամենահասութաբեր ռելիզների տասնյակում են Disney-ի միանգամից վեց ֆիլմեր: Բացի այդ, առաջին տեղն արդեն երկար տարիներ պահպանում է «Ավատար» ֆիլմը: 2020 թվականին «Դիսնեյ Ստուդիոս» ՍՊԸ-ն կներկայացնի նկարների հատկապես վառ փաթեթ, որը համալրվել է 20th Century Studios, Searchlight ստուդիաների գեղեցիկ աշխատանքներով: Վստահ եմ, որ այս ամենը թույլ կտա ընկերություններին առաջատար դիրքեր գրավել ԱՊՀ կինովարձույթի շուկայում»:

«Մենք այժմ ականատեսն ու մասնակիցն ենք մի յուրահատուկ պահի, երբ ավանդույթը, փորձը, իմաստությունը եւ ուժը երկու առավել լեգենդար, սիրված եւ ճանաչելի հոլիվուդյան ստուդիաների՝ Disney-ի եւ Fox.ի- միավորել է Disney-ի թևի տակ, — մեկնաբանում է Վադիմ Սմիրնվը: — Այս բարդ, բայց շատ հետաքրքիր, նույնիսկ դարակազմիկ գործընթացի արդյունքում առաջին հերթին կշահի հանդիսատեսը, որը կստանա ավելի շատ վառ կինոտպություններ, հույզեր, անկրկնելի ապրումներ և բարություն»:

WDSSPR-ը հունվարի 21-ից սկսել է ֆիլմերի նկատմամբ իրավունքների փոխանցումը, որոնք երկու ընկերությունները մտադիր էին թողարկել ԱՊՀ-ում: Այդ ընկերություններն են «Դիսնեյ Ստուդիոս» ՍՊԸ-ն և «Սոնի Փիքչերս Փրոդաքշնս ընդ Ռելիզինգ» ՍՊԸ-ն:

«Սոնի Փիքչերս Փրոդաքշնս ընդ Ռելիզինգ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն է դարձել Անտոն Սիրենկոն: Իրինա Պանֆիլովան կշարունակի պատասխանատու լինել թվային եւ հեռուստատեսային դիստրիբյուցիայի ուղղությունների, ինչպես նաեւ Sony Pictures Television Networks ընտանիքի հեռուստաալիքների համար:

Ինչպես նշվում է Sony Pictures ընկերության նամակում, ընկերությունը իր «դիստրիբյուտորական ներկայացուցչությունները բացել է Հարավային Կորեայում, Թայվանում եւ Շվեյցարիայում: Բոլոր այդ նոր գրասենյակները հայտնվել են այն երկրներում, որտեղ, ըստ ստուդիայի, ուժեղ աճ է նկատվում: Այս ռազմավարությունը ցույց է տալիս գերազանց արդյունք, եւ վերջին երեք տարիների ընթացքում Sony Pictures-ը անցնում է ստուդիայի պատմության լավագույն ժամանակահատվածներից մեկը:»

Հայաստանում «Դիսնեյ Ստուդիոսի» մոտակա թողարկումը լինելու է «Առաջ» անիմացիոն ֆիլմը, որը կինոթատրոննրում կհայտնվի մարտի 5-ից, իսկ «Սոնի Փիքչերս Փրոդաքշնս ընդ Ռելիզինգը» արդեն թողարկել է իր առաջին ֆիլմը՝ «Ընդմիշտ վատ տղաները» հունվարի 23-ից:

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները
Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Հեռուստատեսություն

It’s happening` «Ընկերները» սերիալի հատուկ թողարկումը պաշտոնապես կթողարկվի HBO Max-ում

Հրապարակվել է

«Ընկերներ» սերիալի օրիգինալ դերասանական կազմը հաստատել է նոր հատուկ դրվագի մասին տեղեկատվությունը: Սերիան HBO Max սթրիմինգային հարթակում կթողարկվի մայիսին (ճշգրիտ ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ):

Մայիսին ծառայությունում կհայտնվեն նաեւ սիթքոմի բոլոր տասը եթերաշրջանները, որոնք թողարկվել են 1994-ից մինչեւ 2004 թվականը: Շոուրաններների եւ սցենարիստների պարտականություններին կվերադառնան օրիգինալ «Ընկերների» ստեղծողներ Մարթա Կաուֆմանը եւ Դեւիդ Քրեյնը: Նախնական հաշվարկներով՝ Ջենիֆեր Էնիսթոնը, Լիզա Կուդրոուն, Քորթնի Քոքսը, Մեթյու Փերին, Դեւիդ Շվիմերը եւ Մեթ Լեբլանը դրվագի նկարահանման համար կստանան 2,5-ից մինչեւ 3 մլն դոլար:

Նկարահանումների համար գործի կդրվի հայտնի Warner Bros. ստուդիան Բերբանկում, որտեղ նկարահանվել են «Ընկերների» նախորդ բոլոր սերիաները: Առաջին անգամ 2019-ի հոկտեմբերին հնարավոր վերամիավորմանը ակնարկել է Էնիսթոնը. դրանից հետո նոյեմբերին The Hollywood Reporter-ը պաշտոնապես հաստատել է պատրաստվող թողարկման մասին տեղեկությունը։

Շարունակել ընթերցումը

Նորություններ

Հայտնի են «Օսկար-2021»-ի պոտենցիալ հավակնորդները

Հրապարակվել է

Չի հասցրել «Օսկար-2020»-ը մոռացվել, փորձագետներն արդեն սկսել են կանխատեսել, թե ինչ ֆիլմեր կարող են դառնալ հաջորդ տարվա անվանակարգորդ: Collider հրատարակությունը կազմել է տարվա գլխավոր մրցանակի պոտենցիալ հավակնորդների ցուցակը, որտեղ տեղ են գտել Ուես Անդերսոնի, Սթիվեն Սփիլբերգի, Դեւիդ Ֆինչերի եւ համաշխարհային հեղինակություն ունեցող այլ ռեժիսորների նոր կինոնկարները:

2014 թվականին Ուես Անդերսոնի ««Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցը» միանգամից չորս արձանիկ է վերցրել, ուստի միանգամայն հավանական է, որ նրա հաջորդ «ֆրանսիացի դիսպետչերը» ֆիլմն առանց անվանակարգերի չի մնա: Հատկապես, հաշվի առնելով դերասանական կազմը, որն այս անգամ նույնիսկ Անդերսոնի չափանիշներով չափազանց աստղային է:

Շատ հավանական է, որ «Օսկարի մրցավազքում» կընդգրկվեն նաեւ նախորդ տարիների մշտական եւ ինդուստրիայի գլխավոր հսկաների նոր կինոնկարները: Այստեղ կարելի է դասել Քրիստոֆեր Նոլանի «Սկզբունքը», Սթիվեն Սփիլբերգի «Վեստսայդյան պատմությունը», Դենի Վիլյնեւի «Դյունան», Դեւիդ Ֆինչերի «Մանկան» եւ Ռիդլի Սքոթի «Վերջին մենամարտ» ֆիլմերը:

Փորձագետները նաեւ կարծում են, որ անվանակարգեր ստանալու բարձր շանս ունեն «Մինարի» («Սանդենսի» տրիումֆատոր), Աարոն Սորկինի («Մոլիի խաղը» ֆիլմի սցենարիստ) եւ Թոմ Մաքքարթիի «Stillwater» ֆիլմերը, որոնց «Ուշադրության կենտրոնում» ժապավենն արդեն 2016 թվականին արձանիկ է ստացել:

Մուլտֆիլմերից առանձնացնում են Pixar ստուդիայի «Առաջ» եւ «Հոգի» անիմացիոն նախագծերը, իսկ ոչ այնքան ակնհայտ հավակնորդների թվում տեղ է գտել Ռեյնալդո Մարկուս Գրինի «Ռիչարդ արքա»-ի եւ Թոմ Հենքսի մասնկացությամբ «Նորություններ ամբողջ աշխարհից» ֆիլմի համար:

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

Պարզ են 2020 թվականի պետական ֆինանսավորման առաջին մրցույթում հաստատված ֆիլմերի նախագծերը

Հրապարակվել է

Հայաստանի Ազգային Կինոկենտրոնը հրապարակել է 2020 թվականի պետական ֆինանսավորման առաջին մրցույթում հաստատված լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի ցանկը:

2020 թվականի առաջին մրցույթի Վերջնական գնահատման փուլի արդյունքում ֆինանսավորում հատկացվել է 10 լիամետրաժ նախագծի, այդ թվում՝ Զարգացման փուլի՝ 3, Արտադրական փուլի՝ 4 (որից համաձայնագիր՝ 4), Հետարտադրական փուլի՝ 2, Տարածման փուլի՝ 1:

Այսպիսով ակնկալվում է, որ 2020 թվականին հայկական վարձույթում կներկայացվի Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» խաղարկային ֆիլմը:

Կարճամետրաժ նախագծերից հաստատվել է 5 ֆիլմի նախագիծ, այդթվում՝ խաղարկային՝ 2, անիմացիոն՝ 3: Հարկ է նշել, որ 3D-ն տվյալ պարագայում ենթադրում է անիմացիոն տեխնոլոգիա, այլ ոչ թե ցուցադրման ձևաչափ:

Ընդհանուր հաշվով Կինոկենտրոնը հատկացրել է 72 074 000 դրամի պետական աջակցություն, որից 24 149 000 դրամ լիամետրաժ կինոյի համար և 47 925 000 դրամ կարճամետրաժ կինոյի համար:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: