2020 թվականի փետրվարի 1-ից The Walt Disney Company-ին պատկանող բոլոր ստուդիաների կինոֆիլմերի, ինչպես նաեւ ԱՊՀ-ի տարածքում ներգրավված նախագծերի վարձույթը կիրականացվի «Դիսնեյ Ստուդիոս» ՍՊԸ-ի կողմից։ Նախկինում Disney ընկերության ֆիլմերի վարձույթով իրականացվում են Disney-ի և Sony-ի համատեղ ջանքերով՝ Walt Disney Studios Sony Pictures Releasing (WDSSPR) ընկերության միջոցով։ Sony ընկերության ֆիլմերը թողարկվելու են «Սոնի Փիքչերս Փրոդաքշնս ընդ Ռելիզինգ» ՍՊԸ-ի կողմից։
Նաեւ հայտնի է դարձել, որ Disney-ի նոր կառույցը ԱՊՀ շուկայում կներկայացնի ոչ միայն The Walt Disney Studios-ը, The Walt Disney Animation-ը, Disney-ը, Pixar-ը, Marvel Studios-ը եւ Lucasfilm-ը, այլեւ 20th Century Studios-ի, Searchlight-ի եւ այլ ստուդիաների նախագծեր, որոնք Walt Disney Company-ի կազմի մեջ են մտել Fox ընկերության ակտիվների մի մասի գնման արդյունքում։ Վադիմ Սմիրնովը, որը ղեկավարել է «20-րդ դար Ֆոքս ԱՊՀ»-ն նոր ընկերությունում գլխավորել է դիստրիբյուցիայի բաժինը։
2020 թվականին «Դիսնեյ Ստուդիոս» ՍՊԸ-ն ԱՊՀ շուկայում կներկայացնի ավելի քան քսան ֆիլմ։ «Disney-ի ֆիլմերն ավանդաբար կինոթատրոններում գրավում են միլիոնավոր ընտանիքների, – ասում է «Ուոլթ Դիսնեյ Քոմփանի ԱՊՀ»-ի գլխավոր տնօրեն Կախաբեր Աբաշիձեն: – ԱՊՀ-ի տարածքում ամենահասութաբեր ռելիզների տասնյակում են Disney-ի միանգամից վեց ֆիլմեր: Բացի այդ, առաջին տեղն արդեն երկար տարիներ պահպանում է «Ավատար» ֆիլմը: 2020 թվականին «Դիսնեյ Ստուդիոս» ՍՊԸ-ն կներկայացնի նկարների հատկապես վառ փաթեթ, որը համալրվել է 20th Century Studios, Searchlight ստուդիաների գեղեցիկ աշխատանքներով: Վստահ եմ, որ այս ամենը թույլ կտա ընկերություններին առաջատար դիրքեր գրավել ԱՊՀ կինովարձույթի շուկայում»:
«Մենք այժմ ականատեսն ու մասնակիցն ենք մի յուրահատուկ պահի, երբ ավանդույթը, փորձը, իմաստությունը եւ ուժը երկու առավել լեգենդար, սիրված եւ ճանաչելի հոլիվուդյան ստուդիաների՝ Disney-ի եւ Fox.ի- միավորել է Disney-ի թևի տակ, – մեկնաբանում է Վադիմ Սմիրնվը: – Այս բարդ, բայց շատ հետաքրքիր, նույնիսկ դարակազմիկ գործընթացի արդյունքում առաջին հերթին կշահի հանդիսատեսը, որը կստանա ավելի շատ վառ կինոտպություններ, հույզեր, անկրկնելի ապրումներ և բարություն»:
WDSSPR-ը հունվարի 21-ից սկսել է ֆիլմերի նկատմամբ իրավունքների փոխանցումը, որոնք երկու ընկերությունները մտադիր էին թողարկել ԱՊՀ-ում: Այդ ընկերություններն են «Դիսնեյ Ստուդիոս» ՍՊԸ-ն և «Սոնի Փիքչերս Փրոդաքշնս ընդ Ռելիզինգ» ՍՊԸ-ն:
«Սոնի Փիքչերս Փրոդաքշնս ընդ Ռելիզինգ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն է դարձել Անտոն Սիրենկոն: Իրինա Պանֆիլովան կշարունակի պատասխանատու լինել թվային եւ հեռուստատեսային դիստրիբյուցիայի ուղղությունների, ինչպես նաեւ Sony Pictures Television Networks ընտանիքի հեռուստաալիքների համար:
Ինչպես նշվում է Sony Pictures ընկերության նամակում, ընկերությունը իր «դիստրիբյուտորական ներկայացուցչությունները բացել է Հարավային Կորեայում, Թայվանում եւ Շվեյցարիայում: Բոլոր այդ նոր գրասենյակները հայտնվել են այն երկրներում, որտեղ, ըստ ստուդիայի, ուժեղ աճ է նկատվում: Այս ռազմավարությունը ցույց է տալիս գերազանց արդյունք, եւ վերջին երեք տարիների ընթացքում Sony Pictures-ը անցնում է ստուդիայի պատմության լավագույն ժամանակահատվածներից մեկը:»
Հայաստանում «Դիսնեյ Ստուդիոսի» մոտակա թողարկումը լինելու է «Առաջ» անիմացիոն ֆիլմը, որը կինոթատրոննրում կհայտնվի մարտի 5-ից, իսկ «Սոնի Փիքչերս Փրոդաքշնս ընդ Ռելիզինգը» արդեն թողարկել է իր առաջին ֆիլմը՝ «Ընդմիշտ վատ տղաները» հունվարի 23-ից: