ամն ,

Almaty Film Festival-ի շրջանակներում տեղի կունենա միջազգային բիզնես ֆորում

Սեպտեմբերի 14-20-ը Ալմաթիում տեղի կունենա Almaty Film Festival 2-րդ միջազգային կինոփառատոնը, հաղորդում է ֆորումի մամլո ծառայությունը: Փառատոնն անցկացվում է Astana Film Fund ընկերության կողմից՝ Ալմաթի քաղաքի ակիմատի Պատվերով:

Almaty Film Festival ՄԿՓ կենտրոնացած է արտաքին եւ ներքին շուկայի վրա, իր խնդիրն է ստեղծել նոր ակտիվ գործարար եւ բանավեճային հարթակ համաշխարհային կինոարտադրության մասնագետների մասնակցությամբ:

Կինոփառատոնի մրցույթը կներկայացվի 2019 թվականի 12 ֆիլմերով տարբեր երկրներից, որոնք արվել են համատեղ արտադրությամբ: Արտամրցութային ծրագրերը կցուցադրեն խաղարկային և վավերագրական ֆիլմեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո փաստավավերագրական կինոյի բաժինում, «Մանկական և ընտանեկան կինոն»՝ ECFA (European Children’s Film Accosiation), «Հատուկ իրադարձություն» և այլն:

Գործարար հարթակը կմիավորի արդյունաբերության ներկայացուցիչներին, միջազգային շուկայի առաջատար խոսնակներին եւ խաղացողներին Ղազախստանից, Ռուսաստանից, Չինաստանից, Գերմանիայից, Հարավային Կորեայից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, Իրանից, ԱՄՆ-ից, Ղրղզստանից եւ այլ երկրներից:

2019 թվականի սեպտեմբերի 14-ից 19-ը համաժողովների նստաշրջաններում կքննարկեն կինոարդյունաբերության հիմնական ուղղությունները՝

  • Մարքեթինգը կինոյում: Խթանում եւ կապեր:
  • Կինոթատրոնի բիզնես. Խոշորագույն կինոցանցերը. Փորձ, բիզնես մոդելներ:
  • Ներդրումային հիմնադրամներ. Արդյունաբերության հետ փոխգործակցության մեխանիզմները:
  • Առցանց հարթակներ եւ սթրիմինգային ծառայություններ:
  • Կինոհանձնաժողովներ: Կառուցվածք:
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո տեղի կունենա «Կինը կինոարդյունաբերության մեջ» կլոր սեղանը:

Ինչպես նաեւ կինոոլորտի տարբեր ապրանքների եւ ծառայությունների շնորհանդեսներ, վարպետության դասեր եւ փիթչինգներ:

Միջազգային բիզնես ֆորումի ղեկավարը կլինի Ռուսական կինոշուկայի տնօրեն Եկատերինա Բորդաչեւան:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Հայաստանում կինոյի տոմսերն ավելի թանկ են, քան Վրաստանում և Ադրբեջանում

Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Кинопоиск» պորտալի դեմ