Ադրբեջանի Հանրապետության մշակույթի նախարարության և Կինոյի գործակալության աջակցությամբ հոկտեմբերի 2-8-ը Բաքվում առաջին անգամ կանցկացվի «Բաքու Սինեմա Բրիզ» (“Baku Cinema Breeze”) խորագիրը կրող կինոփառատոնը:
«Բաքու Սինեմա Բրիզը» (“Baku Cinema Breeze”) միավորելու է ադրբեջանական մի քանի մասշտաբային նախագծերը, որոնք հայտնի են որպես ԴոկուԲակու վավերագրական կինոյի միջազգային փառատոն, Բաքվի միջազգային կինոփառատոն (BIFF), ATA Թյուրքական աշխարհ (АТА Turkic World) և ԱՆԻՄԱՖԻԼՄ միջազգային անիմացիոն փառատոն (ANIMAFILM), որոնք մինչ օրս կազմակերպվել են առանձին, հաղորդում է Ադրբեջանի մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, փառատոնի շրջանակներում կկազմակերպվի “OMA” կինոշուկան՝ Արևելյան և Կենտրոնական Ասիայի երկրների կինոարդյունաբերության շուկան, որոնք ցուցադրում են իրենց հնարավորությունները կինոյի արտադրության ոլորտում:
«Բաքու Սինեմա Բրիզ» (“Baku Cinema Breeze”) փառատոնն իր հարթակում կհավաքի կինոարտադրության ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Կանադայից, Հնդկաստանից, Նիդերլանդներից, Թուրքիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից, ԱՄԷ-ից, Հունաստանից, Կորեայից, Վրաստանից, Էստոնիայից և այլ երկրներից, ինչպես նաև համաշխարհային կինեմատոգրաֆի հայտնի գործիչների:
Տեսալսողական ինդուստրիայի զարգացմանն ուղղված այս միջոցառումը կանցկացվի մշակույթի նախարարության «Ստեղծագործ Ադրբեջան» նախագծի շրջանակներում: