• Վերջին
  • Հանրաճանաչ
Արխիվի կինոֆոտոֆոնո մասնաճյուղը փոխանցվում է Հայաստանի կինոյի հիմնադրամին. նախագիծ

Արխիվի կինոֆոտոֆոնո մասնաճյուղը փոխանցվում է Հայաստանի կինոյի հիմնադրամին. նախագիծ

25.01.2025
Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը 2025 թվականին. ամփոփ դիտարկում

Երկրորդ տարին՝ սպասման մեջ․ կհասցնի՞ Կինոյի հիմնադրամը 2026-ին որևէ նոր ֆիլմ ֆինանսավորել

04.10.2026
Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

04.10.2026
Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

04.10.2026
Գովազդ
30 ֆիլմ, յոթ երկիր և մասնագիտական քննարկումներ․ ինչպես անցավ Համագործակցության երկրների կինոփառատոնը Մեղրիում

30 ֆիլմ, յոթ երկիր և մասնագիտական քննարկումներ․ ինչպես անցավ Համագործակցության երկրների կինոփառատոնը Մեղրիում

04.10.2026
Հայկական անիմացիան՝ Կաննում. «Ձմեռն անվերջ» ֆիլմը մրցանակի է արժանացել La Cinef ծրագրում

Հայկական ժամանակակից անիմացիան կներկայացվի ANIMASYROS-ի «Tribute to Armenia» հատուկ ծրագրում

19.09.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

19.09.2026
Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

18.09.2026
Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

16.09.2026
«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

07.09.2026
Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

05.09.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Հայաստան

Արխիվի կինոֆոտոֆոնո մասնաճյուղը փոխանցվում է Հայաստանի կինոյի հիմնադրամին. նախագիծ

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
25.01.2025
Բաժին՝ Հայաստան
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
Արխիվի կինոֆոտոֆոնո մասնաճյուղը փոխանցվում է Հայաստանի կինոյի հիմնադրամին. նախագիծ
96
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու մասին նախագիծը:

Նախագծով առաջարկվում է Հայաստանի կինոյի հիմնադրամին վերապահել կինոֆոտոֆոնո ոլորտի առանցքային բոլոր ծառայությունների, այդ թվում՝ կինոժառանգության վերականգնման, թվայնացման, պահպանման և արխիվային ծառայությունների մատուցումը՝ որպես «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի կիրարկումը ապահովող նեղ մասնագիտացված կազմակերպության, իսկ վերահսկողությունը փոխանցել տվյալ ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։

Նախագծում նախատեսվում է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղի գույքը, տեսալսողական՝ կինոփաստաթղթերը, ֆոտոփաստաթղթերը, ֆոնոփաստաթղթերը և տեսափաստաթղթերը, հանձնել Հայաստանի կինոյի հիմնադրամին, ինչպես նաև «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ից վերցնել և Հայաստանի կինոյի հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղի կողմից շահագործվող շենքերն ու շինությունները [որը գործում է Թբիլիսյան խճուղի, 25/15 շենքում — խմբ.] և հողատարածքները՝ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ վերագնահատված՝ 1 416 403 200 ՀՀ դրամ արժեքով։

Սահմանվում է, որ Հայաստանի կինոյի հիմնադրամը հանդիսանում է արխիվ՝ «Արխիվային գործի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 10-րդ կետի իմաստով, այն է՝ կինո-, ֆոտո-, ֆոնո-, տեսա- փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման, ինչպես նաև գիտական, մշակութային և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործունեություն իրականացնելու իմաստով։

Կառավարության ընդունած N 618-Ա որոշմամբ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի: Վերջինս ստեղծվել է՝ հաշվի առնելով կինոոլորտի և կինոարտադրության իրավահարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ կինոռեեստրի, վարձույթի, ազգային ֆիլմի ստեղծման, տարածման ու պահպանման, համատեղ արտադրության ֆիլմերի ստեղծման և կարգավիճակի տրամադրման, կինոժառանգության վերականգնման ու թվայնացման գործառույթների անհրաժեշտությունը: Ուստի անհրաժեշտություն է առաջացել մեկ մարմնի մեջ միավորել կինոֆոտոֆոնո ոլորտին առնչվող գործունեության բոլոր տեսակները՝ ունենալով մեկ նեղ մասնագիտացված մարմին ոլորտին առնչվող գործունեության իրականացման համար։

Հիշեցնենք, որ Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվը (ԿՖՖՓ) ստեղծվել է ՀԽՍՀ ժողկոմխորհի որոշմամբ՝ 1943թ.: Արխիվը կոչված էր ի մի հավաքելու, պետական պահպանության վերցնելու և գիտական լայն շրջանառության մեջ դնելու հայ ժողովրդի պատմության հետ առնչվող արժեքավոր կինոֆոտոֆոնո փաստաթղթերը: ՀՀ կառավարության 1993թ. դեկտեմբերի 6-ի N 611 որոշմոմբ և ՀՀ մշակույթի նախարարի 1993թ. դեկտեմբերի 8-ի N 326 հրամանով արխիվը վերակազմակերպում է Հայաստանի ազգային ֆիլմադարանի: ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 4-ի N1237-ն որոշմոմբ ֆիլմադարանը վերակազմակերպվում է Հայաստանի ազգային արխիվի կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճեների մասնաճյուղի (ԿՖՖՓԱՊ): Մասնաճյուղում պահվում են հանրապետական արտադրության փաստավավերագրական ու գեղարվեստական ֆիլմեր, հատուկ թողարկումներ, կինոամսագրեր և տարեգրական բազմաթիվ կինոփաստաթղթեր: Արխիվում կենտրոնացված ամենավաղ թվագրման ֆիլմերից են «Ջոն Հորբորդի արշավախումբը Հայաստանում» (1920թ.) փաստավավերագրական, «Նամուս» (1925թ.), «Զարե» (1926թ.), «Շոր և Շորշոր» (1926թ.), «Չար ոգի» (1927թ.), «Խասփուշ» (1927թ.) և այլ համր գեղարվեստական ֆիլմեր:

Նախագծի վերաբերյալ հնարավոր է թողնել կարծիք, կամ առաջարկել լրամշակում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Post Views: 30
Պիտակներ՝ Արդարադատության նախարարությունԿԳՄՍ նախարարությունԿինոֆոտոֆոնոՀայաստանՀայաստանի կինոյի հիմնադրամ
Նախորդ նյութը

«ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ»՝ հայկական ֆիլմերի տվյալների դարանի մեկնարկ

Հաջորդ նյութը

Ներկայացվել է «Բարի օր 2» ֆիլմի թրեյլերը

Առնչվող Նյութեր

Հայկական անիմացիան՝ Կաննում. «Ձմեռն անվերջ» ֆիլմը մրցանակի է արժանացել La Cinef ծրագրում

Հայկական ժամանակակից անիմացիան կներկայացվի ANIMASYROS-ի «Tribute to Armenia» հատուկ ծրագրում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
19.09.2026

ANIMASYROS 2026-ի «Tribute to Armenia» ծրագրում Սիրոս կղզում կներկայացվի հայկական ժամանակակից անիմացիան՝ վեց կարճամետրաժ ֆիլմով։

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
19.09.2026

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Ֆրանսիայում կայացած առաջին Lumière Summit-ի՝ կինոյի ապագային վերաբերող վեց միջազգային հռչակագրերին։

Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
18.09.2026

2026-ի առաջին կիսամյակում Հայաստանի կինովարձույթի հասույթը կազմել է 2,13 մլրդ դրամ՝ մեկ տարվա ընթացքում աճելով 34,9%-ով՝ ավելի քիչ նոր թողարկումներով։

Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
16.09.2026

Հայաստանը ներկայացվել է Վենետիկի կինոարդյունաբերական հարթակներում, սակայն ԿԳՄՍՆ-ն ու Կինոյի հիմնադրամը չեն անդրադարձել այդ մասնակցությանը։

Հաջորդ նյութը
Ներկայացվել է «Բարի օր 2» ֆիլմի թրեյլերը

Ներկայացվել է «Բարի օր 2» ֆիլմի թրեյլերը

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    27 կիսումներ
    Կիսվել 11 Հրապարակել X-ում 7
  • Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • «Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    35 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • Ամենասեքսուալ 5 ֆիլմը՝ ըստ ԿինոՊրեսի. մաս 2

    46 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 12
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: