Հունիսի 17-ին Ազգային Ժողովի կայքում տեղադրվել է «Կինեմատրոգրաֆիայի մասին» օրենքի նախագիծը: Օրենքը հնարավորություն կտա ներդնել կինոյի ոլորտի կառավարման ժամանակակից մոդել եւ բարենպաստ պայմաններ ստեղծել ազգային ֆիլմերի արտադրության զարգացման, միջազգային ասպարեզում նրա դիրքերի ամրապնդման համար, թույլ կտա ընդլայնել միջազգային համագործակցության շրջանակները, հստակեցնել ազգային կինեմատոգրաֆի հարկման եւ պետական աջակցության հետ կապված հարցերը:
Կից ներկայացնում ենք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ուղղված պատգամավորների նամակը:
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգարժան պարոն Միրզոյան,
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին եւ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են`
ա) նախագիծը (հիմնական զեկուցող` Աննա Կոստանյան),
բ) նախագծի ընդունման հիմնավորումը:
Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Հարգանքով`
Աննա Կոստանյան (120)
Մխիթար Հայրապետյան (049)
Վահագն Թեւոսյան (037)
Արթուր Մանուկյան (032)
Արման Եղոյան (016)