Sun Valley փառատոնի ժամանակ Ահարոն Փոլը պատասխանել է «Վատից վատ» (Breaking Bad) սերիալի լիամետրաժ սիքվելում իր մասնակցության մասին լուրերի մասին հարցին: Դերասանը հայտարարել է, որ ոչինչ չգիտի այդ նախագծի մասին: Եվ հաստատ դրան չի մասնակցում:
«Բամբասանքները միշտ շատ ծիծաղելի են: Մի անգամ ես լսել եմ, որ ես պետք է խաղաի Հան Սոլոյին: Ես ոչինչ չգիտեմ «Վատից վատ» սիքվելի մասին, բայց եթե դա լինի, ապա ուրախությամբ կնկարահանվեմ»:
Ահարոն Փոլը նաև կարծիք է հայտնել, որ եթե ֆիլմ լինի, ապա սյուժեի կենտրոնում պետք է լինի նրա կերպարը՝ Ջեսի Փինքմանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին պտտվոմ այն մասին, որ Ուոլթեր Ուայթի դերակատար Բրայան Քրենսթոնը հաստատել է իր մասնակցությունը սերիալի լիամետրաժ ֆիլմի նկարահանումներում, իսկ նախագիծը կթողարկվի AMC և Netflix ալիքով: