Բաց անկողնային տեսարանները ֆիլմի հաջողության երաշխիք չէն: Շատ պարզ կլիներ, հատկապես այն ժամանակ, երբ սեքսի թեման դադարել է վրդովմունք առաջացնել եւ դրա մասին սկսել են խոսել: Այժմ հայտնի ռեժիսորներն ավելի ու ավելի հաճախ են խախտում այս արդիական թեման իրենց աշխատանքներում՝ ապացուցելով, որ սեքսի մասին ֆիլմերը կարող են հետաքրքիր, խորը, փիլիսոփայական լինել: Սա այն մեխանիզմն է, որը թույլ է տալիս շատ խնդիրներ բարձրացնել, զույգերի հարաբերություններից մինչև հասարակության մեջ բացասական երեւույթներ: Մենք շարունակում ենք մեր ցուցակը:
«Նիմֆոմանուհի» (2013)
Այս ժապավենն շատ հայտնի է Հայաստանում: Այն միակ ֆիլմն է, որը ենթարկվել է գրաքննության հայկական կինոթատրոնների կողմից: Ֆիլմը այնքան ոչ ստանդարտ է, որ չի տեղավորվում ոչ փառատոնի, ոչ էլ վարձույթի ֆորմատի մեջ: Չէ որ բավականին դժվար է միանշանակ ընկալել այն ժապավենը, որում սեռական օրգանների, սեռական կեցվածքի, ինտիմ տեսարանների և պոռնոգրաֆիկ պատկերների միջոցով բացատրվում է աշխարհը:
Ջոն դեռ երիտասարդ տարիքում ինքն իրեն ախտորոշել է «հեշտամոլ» եւ սկսել է ապրել այնպես, որ համապատասխանի այդ ախտորոշմանը: Բազմաթիվ սեռական կապերը դարձել են նրա կյանքի մի մաս:
«Սեր» (2015)
Ինչ եք կարծում, եթե ներթափանցել պատհական մարդու ենթագիտակցության մեջ, ինչքա՞ն սեքս կարելի է այնտեղ գտնել: Եթե հավատանք Ֆրոյդ քեռուն, ապա սեքսով պարուրված է նրա գրեթե ամեն արարքը: Ոչ միայն պարուրված է այլև մոտիվացված է սեքսով: Այդպես է Գասպար Նոեի «Սեր» թերագնահատված ֆիլմի դեպքում:
Մեր առջև գլխավոր հերոսի ենթագիտակցության միջով արագ ճամփորդություն է, որի մեծ մասը նվիրված է աղջկա մասին հիշողություններին, ում նա սիրում էր եւ օգտագործում էր: Ափիոնի ազդեցության տակ դրանք ձեռք են բերում գրոտեսկային մասշտաբներ:
Այս ֆիլմի բարի մի մասը գրեթե ոչնչով չի տարբերվում պոռնոյից, բայց դա միայն ձեւ է, որի մեջ թաքնված են հավատարմության, ամուսնության, ստեղծագործության, հայրության, փոխըմբռնման հիմնարար կենսական հարցերը:
Ինն ու կես շաբաթ (1985)
Չնայած այն հանգամանքին, որ ֆիլմը դուրս է եկել հեռավոր 1985-ում եւ վարձույթում հավաքել սեփական բյուջեյի կեսից պակաս միջոց, այն դարձել է, թերեւս, առավել հայտնի իր ժանրի եւ իսկապես կուլտային: Դուրս գալուն պես Քիմ Բեսինջերին ամուր ամրագրվել է սեքսուալ զգայական գեղեցկուհու ամպլուան, իսկ Միքի Ռուրկը դարձել է բազմաթիվ կանանց երկրպագության առարկա:
Միայնակ գեղեցկուհին ծանոթանում է իր խորհրդավոր հարեւան հետ եւ նրանց միջեւ կիրք է բռնկվում: Նրանց հարաբերությունները, որոնք հիմնված են կրքի ու ցանկության վրա, շարունակվում են 9 ու կես շաբաթ:
Կապկպած աչքերով մերկապարի տեսարանները, ելակի և մեղրի հետ սեքսուալ խաղերը, անձրևի տակ սիրով զբաղվելը՝ այս բոլոր դրվագները ևս մեկ անգամ ֆիլմ դիտելու ցանկություն են առաջացնում: Մեծամասնությունը անգիր է հիշում այդ տեսարանները, նույնքան լավ, որքան Ջո Քոքերի “You Can Leave Your Hat On» երգը:
«Կուրիոսա» (2019)
Սա էն ֆիլմերից չէ, որ խորհուրդ կտաս լավ սյուժեի պատճառով: Որոշ չափով այն կարող է ծիծաղելի թվալ, բայց փաստը մնում է փաստ՝ ֆիլմը մտնոլորտային հրաշալի էրտոտիկ էքսպերիմենտալ աշխատանք է: Այն հագեցած է սեքսուալ երաժշտությամբ և տարբեր դիապազոնների տնքոցով:
Փարիզի 1890-ականների գաղտնի կյանքի մասին պատմող «Կուրիոսա» զգայական մելոդրաման նկարահանել է ֆրանսիացի ռեժիսոր Լու Ժենյեն՝ ոգեշնչվելով այդ ժամանակաշրջանի իրական նամակներով ու լուսանկարներով: Երկու տղամարդ սիրում են մի կնոջ: Նրանք խախտում են ցանկացած արգելք: Ոչ մի նոր բան:
«9 երգ» (2004)
Ֆիլմը հետաքրքիր է իր փորձարարական եւ սյուժեի ազատությամբ: Այն ոչ միայն անկեղծ է իր ֆիզիոլոգիական մանրամասներով, ոչ միայն սեքսի եւ մենակության դրամա է, այլեւ ինը շքեղ կոմպոզիցիաներ, որոնք հերոսները լսել են համերգի ժամանակ Լոնդոնում: Սա սիրո պատմություն է, որը պատմում են սեռական տեսարաններում եւ երաժշտական ստեղծագործություններում:
Ֆիլմի հերոսները չպետք է հանդիպեին, քանի որ նրանց միջև ոչ մի ընդհանուր բան չկա: Մեթը լուրջ գիտնական է, որին հետաքրքրում է Անտարկտիդան, իսկ Լիզան երիտասարդ անհոգ ուսանողուհի է: Բայց, այնուամենայնիվ, նրանց մերձեցնում է ռոքը: Նրանք հանդիպել են համերգի ժամանակ, իսկ հետո հայտնվել են Մեթի տանը: Այդպես էլ շարունակվեց՝ պատահական հանդիպումներ, համերգներ, սեքս: