«Ամերիկյան աստվածների» Պաբլո Շրայբերը հաստատվել է Halo-ի հայտնի խաղի Էկրանավորման մեջ Վարպետ Չիֆի դերի համար:
Սերիալի շոուռաները կդառնա Քայլ Քիլենը, որը մինչ այդ աշխատել էր «Բանականության խաղեր» նախագծի վրա, իսկ մի քանի դրվագների գործադիր պրոդյուսեր եւ ռեժիսոր հանդես կգա Օտտո Բաֆերսթը («Ռոբին Հուդ. Սկիզբ»): Նկարահանումները կսկսվեն արդեն այս աշնանը Բուդապեշտում:
Սերիալը պատմում է XXVI դարում մարդկանց եւ այլմոլորակայինների դիմակայության մասին: Մարդկության վերջին հույսը SPARTAN-II նախագիծն է, որը ստեղծում է գերուժ ունեցող մարդկանց։ Իսկ նրանցից ամենաուժեղը Վարպետ Չիֆն է, որին էլ խաղալու է Շրայբերը:
Սերիան կթողարկվի 2020-ի վերջում: