Մարտի 23-ից ԱՄՆ-ի եւ Կանադայի դիստրիբյուտորները դադարում են պարբերաբար տեղեկություններ հրապարակել դրամարկղային մուտքերի մասին՝ կինոդահլիճների կինոթատրոնային ցանցերի ժամանակավոր փակման եւ կորոնավիրուսի պատճառով թողարկումների մեծ մասի տեղափոխման պատճառով: Կինոարդյունաբերությունը ցնցում է ապրում, գրում է Boxofficemojo-ն:
Մարտի 17-ին ԱՄՆ-ի երկու խոշորագույն կինոթատրոնային ցանցերը՝ AMC-ն եւ Regal-ը, հայտարարեցին իրենց պատկանող ավելի քան 1 200 կինոդահլիճների փակման մասին: Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի պրեմիերայի տեղափոխությունից հետո գարնան բոլոր խոշոր թողարկումները տեղափոխվել են աշուն կամ 2021 թվական:
ԱՄՆ-ում եւ Կանադայում շաբաթ օրը աշխատել է միայն 233 կինոթատրոն, իսկ կիրակի օրվա ավարտին դրանք ավելի քիչ են եղել: Նման իրավիճակում comScore գործակալությունը, որը տրամադրում է դրամարկղային մուտքերի վերաբերյալ տվյալներ, որոշել է ժամանակավորապես դադարեցնել հաշվետվությունների կազմումն ու հրապարակումը: Ընկերության որոշումը վերաբերում է ինչպես Հյուսիսային Ամերիկային, այնպես էլ գլոբալ բոքս օֆիսին:
Comscore-ի որոշումը տրամաբանական է Disney կորպորացիայի հայտարարությունների լույսի ներքո, որը հաղորդել է, որ դադարեցնում է իր թողարկումների եւ իրեն պատկանող բոլոր ստուդիաների թողարկումների դրամարկղային մուտքերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը:
Հաշվետվությունները դադար են դրել մինչեւ շուկաների ամբողջական վերականգնումը: