Քանի որ կորոնավիրուսը շարունակում է հասարակական կյանքը պահել կանգնած վիճակում, ԱՄՆ-ի շատ կինոթատրոններ անհողդողդ մոտենում են հնարավոր սնանկությանը: Ցանցերը պետք է շուտով վճարեն վարկերը եւ վարձավճարները: Նրանց բորսային արժեքորոշումը կտրուկ ձգտում է ներքեւ: Դեֆոլտի եզրին են գտնվում ոչ միայն փոքր, այլեւ խոշոր կինոցանցերը, որոնց կինոթատրոնները փակ են մնում շարունակվող համաճարակի դեմ պայքարի միջոցառումների պատճառով:
Դիստրիբյուտորներին, բաժնետերերին եւ այլ գործընկերներին հետաքրքրում է՝ կբավականացնի արդյոք կինոթատրոնների կանխիկ գումարը, որպեսզի գոյատևի սպասողական ռեժիմի ժամանակ՝ առանց եկամուտ ստանալու: Դեֆոլտի հերթում առաջինը AMC ցանցն է: Այն արդեն փաստաբանների թիմ է վարձել իր բազմաթիվ պարտքերը վերաձեւակերպելու համար՝ շարունակելով օրեցօր կորցնել վարկային ռեյտինգի միավորները: Կինոցանցը ղեկավարող Ադամ Արոնը 2015թ-ից փորձում էր այն հեռու պահել պարտքային խնդիրներից: Սակայն Չինաստանի հետ բազմաթիվ թանկարժեք գործարքների արդյունքը դարձել է ազդեցիկ պարտքի փոսը, որի մեջ, ի վերջո, աշխարհի խոշորագույն կինոցանցը իրեն գցեց:
Քանի դեռ AMC-ն տարիներ շարունակ վարկեր էր կուտակում, որոնք գնում էին կինոցանցի ընդլայնման վրա, գլոբալ դադարը գրեթե ամբողջությամբ զրոյացրել է ընկերության բաժնետոմսերի արժեքը: Անցած մարտին նրանք վաճառվել են 15 դոլարով, սակայն այդ ժամանակից ի վեր անշեղորեն էժանացել են, իսկ մարտի կեսերին խափանումը հանգեցրել է 8-ից մինչեւ 2 դոլար մեկ բաժնետոմսի համար անկման: AMC-ի $5 մլրդ-ի չափով պարտքային բեռը վաճառվում է չափազանց ցածր մակարդակի վրա: Ընկերության կրտսեր պարտատոմսերը մեկ դոլարի դիմաց վաճառվում են 36 ցենտով՝ մարտի սկզբին 80 ցենտի համեմատ:
Ընդ որում, AMC-ն մանյովի շատ քիչ հնարավորություններ ունի: Հաշվի առնելով վարձակալության ծախսերը, փակման ժամանակահատվածի գործառնական ծախսերը եւ 300 մլն դոլարի չափով վարկերի տարեկան տոկոսները, կինոցանցը տարեկան շուրջ 2 մլրդ դոլար է պահանջում գործունեության ապահովման համար: Ընդ որում, ընկերությունն ունի ընդամենը 600 մլն դոլարի վարկ, որը կբավականացնի ընդամենը երեք-չորս ամսվա աշխատանքի համար: Ճգնաժամի ընթացքում AMC-ն հարկադիր արձակուրդ է ուղարկել գլխամասային գրասենյակի 600 աշխատակիցների եւ ընկերության եւս 2000 աշխատակիցների: Առայժմ ոչ մի մարդ չի ազատվել աշխատանքից: 150 000 ժամային աշխատողներ ունեն գործազրկության նպաստ ստանալու իրավունք:
Դեֆոլտի եզրին AMC-ն լավ շանսեր ունի վերանայելու իր երկարաժամկետ պարտքային պարտավորությունները եւ փոխելու վարձակալների հետ համաձայնագրերը, քանի որ վարձակալի փոփոխությունը եւ մեկ այլ կինոցանցի գալը տարածքի տերերին ավելի մեծ հոգսեր են խոստանում: Եթե AMC-ն այլ ժամանակներում նման ճգնաժամային վիճակի հասներ, ընկերությունն արդեն կսկսեր սնանկության ընթացակարգը եւ կսկսեր վաճառել իր ակտիվները տարբեր ներդրողներին:
Միեւնույն ժամանակ, կան խաղացողներ, որոնք դեռեւս համեմատաբար լավ են զգում: Մասնավորապես Cinemark-ը եւ IMAX-ը կարող են ճգնաժամից դուրս գալ առանց մեծ կորուստների: Կանադական IMAX-ը կարելի է անվանել աշխարհի բոլոր կինոցանցերից առավել կայունը. այն ունի բանկային հաշիվներում կանխիկ գումարի տարեկան պաշար, ինչպես նաեւ բաց վարկային գծեր, որոնք նույնպես կարող են երկար տարիներ պահպանել իր կայունությունը: Մի մոռացեք նաեւ IMAX-ի 700 կինոթատրոնների մասին, որոնք գտնվում են անմիջապես Չինաստանում, արտոնագրված են IMAX China Holding-ի միջոցով: Երբ Չինաստանը բնակչությանը դուրս կբերի մեկուսացումից եւ վերջապես լիարժեքորեն կբացի կինոթատրոնները, դա կորպորացիաին կապահովի կայուն եկամուտով, մինչդեռ այլ երկրներում կարանտինը դեռ կշարունակվի:
Նման համեմատաբար լավ վիճակում է Cinemark-ը: Այն նաեւ ունի ազատ կանխիկ միջոցներ, որոնք կբավականացնեն կես տարով, եւ չօգտագործված վարկերի հնարավորություններ: Բացի այդ, օրինակ, պատրաստ է ճգնաժամի նաեւ National CineMedia ընկերությունը, որը գովազդ է տրամադրում կինոթատրոններին:
Ակնկալվում է, որ կինոթատրոնների աշխատանքը կվերսկսվի մինչև հունիսի կեսը, այսինքն լոքդաունը կարող է երկարաձգվել մինչև տասներկու շաբաթ: Ընդ որում, հարցականի տակ է մնում, թե արդյոք կինոցուցադրումը որակվելու է որպես ճյուղ, որը օգնություն է պահանջում, որպեսզի կինոթատրոնները կարողանան հավակնել դաշնային փոխառությունների՝ աջակցության համար հատկացված 2 տրլն դոլարից: