Նոյեմբերի 21-ից 26-ը Երևանի Կինոյի տանը կանցկավի ԱՊՀ երկրների միջազգային սեմինար՝ «Սոլիդարտ. ժամանակակից արվեստը և պետական կառավարումը»:
Սեմինարը նվիրված կլինի ԱՊՀ երկրների կինոինդուստրիայի զարգացման խնդիրներին և կոչված կլինի դառնալու նոր հարթակ ԱՊՀ երկրների կինոգործիչների, կինոարտադրության առավել արդյունավետ համագործակցության և ընդհանուր կինոշուկայի ստեղծման համար:
Կազմակերպիչներ՝ «Օրացույց» գիտա-ստեղծագործական հասարակական կազմակերպությունը՝ համագործակցությամբ Հայաստանի կինոգործիչների միության, աջակցությամբ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի: