2023 թվականի նոյեմբերի 20-ին ԱՊՀ կենտրոնակայանում տեղի է ունեցել Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կինեմատոգրաֆիայի հարցերով աշխատանքային խմբի նիստը: Տեսակոնֆերանսի ռեժիմում միջոցառմանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները: Նիստին որպես հրավիրյալներ մասնակցել են Մինսկի «Лістапад» միջազգային կինոփառատոնի հյուրերը:
Հանդիպման մասնակիցները ծանոթացել են 2023 թվականի սեպտեմբերի 12-ին Բիշքեկում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների մշակութային համագործակցության խորհրդի նիստի արդյունքներին՝ կինեմատոգրաֆիայի ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում հատուկ մրցանակի շնորհմամբ կինոփառատոն հիմնելու Ղազախստանի Հանրապետության նախաձեռնության իրականացման հնարավորությունները:
Զգալի ուշադրություն է դարձվել ԱՊՀ մասնակից պետությունների կինոարխիվների համագործակցության և կինեմատոգրաֆիական ժառանգության փոխադարձ օգտագործման հարցերին:
Բելառուսական կողմի ներկայացուցիչը Անկախ Պետությունների Համագործակցության պատմության թանգարանին է փոխանցել «Բելարուսֆիլմի» ոսկե դյուժին» հատուկ հրատարակությունը՝ ֆիլմեր, որոնք ընդգրկվել են «ԱՊՀ երկրների ոսկե հավաքածուի» մեջ:
Հիշեցնենք, որ կինեմատոգրաֆիայի հարցերով աշխատանքային խումբը ձևավորվել է ԱՊՀ մասնակից պետությունների մշակութային համագործակցության խորհրդի կողմից 2012 թվականին: