Դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ CBS-ը նախատեսում է վերակենդանացնել 1990-ականների հիթային «Բեվերլի-Հիլզ 90210» սերիալը: TVLine-ը նոր մանրամասներով է կիսվել, հայտնի է դարձել, որ այն ժամանոց հեռուստաֆիլմ է լինելու:
Ինսայդերները այն նկարագրում են որպես «մետամոկյումենթարի»՝ բնորինակի դերասանները Ջեննի Գարթը, Ջեյսոն Փրիսթլին, Թորի Սփելլինգը, Յեն Զիրինգը, Բրայան Օսթին Գրինը և Գաբրիել Քարթերիսը կներկայացնեն իրենց «ծաղրային տարբերակները»:
Սյուժեին համաձայն, վեցյակը փորձում է կանխիկացնել ժամանակակից միտումը` հին հեռուստասերիալների վերակենդանացումը և նկարահանվում է թարմացված «Բեվերլի-Հիլզ»-ում:
«Բեվերլի-Հիլզ 90210. Նոր սերունդ» հեղինակները Մայք Չեսլերը և Քրիս Ալբերգինին հանդես են ցալիս որպես սցենարի հեղինակ և պրոդոյւսեր: Շենեն Դոերթին և Լյուք Փերին ապագա նախագծում ընդգրկված չեն:
Այդ նոր ֆիլմով հետաքրքրվել են միանգամից մի քանի հեռուստաըներկություն և սթրիմինգային ծառայություններ, սակայն պայմանագիր դեռ չի ստորագրվել: